Главная » Файлы » Բանաստեղծություններ

Գնանք մի պահ Գողգոթա լեռ
[ Скачать с сервера (13.7Kb) ] 07.06.2013, 00:57
Գնանք մի պահ Գողգոթա լեռ
Եվ կտեսնենք լոկ խաչ այնտեղ,
Գնանք նաև մենք գերեզման
Եվ կտեսնենք միայն սավան:

Ո՞ւր է արդյոք մեր Փրկիչը,
Գողացե՞լ են հրեաները,
Ո՞ւմ հավատանք,
Որ Նա այսօր կենդանի է
Եվ ապրում է նա փառավոր:

Դիմենք նաև մենք Պետրոսին,
Արդյոք գիտի՞ տեղը Հիսուսի,
Կարո՞ղ է մեզ ապացուցել,
Սուրբ հարությունը հաստատել:

Այո՛, տեսան Նրան աշակերտները
Իր տանջալից մահից հետո,
Այս Սուրբ գրքում պարզ գրեցին
Եվ  բոլորիս փոխանցեցին:

Նա չմնաց խաչի վրա անարգալից.
Նա փրկեց մեզ չար դժոխքից,
Խաչի վրա արյուն թափեց,
Այդ արյունով Նա մեզ գնեց:

Սուրբ, անարատ Աստվածորդին
Իր սիրելի զավակներին
Իր հարությամբ արդարացրեց,
Դաժան մահից հավետ փրկեց:

Նայե՛նք այսօր մեր սրտերին.
Խաչվա՞ծ է Նա, մեռա՞ծ արդյոք,
Թե՞ հարություն առած Տերն է
Եվ տիրում է մեր սրտերին:

Բացենք դուռը մեր սրտերի,
Ներս կանչենք մեր Տեր Հիսուսին,
Թույլ տանք, որ Նա նստի գահին,
Թագավորի մեր սրտերին:

Հարյա՜վ Տերը մեռելներից,
Խնդրի՛ր Նրան, որ Նա մաքրի
Սիրտդ ամեն խաչված, մեռած աստվածներից,
Որ Նա տիրի սրտիդ գահին հավիտենից:

Դու կստանաս սուրբ օրհնություն,
Ու կլցվես դու Սուրբ Հոգով,
Կվայելես ուրախություն ամեն վայրկյան,
Կժառանգես կյանք հավիտյան:

Ամեն
Գայանե Թադևոսյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1210 | Загрузок: 397 | Комментарии: 3 | Рейтинг: 5.0/10
Всего комментариев: 3
avatar
2
շատ գեղեցիկ և տպավորիչ բանաստեղծություն. Տերը օրնի և ավելի զորացնի հավատքի մեջ 6
avatar
3
Տերը օրհնի և զորացնի բոլորիս...
avatar
1
5
avatar