Главная » Файлы » Բանաստեղծություններ

Երբ նայում եմ ես
[ Скачать с сервера (14.6Kb) ] 16.05.2013, 09:10
Երբ նայում եմ ես
Երբ նայում եմ ես Գողգոթա,
Այս աչքերով մեղավոր,
Մի սարսուռ է կարծես անցնում,
Իմ մարմնով անսովոր:
Երբ լսում եմ ես Քո ձայնը,
Այդ Քո ձայնը զորավոր,
Լուռ հոսում են արցունքները,
Իմ աչքերից մեղավոր:
Բայց Քո ձեռքը կարծես մեղմիկ,
Մոտեցնում ես աչքերիս,
Ու սրբում ես արցունքները,
Որ թափվում էր այտերիս:
Երբ մենակ եմ լինում Տեր իմ,
Այս աշխարհում մեղավոր,
Դու ես գալիս նստում կողքիս,
Որ չլինեմ մենավոր:
Իսկ երբ մեղքի ալիքները,
Հարվածում են դարձյալ ինձ,
Դու ես պահում, Տեր իմ կրկին,
Որ չընկնեմ հարվածից:
Դու տվել ես ինձ ամեն ինչ,
Իսկ ահա ես,Տե՛ր ոմ ոչինչ:
Ինձ տվեցիր սերդ անհուն,
Իսկ ես ցավեր, վերք ու արյուն,
Բայց Դու դարձյալ լուռ էիր մնում:
Այդ ինչ մեծ սեր կար Քո ներսում,
Ասա, Տեր իմ չեմ հասկանում:
Իսկ երբ խաչը ուսիդ դրած,
Գողգոթա էիր Դու բարձրանում,
Տեր իմ դարձյալ չէիր տրտնջում,
Այլ սիրով էիր մեղքս կրում:
Այդ ինջ մեծ սեր կար Քո ներսում,
Ասա Տեր իմ չեմ հասկանում:
Հիսուս օգնիր Քեզ նմանվեմ,
Քեզ պես խոնարհ ու հեզ լինեմ:
Քեզ պես ներող ու համբերող,
Ինչպես դու ես օրհնյալ իմ Տեր:
Մելինե Սարգսյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1658 | Загрузок: 433 | Рейтинг: 5.0/10
Всего комментариев: 0
avatar