Главная » Файлы » Բանաստեղծություններ

Ապրում ես ահա / Aprum es aha / DOC-RAR
[ Скачать с сервера (12.0Kb) ] 12.05.2013, 19:21
Ապրում ես ահա
Ապրում ես ահա այս մութ աշխարհում
Ու չգիտես, թե ուր ես դու գնում,
Կարծում ես միայն այս կյանքն ես ապրում
Ու չգիտես, որ կյանք կա երկնքում:

Ունայն աշխարհի տված հաճույքներ
Վայելում ես դու անվերջ ու անվերջ,
Մարմնով գործում անհամար մեղքեր,
Չես մտածում, որ կյանք կա երկնքում:

Հոգով դու տկար, մարմնով հզոր
Ապրում ես երկար ու ձիգ տարիներ,
Փորձում ես բուժել քո հոգու վերքեր
Ու էլ ավելի գործում շա՜տ մեղքեր:

Ո՛վ երիտասարդ, ի՞նչ ես դու փնտրում,
Քո հոգու համար ի՞նչ ես որոնում,
Չգիտե՞ս, որ քեզ մեղքերն են տանջում,
Դու նայի՛ր խաչին, արյուն է հոսում:

Ինչքան ապրել ես, մեղքին ծառայել,
Հերի՛ք է, ապրիր մի սուրբ կյանք վայել
Ու թո՛ղ մաքրվի քո սիրտն ու հոգին,
Արյուն է հոսում, դու նայի՛ր խաչին:

Նայի՛ր, Հիսուսը գամվեց այդ խաչին
Իմ և քո գործած մեղքերի համար,
Որ մենք չկորչենք, փրկվի մեր հոգին,
Գերի չմնանք ողջ կյանքում մեղքին:

Տե՛ս Աստծո սերը, որ այնքան սիրեց,
Մինչև միածին Որդին ուղարկեց,
Որ երբ հավատաս, հավատքով փրկվես,
Չէ որ արյունը մեզ համար թափեց:

Արյունով գնեց ահա՛, տե՛ս թանկ գին,
Ուրեմն դարձանք Տիրոջ արյան գին,
Մերձավոր եղանք Նրա արյունով
Ու հաշտվեցինք մենք Աստծո հետ խաչով:
Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1577 | Загрузок: 588 | Рейтинг: 4.9/7
Всего комментариев: 0
avatar