Главная » Файлы » Այլ նյութեր

Աֆորիզմներ #1
[ Скачать с сервера (15.1Kb) ] 20.05.2013, 21:18
Աֆորիզմներ #1

1. Եթե ուզում ես ծիածանը տեսնել, պատրաստ եղիր ընկնելու անձրեւի տակ:
2. Եղբայրասիրության կարեւորությունը - Ես իմ եղբոր դատարկ գրպանը չեմ փոխի աշխարհի հարուստ գանձերի հետ:
3. Առույծի բաշը չէ որ նրան թագավոր է սարգում, այլ առույծի սիրտը:
4. Դժվար է առանց ընկեր, բայց ավելի դժվար է ընկերոջ հետ, եթե նա անվստահելի է:
5. Հրացանը պաշտպանում է, բայց լավ պաշտպանը դա հավատարիմ ընկերն է:
6. Եթե ընկերդ քեզ հարվածել է օգտակար եղիր նրան, որպեսզի հարվածը` այդ փուշը, քո միջից դուրս գա:
7. Հարվածին հարված հասցնելով կստանաս երկրորդ եւ ավելի մեծ հարված:
8. Հասկանալ, նշանակում է հավատարիմ լինել, եթե ասում ես, որ  հասկանում ես դիմացինիդ, հավատարմությամբ կարող ես ցույց տալ դա:
9. Ընկերությունը թանգ բան է, եւ իսկական ընկերը նաեւ չի խնայում իր ինքնությունը հանուն ընկերության:
10. Ապստամբ եղիր ոչ թե դիմացինիդ նկատմամբ, այլ մեղքերի նկատմամբ:
11. Ընկերություն սիրողը նվիրված եւ հոգատար է լինում իր ընկերին:
12. Մարդ եթե Աստծուն հնազանդվի մարդ կլինի, իսկ եթե ոչ անասունից էլ կանցնի:
13. Աստված մարդ ստեղծեց, բայց մարդը գազանի վերածվեց, Որդին եկավ գազանին մարդ դարձնելու եւ իր մոտ տանելու:
14. Ասում են կենդանուն ավելի հեշտ է դաստիարակել քան թե մարդուն, դրա գաղտնիքը կայանում է հնազանդության մեջ:
15. Այս կյանքում մարդ շատ բան է կորցնում հանուն ինչ-որ մի բանի, իսկ դու հանուն Քրիստոսի ի՞նչ ես կորցրել:
16. Եթե ջութակից հրաշալի է հնչվում երաժշտության ձայնը, նա չպիտի հպարտանա այլ հասկանա, որ դա նվագողի շնորհիվ է:
Հեղինակ՝ Լեռ Ավանեսյան
Категория: Այլ նյութեր | Добавил: Admin
Просмотров: 3358 | Загрузок: 667 | Рейтинг: 4.5/19
Всего комментариев: 0
avatar