Главная » Файлы » Բանաստեղծություններ

Դատարկ գերեզմանը
[ Скачать с сервера (13.7Kb) ] 30.06.2013, 22:25
Դատարկ գերեզմանը
Դատարկ է  իմ Փրկչի  գերեզմանը,
Դրա համար սիրտս  ուրախությամբ  է լցված,
Նա, ով Կյանքն է, հաղթել է  մահվանը,
Գլորված է քարը, հոգիս՝ նորոգված:

Գերեզմանը  չկարողացավ Նրան պահել.
Երկնքում ինձ համար տեղ կա պահված.
Գրքերի համաձայն՝ հարություն է առել,
Հարուցյալ Փրկչի մեջ է կյանքս թաքնված:

Հրեշտակն ասաց. «Այստեղ չէ Նա,
Ինչպես ասել էր, հարություն է առել »,
Հենց դրա համար այստեղ՝ իմ մեջ է Նա հիմա,
Իմ մեջ բնակվող Հոգով է ինձ կենդանացրել:

Իմ մեղքերի համար  Հիսուսը մեռավ,
Արդարացնելու համար  հարություն առավ,
Ողջ է Փրկիչս, հավիտյան  կապրեմ,
Մեղքի համար մեկընդմիշտ մեռած եմ:

Նա հարություն առավ Հոր փառքով.
Կյանքի նորոգության մեջ կքայլեմ,
Կմեծարեմ Նրան իմ ամբողջ կյանքով,
Նրա զորությամբ  չարին կհաղթեմ:

Երբ գա փառավոր օրն Իր գալստյան,
Չգիտեմ՝ կփոխվեմ,  թե գերեզմանից կելնեմ,
Բայց  գիտեմ Նրան, ով ապրում է հավիտյան
Այն օրը օդերում պիտի դիմավորեմ:

Հռիփսիմե Մկրտչյան

«Ինչու եք մեռելների մեջ փնտրում Նրան, ով ողջ է,
Այստեղ չէ Նա, այլ հարություն առավ»
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1168 | Загрузок: 355 | Комментарии: 3 | Рейтинг: 5.0/8
Всего комментариев: 3
avatar
3
5 հետաքրքիր  բանաստեղծություն  14
avatar
2
21 chei el kaskatsum; shaat lavna inchpes misht
avatar
1
13 Աստված օրհնի Հռիփսիմե քուր ջան, շատ լավն է, շատ հավանեցի: 14
avatar