Главная » Файлы » Բանաստեղծություններ

Երկու տուն շինողների առակը
[ Скачать с сервера (17.6Kb) ] 11.05.2016, 16:34
Երկու տուն շինողների առակը

Հեղինակ
Պատմում եմ ձեզ մի առակ,
Նյութս փոքր է ու հստակ:
Առակիս մեջ երկու մարդ
Պատրաստվում են շարել պատ:
Եկեք նայենք մենք նրանց,
Մեր առջև կա մի մեծ հարց,
Ո՞վ է արդյոք իմաստուն,
Որ կառուցի ամուր տուն;

Իմաստուն
Մինչ մեր գործին անցնելը,
Պետք է նախ ընտրենք տեղը,
Հարմարավետ մի անկյուն,
Ուր կապրենք ամբողջ կյանքում:

Անխելք
Ինչ սիրուն է անտառը,
Հապա փոքրիկ գետակը,
Արևն էլ ոնց է փայլում,
Չէ, գործս աջ է գնում:

Իմաստուն
Նախ պետք է ժայռին հասնել
Հիմքը ամուր տեղ դնել,
Վեմի վրա հաստատել,
Հետո պատերը շարել:

Անխելք
Չէ, ես ժայռին չեմ հասնի,
Ջանքերս զուր չեմ ծախսի,
Ի՞նչ եմ անում ես ժայռը,
Ինձ գետն է պետք, անտառը:

Իմաստուն
Ինձ պետք է վեմ հաստատուն,
Ամուր հիմքով տաքուկ տուն,
Շուտով ձմեռ է գալու,
Չեմ ուզում մնալ դրսում:

Հեղինակ
Ասում են, գործի անցնում,
Երկու տուն են կառուցում,
Մեկի հիմքը ավազն է,
Մյուսինն ամուր ժայռն է:
Իսկ թե ով էր իմաստուն,
Ով կառուցեց ամուր տուն,
Կիմանանք մենք շատ շուտով,
Հետևեք ուշի ուշով:

Անխելք
Բայց ինչ լավ բան մտածեցի,
Որ տունս այստեղ հիմնեցի:
Ես սարքեցի ամառանոց,
Ոչ թե ժայռին կպած ամրոց:

Հեղինակ
Ամառն անցավ շատ արագ,
Նախ մաղեց անձրև բարակ,
Չկար պայծառ արեգակ,
Միայն ամպրոպ էր կայծակ:
Գետի երգը կտրվեց,
Ջուրը ելավ, վարարեց,
Եվ այդ փոթորկոտ ժամին,
Փչեց սաստիկ ցուրտ քամին:
Ալիքները բարկացան
Ուռեցին ու բարձրացան,
Խփեցին տան պատերին,
Ողջ ավազը քշեցին:
Տունը դողաց, դողդողաց,
Իրեն պահեց, երերաց,
Հենց ալիքը երևաց,
Փլվեց հիմքից, ընկավ ցած:
Բայց կար ամուր մի մեծ տուն,
Որ կանգնած էր հաստատուն,
Չէր վախենում կայծակից,
Ջրի ուժգին հոսանքից:

Իմաստուն
Փառք եմ տալիս քեզ Աստված,
Որ գթած ես, ողորմած,
Ինձ տվել ես ամուր տուն,
Դու իմ վեմն ես հաստատուն:

Հեղինակ
Առակն ունի մեկնություն,
Այն գրված է Սուրբ Գրքում,
Ով Աստծո խոսքն է լսում,
Լսում է ու կատարում,
Նմանվում է այն մարդուն,
Ով երբ տուն է կառուցում,
Ժայռի վրա է հիմնում:
Իսկ ով խոսքն է լսում ,
Լսում ու չի կատարում,
Նմանվում է այն մարդուն,
Ով ավազն է հիմք ընտրում:
Թե ուզում ես սարքել տուն,
Պետք է լինես իմաստուն,
Հիմքդ վեմի վրա դնես,
Աստծո խոսքով հաստատվես:

Հեղինակ՝ Աննա Պողոսյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: annamanukner
Просмотров: 263 | Загрузок: 77 | Комментарии: 1 | Рейтинг: 3.5/6
Всего комментариев: 1
avatar
1
TER@ ORHNI LAVN ER 6
avatar