Главная » Файлы » Այլ նյութեր

Սև և սպիտակ սրտեր / Sev ev spitak srter / DOC-RAR
[ Скачать с сервера (876.2Kb) ] 16.05.2013, 12:22
Sev_ev_spitak_sirt.gifԵրգի ուսուցում սև և սպիտակ սրտերի մասին

Եկե՛ք տեսնենք, թե ինչպիսի
Սիրտ կա այսօր այս աշխարհում։
Մարդիկ շատ են, շատ սրտեր կան,
Բայց աշխարհում
Երկու սիրտ է միայն լինում։
Խոսեմ ահա այն սրտերից,
Որոնց գույնը սև է լինում։
Սիրտ կա, որը բաց ես անում,
Գահին նստած սուտն է իշխում,
Ոմանց սրտում կա բարկություն,
Բարկության հետ կա չարություն,
Ուզում են, որ չար գործ անեն
Եվ չարությամբ իրենց սիրտը հանգստացնեն։
Նախանձ, վախ ու ատելություն,
Թե որ ուզեն, նաև կանեն սպանություն։
Սև է ահա, ու իր ներսն է սևով լցված,
Եվ այս սրտում երբեք չկա Հիսուս Աստված,
Դատարկ էր, բայց տե՛ս, որ լիքն է,
Շատ է լցված
Թե պղծությամբ, թե գիժությամբ,
Կախարդությամբ, թշնամությամբ,
Թե կռիվներ, թե նախանձներ,
Չար նայվածքներ, բարկություններ
Եվ ինչ-որ կա սրանց նման,
Լիքն են այստեղ իրար նման։
Այս ամենից հետո դու տե՛ս,
Կառաջարկեմ այս սրտին ես
Տեր Հիսուսի արյունը սուրբ,
Որ լվանա, դառնա սիրտ նուրբ։
- Տեր իմ, լվա այս սիրտը սև,
Դարձրու նրան մաքուր, թեթև։
(Այս խոսքերի ընթացքում սև սիրտը փոխարինում եք սպիտակ սրտով սրտերի առջևով տանելով Քրիստոսի արյունը խորհրդանշող կարմիր սավան)։
Ահա տեսե՛ք, պայծառ դարձավ,
Ճերմակ սիրուն սիրտ ունեցավ։
Երկրորդ սիրտը ինչպես տեսաք
Ահա սա է սիրուն, ճերմակ,
Նա մաքրվեց, թեթևացավ
Տեր Հիսուսի կարմիր արյամբ։
Տեսե՛ք ահա սրտի ներսում
Ի՜նչ մաքուր է,
Գահի վրա նստած է Նա,
Եվ այս սիրտը լիքն է միայն ուրախությամբ,
Սեր, խնդությամբ, խաղաղությամբ,
Ու բարությամբ, ժուժկալությամբ,
Հեզությամբ ու խոնարհությամբ։
Ահա տեսանք և լսեցինք,
Հիմա հարց եմ ուզում ձեզ տալ
Այս սրտերից ո՞րը կուզեք դուք ունենալ։
(-Սպիտակ,- պատասխանում են երեխաները)։
Ճի՛շտ է, դուք շատ ճիշտ ընտրեցիք,
Ես դնում եմ բոլորիդ հինգ,
Եկեք երգենք մենք միասին,
Ուրախացնենք Տեր Հիսուսին։
(Բոլորով երգում են երգը «Սև է, սև է»)։
Երգի բառերը
Սև է, սև է ամեն սիրտ սև է,
Ձյունի պես ճերմակ այն Հիսուսի արյամբ։
Ճերմակ, ճերմակ ամեն սիրտ ճերմակ,
Կմտնե երկինք քանզի այս է ճանփան։


Հեղինակ Արտակ Շահնազարյան
Հավաքեց Սյուզի Ազոյանը
Սրբագրեց Նինա Այվազյանը

Категория: Այլ նյութեր | Добавил: Admin
Просмотров: 1891 | Загрузок: 486 | Рейтинг: 4.9/8
Всего комментариев: 0
avatar