Главная » Файлы » Բանաստեղծություններ

Հարուստն ու Ղազարոսը
[ Скачать с сервера (17.2Kb) ] 09.05.2016, 14:47
Հարուստն ու աղքատ Ղազարոսը

Հեղինակ
Պատմում եմ ձեզ մի առակ,
Նյութս փոքր է ու հստակ,
Առակիս մեջ` երկու մարդ,
Մեկը` հարուստ, մյուսն` աղքատ:

Հարուստն ուներ շքեղ կյանք,
Հագուստներ` ճոխ ու առատ,
Սեղան ուներ լիառատ,
Կյանքը թվում էր դրախտ:

Մի մարդ էլ կար շատ աղքատ,
Խոցեր ուներ շատ ու շատ,
Սնվում էր փշրանքներով,
Հարուստի տված հացով:

Մի օր աղքատը մեռավ,
Աբրահամի գոգն ընկավ,
Հետո հարուստն էլ մեռավ,
Բայց, ցավոք, դժոխք ընկավ:

Կյանքը, կարծես, շուռ եկավ միանգամից,
Հարուստն ընկավ իր փառքի շքեղ գահից,
Ոչինչ չմնաց անհուն հարստությունից,
Տառապում էր անվերջ վառվող կրակից:

Աչքերը մի կերպ վերև բարձրացրեց,
Տեսածը նրան շատ խիստ զարմացրեց,
Չհասկացավ, թե այդ ինչպե՞ս պատահեց,
Որ Ղազարոսը երկնքում հայտնվեց:
Շատ մեծ ցավով աղաղակեց ու կանչեց,
Կրակի մեջ մի կաթիլ ջուր երազեց:

Հարուստ
-Հայր Աբրահամ, խնդրում եմ, ինձ ողորմիր,
Ղազարոսին նորից ինձ մոտ ուղարկիր,
Թող իր մատի ծայրը թրջի նա ջրով,
Ու հովացնի վառվող լեզուս մի փոքր:

Հեղինակ
Աբրահամը նրա խնդրանքը մերժեց
Ու հարուստին այսպես պատասխան տվեց:

Աբրահամ
-Որդյակ, հիշի՛ր որ դու շատ ճոխ ապրեցիր,
Եվ քո կյանքում բարիքներ ընդունեցիր,
Ղազարոսին բաժին հասավ չարչարանք,
Աղքատություն, խոցերով լի դառը կյանք:

Հիմա երջանիկ ապրում է այստեղ,
Իսկ դու անընդմեջ տանջվում ես այդտեղ:
Բացի այդ, որդյակ, մեր մեջ անդունդ կա,
Հաստատված անդունդ, ու ճամփա չկա:

Հեղինակ
Ամեն մի առակ ունի նպատակ,
Թաքնված միտք կա ամեն խոսքի տակ,
Փողով կարող ես գնել դու հարգանք,
Բայց` ոչ փրկություն ու երկնային կյանք:

*****

Ուրախացեք, մեծ լուր ունենք ձեզ տալու,
Եվ պատրաստվեք, շուտով մեր Տերն է գալու,
Գալու է իր հարսին երկինք տանելու,
Հավերժ Տիրոջ սուրբ գրկի մեջ պահելու:

Թե ուզում եք հարսանիքին մասնակցել,
Ու երկնքում Սուրբ Գառնուկի հետ ապրել,
Հարստության վրա զուր հույս մի դրեք,
Ձեր գանձերը միայն երկնքում դիզեք:

Հեղինակ՝ Աննա Պողոսյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: annamanukner
Просмотров: 210 | Загрузок: 72 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
avatar