Главная » 2013 » Մայիս » 3 » Ճակատագիր կամ նախասահմանություն:
20:03
Ճակատագիր կամ նախասահմանություն:
Ճակատագիր կամ նախասահմանություն:

Միշտ ինձ հետաքրքրել է այն, թե կա արդյոք մարդու համար նախասահմանված կյանք: Այսինքն՝ այն, որ հիմա ապրում ենք, իրականացնում ենք որոշ նպատակներ, ապրելու ենք և մահանալու, նախասահմանված է Աստծո կողմից: Դժվար հարց է և վիճելի: Այնուամենայնիվ, հավատում եմ, որ կա նախասահմանված կյանք մարդու համար, որ կարելի է անվանել նաև ճակատագիր: Այս բառը, չգիտեմ ինչու, անհանգստացնում է մեզ՝ հավատացյալներիս: Կարծես կռապաշտության կամ սնահավատության պես մի բան լինի: Վախենում եմ: Կամ առաջին հայացքից այսքան իրար նման բառերը այնքան էլ նման չեն ու բոլորովին տարբեր են իրենց իմաստներով: Երբ մեկը հեռանում է այս կյանքից, անհավատ մարդիկ ասում են թե ճակատին գրված էր, ինչ կարող ես անել, հավատացյալները դա համարում են նախասահմանություն: Հը՛, ծիծաղելի է:
Կյանքը հենց այնպես չէ տրված մարդուն: Կյանքը տրված է մարդուն ճիշտ ապրելու համար, պատրաստվելու հանդերձյալ կյանք մտնելու համար: Իրական կյանքից անցնելու ավելի իրական կյանքի ....
Կա մի կյանք բոլորի համար, որն ունի միլիարդավոր ճանապարհներ: Այնքան ճանապարհներ, որքան մարդիկ կան աշխարհում: Գուցե մտածես, թե ինչ ճանապարհների մասին է խոսքը: Ասեմ: Մարդու առաջ դրված է միշտ երկու ճանապարհ, մենք միշտ կանգնում ենք ընտրության առջև. գնա՞լ, թե՞ չգնալ, տա՞լ, թե՞ չտալ, աշխատե՞լ, թե՞ չաշխատել, ամուսնանա՞լ, թե՞ չամուսնանալ, գնե՞լ, թե՞ չգնել և այսպիսի բազում ճանապարհներ: Ընտրում ենք մենք՝ չիմանալով, թե ինչի կհանդիպենք այդ ճանապարհով անցնելիս: Դրա մասին միայն Աստված գիտի:
Ի՞նչ ես կարծում, կա արդյոք նախասահմանություն մարդու կյանքի համար:
Գուցե մտածես՝ սա անհեթեթություն է: Ամեն դեպքում ամեն բանից առաջ աղոթք արա և ասա «Եթե Տերը կամենա ու ապրենք, այս կամ այն բանը պիտի անենք»:
Ընտրի՛ր ճանապարհդ և քայլիր՝ առանց Հիսուսից հեռանալու:
Просмотров: 2195 | Добавил: Admin | Рейтинг: 4.1/7
Всего комментариев: 1
avatar
1
DRA MASIN MIAYN ASTVAC GITI.AAAAAAAAAAAAMEN
avatar