Главная » Файлы » Բանաստեղծություններ

Աղոթք՝ բխած սրտի խորքից
[ Скачать с сервера (13.5Kb) ] 11.01.2015, 23:30
Աղոթք՝ բխած սրտի խորքից

Փա՛ռք եմ քեզ տալիս, ո՛վ իմ քաղցր Հայր,
Մեծարում եմ Քեզ, ի՛մ Հիսուս օրհնյալ,
Գոհանում Քեզնից, ո՛վ իմ Սուրբ հոգի.
Միայն Դու ես, Տե՛ր, արժանի փառքի,
Որ անարժանիս ցեխից հանեցիր,
Ձեռքս բռնեցիր և քեզ մոտեցրիր,
Քո Սուրբ արյունով Դու ինձ մաքրեցիր
Եվ քեզ պատվական անոթ սարքեցիր:

Հիմա, ի՛մ Հիսուս, ես քո օգնությամբ,
Խաչն ուսս առած և հոժարությամբ
Սարն եմ բարձրանում՝ դեպի Գողգոթա, դեպի խոնարհում,
Փշոտ ու քարոտ ճամփեքով անցնում,
Ընկնում, վեր կենում:

Մաքրում ես Դու ինձ օրեօր քիչ-քիչ սեփական եսից,
Մաքրում ես նաև ինձ շատ խանգարող աշխարհիկ մտքից,
Ես փոքրանում եմ, իսկ Դու մեծանում մարմին-տաճարում,
Կամքիդ համեմատ մի նոր անոթ ես ինձնից պատրաստում:

Ուզում եմ ես անմնացորդ քեզ ընծայվել, ո՛վ իմ Հայր,
Քեզ անսահման սիրով սիրել ու նվիրվել կատարյալ,
Քանզի առաջ Դու սիրեցիր քո սուրբ սիրով հայրական
Ու զոհեցիր քո միածին Որդու կյանքը պատվական:

Դեռ այն ժամանակ մեղավոր էի ու քեզ թշնամի,
Եվ ինքս խղճուկ, մեկն էի անգութ բիրտ խաչողների,
Երբ ես գլխիկոր մուրճը իմ ձեռքիս մեխն էի մեխում,
Իսկ Դու, ի՛մ Հիսուս, խոնարհվել էիր, ինձ էիր գգվում:

Հիմա ողջ սրտով փափագում եմ ես, թանկագին Փրկիչ,
Որ այդ նույն սերը իր պտուղներով բխի իմ ներսից,
Եղբայր-քույրերով միասին գնանք, հոգիներ շահենք,
Խրամատի մեջ միշտ արթուն լինենք ու բարեխոսենք,
Սերմերդ ցանենք մարդկանց սրտերում փրկության համար,
Հունձքը առատ է, մշակներ հանիր Դու հունձքի համար:

Սիրում եմ անչափ, պաշտում եմ ես քեզ, ի՛մ միակ Աստված,
Միակ ճշմարիտ, միակ կենդանի, Սուրբ Հայր իմ փառաց,
Սիրում եմ անչափ քեզ, քաղցր, անուշ իմ Հիսուս Փրկիչ,
Քեզ, իմ անբաժան Սուրբ հոգի անգին, իմ մխիթարիչ:

Քեզնով եմ միայն ես ուրախանում, Տե՛ր, այս աշխարհում,
Ներկայությունդ անվերջ վայելում առօրյա կյանքում,
Հայացքս ուղղած միշտ դեպի երկինք՝ ես քեզ եմ ձգտում,
Կարոտով լցված, անհամբերությամբ, Տե՛ր, քեզ եմ սպասում:

Եվ լցված նաև հույսով, հավատով,
Սպասում ենք, Տե՛ր, որ մենք շա՜տ շուտով,
Սրբությամբ զուգված, ճերմակ բեհեզով
Լինելու ենք, Տե՛ր, մենք ընդմիշտ քեզ մոտ,
Որտեղ հավիտյան սերն է տիրելու,
Որտեղ տառապանք էլ չի լինելու,
Արևի տեղ, Տե՛ր, դու ես փայլելու,
Կենաց ծառից ենք միշտ վայելելու:

Այս ամենի համար, ո՛վ Տեր, պարտական ենք միայն քեզ,
Այդ պատճառով մենք հավիտյան կտանք ամեն փառքը քեզ:

Ամեն
Հեղինե Օնանյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 705 | Загрузок: 186 | Комментарии: 2 | Рейтинг: 4.8/13
Всего комментариев: 2
avatar
2
Astvac orhni Hexine quyrik jan 21
avatar
1
TER@ ORHNI
avatar