Главная » Файлы » Բանաստեղծություններ

Հիսուսի հարության մասին
[ Скачать с сервера (14.9Kb) ] 16.05.2013, 09:20
Հիսուսի հարության մասին
Հիսուս հարյավ ինչ ուրախություն
Քրիստոս հարյավ ինչ մեծ զորություն
Չարը պարտվեց անդունդը գլորվեց
Հավատացողը այրամբ փրկվեց:
***
Ինչու չար մարդիկ, ինչու խաչեցիք
Միթե նրա մեջ հանցանք փնտրեցիք
Միթե արժան էր խաչը ելնելու
Եվ ձեր մեղքերի համար մեռնելու:
***
Խաչին մոտ գնա ով մարդ սիրելի
Աչքերդ վեր պարզիր նայիր խաչվածին
Տես ահա նա արնաքամ եղավ
Քո փոխարեն նա խաչը ելավ:
***
Ինչու եք տագնապած մարդիկ դուք այսօր
Չէ որ Հիսուսը հարյավ ի մեռելոց
Հիմա նա ողջ է և ձեզ է նայում
Անուշ ձայնով իր մոտ է կանչում
***
«խաղախություն ձեզ» Հիուսն ասաց
Երբ իր փառքով հարություն առավ
Մի շփոթվեք ու մի վախեցեք
Տիրոջ ձայնին ականջ դրեք:
***
Համբույրով մատնվեց Մարդու որդին
Իր հանդերձները վիճակ գցեցին
Գլխին փշե պսակ դրեցին
Իսկ երբ ծարավ էր քացախ տվեցին:

Հիսուսը հարյավ
Ծեծվել ես մերժվել, տառապել ու տանջվել
Կրել ես անարգանք մեծ ցավ ու ծաղրանք
Վերջում էլ լուռ որպես մունջ գառնուկ
Սրտիդ մեջ պահած ցավ ու արտասուք
Հոժարակամ առանց տրտունջի
Խաչն ես բարձրացել որ մեր մեղքերի
Քավությունը դառնաս Աստծո առաջին
Օ, իմ տեր Հիսուս, ով տեր փրկիչ
Դու մեզ ցույց տվիր քո սերը թովիչ
Հարություն առար դու մեռելներից
Ազատելով մեզ մեր մեղքի պատժից
Ցնծանք ու երգենք մեծ ուրախությամբ
Քանզի մեր ՏԵՐԸ հարություն առավ:
Լարիսա Գասպարյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 5772 | Загрузок: 585 | Комментарии: 1 | Рейтинг: 3.9/17
Всего комментариев: 1
avatar
1
Shat lav er exel bravo
avatar