MENU
Գլխավոր էջ » Ֆայլեր » Բանաստեղծություններ

Դե ապաշխարիր / De apashkharir / DOC-RAR
[ Բեռնել սերվերից (11.6Kb) ] 12.05.2013, 19:52
Դե՛, ապաշխարի՛ր
Հաճախ ասում ես, թե կապաշխարես,
Ու չես էլ ուզում մեղքից մաքրվել,
Աշխարհին գերված քայլում ես, գնում
Ու չես նկատում, որ մահն ես գրկում:

Իրո՛ք, կա դժոխք, դրախտ երկնքում,
Եվ Նա մեծ սիրով քեզ է սպասում,
Փրկությունը քեզ ձրի է տվել,
Վերցրու այն, քանի դեռ չես զրկվել:

Այսօ՛ր, լսում ես այսօր ընդունիր,
Մեղքն ու սխալը քո կյանքից հանիր,
Ընդունիր Նրան ու կանչիր. «Հիսո՛ւս,
Հիսո՛ւս, փրկի՛ր դու իմ այս խեղճ հոգուս»:

Ի՞նչ ես մտածում, դե արագ ընտրիր,
Կա՛մ այս աշխարհին, կա՛մ էլ կյանքն ընտիր
Աստծո հետ, մեզ հետ այն սուրբ երկնքում
Ապրենք հավիտյան Հիսուսի գրկում:

Լսի՛ր, մի՛ գնա դու մտքով հեռուն,
Մի՛ փնտրիր Աստծուն անջուր վայրերում,
Նա քո մոտ է, տե՛ս, կանգնած է ժպտուն
Ու անթարթ աչքով քեզ է սպասում:

Լսիր, թակոցը. շատ նուրբ է թակում,
Կանգնած է սրտիդ դռան առջևում,
Դե՛ բացիր արագ, ի՞նչ ես հապաղում,
Բացի՛ր. ձեռքերից արյուն է կաթում:
Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 1794 | Բեռնումներ: 564 | - Վարկանիշ -: 5.0/8
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar