Главная » Файлы » Բանաստեղծություններ

Եկար խաչվելու
[ Скачать с сервера (13.7Kb) ] 16.07.2016, 19:33
Եկար խաչվելու
Տեր իմ, երբ եկար այստեղ խաչվելու ողջ մարդկանց համար,
Մենք չգիտեինք, որ մեղքեր ունենք բազում, անհամար,
Տեսանք քեզ, ավա՜ղ, չճանաչեցինք,
Ձրի փրկության գործը մեզ տրված արհամարհեցինք:
Հառաչում եմ ես՝ տեսնելով, Տե՜ր, քեզ
Այդ փայտին գամված ու ձեռքերիդ մեջ գամերը խփված,
Քո սուրբ ձեռքերով դու ուզում էիր գրկել մեր հոգին,
Բայց մենք կույր աչքով ու սուր գամերով բարի ձեռքերդ գամեցինք խաչին:
Նայում եմ դեմքիդ, տառապած դեմքիդ
Ու զգում եմ, Տե՛ր, թե ինչպես ես դու տանջվում, տառապում,
Թե ինչպես է քո մարմինը ծեծված ցավի մեջ դողում,
Դողում ու հալվում,
Ցավոտ վերքերից արյուն է հոսում,
Սրբում ու տանում մեզնից շա՜տ հեռու մեղքերը հոգու,
Օ՜հ, Տե՛ր իմ, փրկի՛չ, ինչպես եմ ուզում գրկել քո ոտքերն այդ արնաշաղախ
Անվերջ համբուրել, սրբել, տաքացնել
Ու այդ մեխերը սուր, անցավ հանել,
Հեռացնել քեզնից, որ Տե՛ր իմ, երբեք չզգաս ոչ մի ցավ:
Հառաչում եմ ես, հառաչում հոգիս,
Սառը քամին է պատել իմ սրտիս,
Նայում եմ, Տե՛ր իմ, բարի աչքերիդ,
Նայում եմ հոսող սուրբ արցունքներիդ:
Տե՛ր, կուզենայի արցունքները քո սրբել իմ ձեռքով,
Որ ոչ մի կաթիլ չկորչի հողում,
Որ ոչ մի կաթիլ չթափվի իզուր խավար աշխարհում ...

Հեղինակ - Ա.Շահնազարյան - 20/04/2006թ.
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 53 | Загрузок: 12 | Рейтинг: 4.2/4
Всего комментариев: 0
avatar