Գլխավոր էջ » Ֆայլեր

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 99
Ցուցադրված նյութերը: 21-30
Էջեր: « 1 2 3 4 5 ... 9 10 »

Կյանք՝ մահվան ճանապարհին:
Հինգ ընկերներ, հինգ տարբեր մարդիկ, որոնք մանկությունից ընկերություն են արել և եղբայր դարձել: Հինգ ընկերներից մեկը՝ Արմենը, հավատացել էր Հիսուս Քրիստոսին, դարձի էր եկել ու ապաշխարել: Հաճախ ընկերների ծրագրերը չէին համընկնում Արմենի հավատքի հիմունքներին և փոքր-ինչ խնդիրներ էր լինում նրանց հետ շփման ժամանակ: Նոր տարվա նախաշեմին ընկերները շահավետ ծրագիր են կազմում, և որոշում են Արմենին էլ ընդգրկել իրենց ծրագրում: Արմենին համոզել չի հաջողվում: Ընկերները ընկնում են վտանգավոր իրավիճակում, որից դուրս գալու միակ միջոցը պարզվում է Արմենն է:
Սցենարներ | Դիտումներ - 1035 | Բեռնումներ - 269 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 19.11.2015 | Մեկնաբանություն (3)

Աղոթք՝ բխած սրտի խորքից

Փա՛ռք եմ քեզ տալիս, ո՛վ իմ քաղցր Հայր,
Մեծարում եմ Քեզ, ի՛մ Հիսուս օրհնյալ,
Գոհանում Քեզնից, ո՛վ իմ Սուրբ հոգի.
Միայն Դու ես, Տե՛ր, արժանի փառքի,
Որ անարժանիս ցեխից հանեցիր,
Ձեռքս բռնեցիր և քեզ մոտեցրիր,
Քո Սուրբ արյունով Դու ինձ մաքրեցիր
Եվ քեզ պատվական անոթ սարքեցիր ..........
Բանաստեղծություններ | Դիտումներ - 1107 | Բեռնումներ - 294 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 11.01.2015 | Մեկնաբանություն (2)

Ճերմակ Փետուրիկը
 
Հրեաստանում կար մի գեղեցիկ մարգագետին, որտեղ ապրում  էին աղավնիների խմբեր: Նրանք ապրում էին մարդկանցից հեռու, այդ իսկ պատճառով նրանք շատ ազատ և անհոգ էին:
Մարգագետնի արևելյան կողմում մի պարզ գետ էր հոսում: Գետի մոտակայքում բույն էր  դրել աղավնիների մի նորաստեղծ ընտանիք: Նրանք շատ սիրով էին ապրում: Շուտով նրանք մի ձագուկ ունեցան: Այնքա՜ն գեղեցիկ էր, այնքա՜ն ճերմակ ու փափուկ:

Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 1240 | Բեռնումներ - 377 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 21.05.2014 | Մեկնաբանություն (9)

Իշուկի օրագրից
 
Նիսան 21
Այսօր շատ հոգնած էի, պառկել էի հանգստանալու, երբ լսեցի, որ տիրոջս մոտ հյուրեր են եկել Մովաբ քաղաքից: Նրանց զրույցը լսելով՝ հասկացա, որ նրանք Մովաբի թագավորի՝ Բաղակի դեսպաններն են: «Ի՞նչ են ուզում,- դժգոհ մտածեցի, - միայն թե տերս այսօր էլի ինչ-որ տեղ չգնա, շատ հոգնած եմ»:  Դեսպանները նրան հաղորդեցին իրենց թագավորի խոսքերը.

Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 1081 | Բեռնումներ - 362 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 21.05.2014 | Մեկնաբանություն (10)

Վալիկի փորձությունը
 
-Որդի՜ս… իմ փոքրիկ գառնու՜կ… Որտե՞ղ ես դու,- մայր ոչխարը փնտրում էր իր չարաճճի,փոքրիկ գառնուկին: Ճանապարհին նա տեսավ մի գառնուկի.
-Սիրունի´կս, Վալիկին չէ՞ս տեսել: Ամենուր փնտրում եմ նրան,բայց չեմ գտնում:
-Ոչ,չեմ տեսել,բայց կարծում եմ ա՜յ այն ծառի մոտ կլինի:Նա շատ է սիրում այնտեղ զբոսնել:
-Շատ լավ,գնամ այնտեղ: Շնորհակալ եմ փոքրիկս:
Մայր գառնուկը կանչելով իր գառնուկին` վազեց ծառի մոտ:Մոր ձայնը լսելով`գառնուկը դուրս եկավ.
-Մայրի´կ,ես այստեղ եմ,ի՞նչ է պատահել:

Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 964 | Բեռնումներ - 372 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 20.05.2014 | Մեկնաբանություն (6)

Հզորները` հզորների Հզորի առջև

Հին Մերձավոր Արևելքում կար մի վայր, ուր գրեթե բոլորը խուսափում էին մոտենալ, քանի որ այն սարսափազդու էր ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար: Դրա բնակիչներն էին` գազանների թագավոր` Լավի առյուծն ու իր մտերիմ ընկեր՝ Արիել առյուծն իրենց ընտանիքներով: Ամեն առավոտ մայր առյուծները սովորեցնում էին իրենց կորյուններին, թե ինչպես պետք է որս անել.
Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 1069 | Բեռնումներ - 368 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 07.05.2014 | Մեկնաբանություն (8)

Դատարկ գերեզմանը
Դատարկ է  իմ Փրկչի  գերեզմանը,
Դրա համար սիրտս  ուրախությամբ  է լցված,
Նա, ով Կյանքն է, հաղթել է  մահվանը,
Գլորված է քարը, հոգիս՝ նորոգված:

Գերեզմանը  չկարողացավ Նրան պահել.
Երկնքում ինձ համար տեղ կա պահված.
Գրքերի համաձայն՝ հարություն է առել,
Հարուցյալ Փրկչի մեջ է կյանքս թաքնված ..........
Բանաստեղծություններ | Դիտումներ - 1533 | Բեռնումներ - 473 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 30.06.2013 | Մեկնաբանություն (3)

Լռության շաբաթ
Նվաստացման ու փառքի օրերի միջև
Լռության շաբաթն էր անխոս լուսանում,
Եվ փառահեղ հաղթության առջև
Տխուր գերեզմանի պատկերն էր գծվում:

Այդ օրն իր մեջ կրում էր և՛ ցավ, և՛ հույսեր,
Մոլեգնած չարի հպարտության ճիչեր,
Թվում էր՝ վերջին Արդարն էլ կորսվեց
Եվ սրբությունն Իր հետ գերեզման իջեցրեց ..........
Բանաստեղծություններ | Դիտումներ - 1377 | Բեռնումներ - 437 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 28.06.2013 | Մեկնաբանություն (1)

Իմ խաչի մոտ եմ կանչում քեզ կրկին

Իմ փրկված որդի, այսօր, սիրելի՛ս,
Իմ խաչի մոտ եմ կանչում քեզ կրկին,
Ելիր գագաթը դու Գողգոթայի
Հայացքդ ուղղիր խաչին քո Փրկչի:

Հոգնե՞լ ես, որդի՛ս, ո՞ւժդ է հատել,
Հոգ չէ, սիրելի՛ս, պետք չէ վհատվել,
Նայիր իմ անցած ճանապարհներին
Իմ պատերազմած հոգևոր կռվին ..........
Բանաստեղծություններ | Դիտումներ - 1664 | Բեռնումներ - 552 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 09.06.2013 | Մեկնաբանություն (2)

Գնանք մի պահ Գողգոթա լեռ
Եվ կտեսնենք լոկ խաչ այնտեղ,
Գնանք նաև մենք գերեզման
Եվ կտեսնենք միայն սավան:

Ո՞ւր է արդյոք մեր Փրկիչը,
Գողացե՞լ են հրեաները,
Ո՞ւմ հավատանք,
Որ Նա այսօր կենդանի է
Եվ ապրում է նա փառավոր ..........
Բանաստեղծություններ | Դիտումներ - 1558 | Բեռնումներ - 486 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 07.06.2013 | Մեկնաբանություն (3)