Главная » Файлы » Բանաստեղծություններ

Հավերժական սեր
[ Скачать с сервера (16.0Kb) ] 16.05.2013, 09:27
Հավերժական սեր
Մի քաղաք կար, ու մի որդի
Հայտնի մեծ մի թագավորի,
Ուներ պալատներ, շատ մեծ գեղանի
Այգիներ բազում ու խիստ ցանկալի:

Չնայած փառքին այս ամեն բանի
Նա շատ խոնարհ էր ու հեզահոգի,
Միշտ իր քաղաքում շրջում էր մենակ,
Հագվածքը պարկեշտ ու շատ հասարակ:

Եվ միշտ օգնում էր ամեն աղքատի
Ու չէիր ասի թե շատ հարուստ է ու արքայորդի,
Նա միակ պարծանքն էր ամբողջ քաղաքի,
Նա ուրախությունն էր մեծ թագավորի,
Սիրում էին նրան թե չար թե բարի:

Սակայն, արքայորդին այսքան շատ սիրված,
Ուներ մի հարց, դեռ չլուծված,
Օրէ օր դառնում տկար ու հյուծված,
Տանջում էր նրան այդ հարցն անկասկած:

Ասում էին թե սիրում է մեկին,
Որը ապրում էր ծովի այն ափին,
Աղջիկն աղքատ էր, միայնակ, լքված
Չէին օգնում նրան մարդիկ չարացած,
Քանզի գեղեցիկ էր տեսքով անկասկած:

Միայն այն օրը դա պարզ էր դարձել
Երբ արքայորդին դիմացի ափը հյուր էր գնացել:
Տեսել էր նրան ու չէր իմացել
Հողեղե՞ն է նա, թե Էա՞կ երկնային
Որ կերպարանք էր առել մարդկային:

Եվ հենց այդ օրից ամենը սկսած,
Դարձել էր տրտում մտքով մոլորված,
Աչքերը հեռուն՝ ուր սիրտը մնաց:

Սակայն իր սրտի վիշտն ամենամեծ,
Դա այն էր, որ աղջիկն այդ անեղծ
Դեռ չէր իմանում իր սերը անկեղծ
Որ հետզհետե դարձավ այդքան մեծ:

Եվ ահա մի օր, արքայորդին մեծ թագավորի,
Տվեց հրաման, շատ անսպասելի,
Թե պատրաստեն իր կառքն արշավի,
Եվ թե ինքը պիտի նրան իր պալատ բերի:

Հայրը օրհնեց նրան իր հայրակն օրհնանքով
Ու ճամփու դրեց որդուն մեծ փառքով,
Եվ ժողովուրդը շատ մեծ հարգանքով,
Հրաժեշտ տվեց բարին մաղթելով:

Շարժվելով ճանապարհով իր դժվարին,
Արքայորդին փնտրում էր այն մեկին,
Կարծես անհետացել էր արևի տակին,
Կամ չէր էլ եղել երկրի երեսին:

Անցավ ժամանակ, ժամանակ երկար,
Այն կառքեր, ձիեր որ կային, չկար:
Չկարողացան քայլել այդքան շատ երկար,
Ու դարձել էին արդեն շատ տկար:

Իսկ արքայորդին չէր էլ նկատում կարծես այս բանը,
Նրան առաջ տանում էր միայն իր սրտի սերը,
Ու  թեև արդեն դժվար էր շարժել թևեր, ոտքերը,
Առաջ էր գնում սրտում պինդ գրկած իր միակ սերը:    Ալեքսանյան Ծովինար
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1861 | Загрузок: 405 | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
avatar