Главная » Файлы » Բանաստեղծություններ

Արյուն է կաթում / Aryun e katum / DOC-RAR
[ Скачать с сервера (12.1Kb) ] 12.05.2013, 19:40
Արյուն է կաթում
Լսե՛ք, ի՞նչ ձայն է, շատ նուրբ սղոցում,
Կարծր շղթաներ կամաց կտրտում,
Խեղճ գերիներին չարից ազատում,
Եվ ազատության կյանք է շնորհում:

Օ՜, նորից ձայնն է, ի՜նչ նուրբ աշխատանք,
Մաշում է շղթան ու զգում գգվանք,
Որ երբ ազատի գերիին խղճուկ,
Սիրով փաթաթի Իր գրկում տաքուկ:

Մի՞թե չեք լսում, նորից է կաթում,
Ամեն կաթոցից վերքեր են բուժվում,
Կոտրված մարդկանց նոր սիրտ է տրվում,
Օ՜, մե՜ծ չարչարանք, կյանք է տապալվում:

Կյանքը տապալվեց, որ կյանք տա քեզ մեծ,
Եվ քո քայլերը Իր սիրով բռնեց,
Նայի՛ր այն խաչին, ո՞վ է չարչարվում,
Տիրոջ արյունն է դանդաղ կաթկթում:

Դարձյալ մի կաթոց,
Մաշում է ինչպես կրակե հնոց,
Մի ձայն է լսվում.
-Քեզ համար եմ ես անվերջ չարչարվում:

Բայց մենք քայլում ենք՝ մտքով կուրացած,
Կոպիտ վարմունքով
Հպվում վերքերին նոր սպիացած
Եվ աղերսում ենք, «Ների՛ր, Տե՛ր Աստված»:

Արյան մեկ կաթիլ նորից է կաթում
Եվ քո մեղքերը մաքրում ու մաքրում,
Չէ՞ որ սիրում է Իր կյանքից ավել
Եվ ուզում է քեզ գրկել, փայփայել:

Այսպես անցնում են երկա՜ր տարիներ,
Եվ բոլոր մարդիկ գործում են մեղքեր,
Դարեր են անցնում, սերունդ է փոխվում,
Դարձյալ Հիսուսի արյունն է կաթում...
Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1773 | Загрузок: 527 | Рейтинг: 5.0/8
Всего комментариев: 0
avatar