Главная » Файлы » Բանաստեղծություններ

Ճանաչիր քեզ / Chanachir qez / DOC-RAR
[ Скачать с сервера (13.4Kb) ] 12.05.2013, 20:00
Ճանաչիր քեզ
Ճանաչելով դու ինքդ քեզ կհանդիպես մի խավարի,
Ու կթվա, թե ահռելի մի անդունդ է քեզ սպասում այդ խավարում:
Փորձիր գտնել մի դուռ,
-Գտա՞ր,
Փորձիր բացել,
Ահա սրտիդ դուռն ես բացում:
Արի՛ տեսնենք՝ ի՞նչ կա ներսում:
-Բացի՛ր, մտի՛ր,
Տե՛ս, թե որքան մեծ ու փոքր սենյակներ կան,
Ոմանք փոշոտ դռներ ունեն՝ լի սարդերի ոստայններով,
Ոմանք մաքուր (կարծես հենց նոր մաքրած լինես),
Ահա՛ այն մեծ դուռը՝ մաքուր ու գեղեցիկ,
Արի՛ բացենք ու տեսնենք, թե ինչ կա այնտեղ:
Նայի՛ր ինչքա՜ն փափուկ բացվեց դուռը մաքուր,
Նայիր՝ ինչքա՜ն գեղեցիկ է սենյակը՝ լուռ,
Լուռ ու հանգիստ:
Ահա ներսում մեկը նստած՝ իր գլուխը վեր բարձրացրած,
Հպարտ դեմքով, լուրթ աչքերով ու շատ գոհ իր գաղափարից նայում է մեզ:
Շուրջը մարդիկ պտտվում են՝ խոնարհվելով նրա առաջ,
Առանց ձայնի ու ծիծաղի մեծարում են այդ մեծ անձին:
Ահա մեկը շուտ վազելով թագը դրեց նրա գլխին,
Թագի վրա մեծ տառերով գրված էր՝ ես:
Հաջորդ դուռը փորձիր բացել:
Այնտեղ նստած նորից հանգիստ շատ մարդիկ կան,
Որոնց սրտիդ մեծ սենյակում տեղ ես տվել, հարգել, պատվել,
Մյուս մաքուր սենյակներում դրել ես քո ունեցվածքը, հարստություն, փառք ու պատիվ,
Կան մեծ, փոքր, գաղտնի արկղեր, որոնք ոչ ոք չի տեսել դեռ,
Ու չես թողնում ոչ ոք կպչի կամ վնասի այդ իրերին:
Մի սենյակում խառնաշփոթ է աղմկոտ.
Քո հոգսերն են այս աշխարհի:
Կա մի սենյակ, որը գաղտնի պահում ես դու քո հյուրերից,
Այնտեղ լի է գողությունով, սուտ խոսքերով, պղծությունով,
Նայելուց էլ գարշելի է թվում և քեզ:
Արի՛, բացե՛նք այն չբացված դռներից և գոնե մեկը,
Այն փոքրը, որը փոշուց չի երևում,
Որը երբեք դու չես բացել:
Տե՛ս մի լույս է այնտեղ վառվում,
Եվ անընդհատ այդ փոշու մեջ մի նուրբ մատ է գրում անվերջ.
«Հիսուս արի՛ այս սրտի մեջ»:
Քո սրտի մեջ տեսա՞ր որքա՜ն սենյակներ կան,
Եվ տեսա՞ր, թե ով է արքան.
Քո այդ եսը, որ թողել ես տուն կառուցի
Եվ քո սիրտը սենյակների նա բաժանի,
Լցնի ամեն աղբ ու կեղտով, հայհոյանքով ու անեծքով:
Դե՛, խոնարհվի՛ր, քանդի՛ր արագ ամեն մի պատ, ամեն մի դուռ
Ու մեծ սենյակ դու կառուցիր,
Կանչիր Աստծուն, ասա Նրան.
-Տե՛ր Հիսուս, դու իմ այս սրտում թագավորիր:
Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1603 | Загрузок: 519 | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 0
avatar