Главная » 2013 » Մայիս » 3 » Տեսիլք #1
20:14
Տեսիլք #1
Մաս 1
Շատ հեշտ է Տիրոջը հավատարիմ մնալ, երբ նա շարժվում է մեծ զորությամբ, բայց հատկապես նրա շարժման մեջ են հայտնաբերվում և պատրաստվում ներկայի առաջնորդները: Ամենամեծ կարիքը բոլորի այս ժամանակներում - Աստծո մշտական փնտրելն ու ջանքի փափագն է:
Աստծո կամքի ճանաչողությունը բոլոր ժամանակներում ավելի արժեքավոր է եղել, քան աշխարհի բոլոր գանձերը: Եթե մենք գիտենք ամեն գաղտնիքները և ամեն մանրամասնությունները վերջին ժամանակների, բայց չենք գտնվում մեր Տիրոջ ձայնին հավատարիմ և հնազանդ, մենք շուտով կհայտնվենք ծայրահեղ վտանգի մեջ: Կլինեն խաղաղության ժամանակներ, և կլինեն ժամանակներ հանգստի՝ փոթորիկների միջև, բայց Տերը ցանկանում է, որ ամեն կոնֆլիկտների ժամանակ մենք ունենանք խաղաղություն և ամեն փոթորիկներում հանգիստ սիրտ:
Մեծ փրկությունը, որը մեզ պարգևած է Հիսուսով, մեզ արդեն ապահովել է խաղաղություն, որը որ հնարավոր չէ կորցնել ոչ մի պատերազմում: Բայց եկեղեցին արևմուտքում գրեթե ամբողջությամբ պատրաստ չէ նեղություններին, և մենք դեռ անհաջողություն ենք կրում փոքրիկ փորձություններում: Ամեն մի փորձություն մեր կյանքում տրվում է մեզ նրա համար, որպեսզի նախապատրաստի մեզ վերջին պատերազմին և վերջնական հաղթանակին: Պետք է հասկանանք, որ ամեն մի փորձություն մեզ համար հոգևոր աճի հնարավորություն է: Այդ նպատակի իրագործման համար նպաստում է ցանկացած դժվարություն, որը որ գալիս է որևե մեկիս կյանքում:
Սատանան հիմա խաբում է այն բանով, որ Գողգոթան թեև Աստծուն հնարավորություն է տվել մեզ ներելու, բայց Նա ի վիճակի չէ ամբողջությամբ վերափոխելու մեզ: Բայց նախքան վերջը, ամբողջ ստեղծագործությունը կիմանա, որ ինչպես Տերը զորություն ունի ներելու, այնպես էլ մարդկանց փոխելու, որպեսզի նրանք նորից ամբողջությամբ համապատասխանեն Աստծո պատկերին: Հարսը նորից կլինի անբիծ և անարատ: Դա կլինի վկայություն հավիտենական ժամանակներին, որ նա մաքրվել է մեծ պղծության և անբարոյության ընթացքում: Սատանան հիմա պարծենում է, որ թեև Աստված կոչվում է կարգ ու կանոնի Աստված, Նա հիմա չի կարողանում նույնիսկ իր սեփական եկեղեցին ղեկավարել: Բայց Տերը կունենա եկեղեցի, որը որ գտնվում է կատարյալ միաբանության մեջ, և կանի դա մեծագույն քաոսի և խռովության ժամանակ: Դա կլինի այնքան ցնցող հրաշք, որ ամբողջ աշխարհը կիմանա, որ Հիսուսը ուղարկված է Հորից: Որովհետև ոչ մի սովորական մարդ չի կարող անել այն, ինչ որ պիտի կատարվի, որպեսզի վերականգնի այդպիսի միություն երկրի վրա: Ինչպես Բաբելոնի աշտարակը կանգնած էր որպես վկա մարդկության անկման համար, եկեղեցին էլ կատարյալ միությամբ պետք է կանգնի որպես վկա, որ մեր Աստվածը ճշմարտապես փրկագնման Աստված է:
Սատանան հիմա պարծենում է, որ մարդիկ փաստորեն ավելի շատ սիրում են իր ճանապարհները, քան Աստծո, նույնիսկ եկեղեցին:Բայց նախքան վերջը կլինի վկայություն, որ կան մարդիկ, որոնք ուրախությամբ զոհաբերում են ամեն ինչ, որ ունեն աշխարհում, նույնիսկ իրենց անձնական կյանքը, որպեսզի ճանաչեն և քայլեն Տիրոջ ճանապարհներով: Բայց շուտով ամբողջ երկնքի hրեշտակները և դժոխքի զորքը կտեսնեն մարդկանց, որոնք պետք է Տիրոջը սիրեն այնքան ուժեղ, որ էլ չեն ապրի իրենց համար, այլ Նրա: Այդ մարդիկ այնքան գրավված կլինեն նրա փաոքով և մեծությամբ, որ ուղղակի չեն մտածի իրենց սեփական հետաքրքրությունների մասին: Այդ մեծ մարդիկ շուտով հայտնի կլինեն երկնքում յուրաքանչյուր հրեշտակի և դժոխքում ամեն ոգու: Աշխարհը կզարմանա որ այդպիսի տղամադրիկ և կանայք ապրում են իրենց մեջ:
Մոտեցող հունձքի համար Տերը պատրաստում է ահռելի հոգևոր «ցանց», որը ի վիճակի կլինի պահելու գալիք որսը: Այդ ցանցը կազմված կլինի իր մարդկանցից, որոնք միմյանց հետ միավորվելով կկազմեն օղակ: Այդ շղթայի օղակները դա Իր մարդկանց ներքին հարաբերությունն է: Այդ ցանցի զորությունը կախված կլինի իրենց փոխկապակցությունից և փոխհարաբերությունից: Դա վերաբերվում է ոչ միայն տեղական եկեղեցիների և իր անդամներին, այլ նաև ծառայություններին և քաղաքային հավաքներին, նույնիսկ միջազգային հավաքներին ամբողջ աշխարհում: Եփես. 4:15-16 ում խոսվում է այդ սկզբունքի մասին: Ամեն մի մասնիկի և օղակի մեջ պիտի գա շարժում և հոգևոր աճ:
Ճշմարիտ հոգևոր հեղինակությունը աոաջին հերթին դրսևորվում է ոչ թե կազմակերպությունում, այլ ընտանիքում: Երբ եկեղեցին դադարում է ընտանիք լինելուց, նա կորցնում է իր հոգևոր հեղինակությունը: Ժամանակը, որը որ մենք հատկացնում ենք Տիրոջ հետ մտերմանալու, կբերի ամենամեծ արժեքները: Ժամանակը, որը անցկացնում ենք հոգևոր համագործակցության ընդլայնմանը, ավելի պտղաբեր է, քան աստվածաբանությունների, զարգացումը և ռազմավարություն մշակելը: Սա չի նշանակում, որ մենք պիտի թողնենք աստվածաբանությունը կամ ռազմավարությունը, բայց դրանք չեն հանդիսանում առաջնային և ամենակարևոր միջոցները, որը կարող է շարժել և առաջացնել թագավորությունը:
Հաղորդակցությունը միշտ բերում է պտուղ: Տերը բնակվում է տաճարում, որը կազմված է բազմաթիվ կենդանի քարերից, և ինչքան միանում ենք իր եկեղեցուն, այնքան շատ ենք վայելում իր ներկայությունը:
Մենք պիտի միշտ hիշենք այն մասին, որ այսօր երկրի վրա Աստծո հիմնական գործը դա փրկագնումն է: Մի քանիսները նրանցից, ովքեր թույլ են տվել մեծագույն սխալներ, կդառնան ամենա իմաստուն և անառարկելի առաջնորդներ, երբ քաոսը աշխարհում սկսի աճել:
Մեր ամբողջ փորձառությունը մեզ տրվում է նրա համար, որ մեզ դարձնի ավելի կատարյալ, բայց մենք հաճախ թույլ ենք տալիս որ նա մեզ դարձնի ավելի վատը: Մենք պիտի հաղթենք վիրավորվածությանը և օգտագործենք իմաստությունը, որ ձեռք ենք բերել, որպեսզի կարողանանք վերջ դնել ուրիշ մարդկանց տառապանքները: «Սակայն գիտենք թե ամեն բաները բարիին գործակից կլինեն նրանց, որոնք Աստծուն կսիրեն» Հոոմ. 8:28
Դավաճանության և վիրավորվածության վերքերը հետապնդում են այս կյանքին այս ընկած աշխարհում: Մենք վերապրում ենք այդ բոլորը: Հիմնական տարբերությունները նրանց միջև, որ հոգևոր պտուղ են բերում, և նրանց որ չեն բերում, կայանում է նրանում, թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց վերքերի հետ: Սովորել դրանց հաղթել - ահա մեր հիմնական հաջողություններից մեկը: Դա պարզ է, բայց ոչ միշտ հեշտ: Միակ բժշկությունը այդ վերքերի, դա հիմնական և ամենահզոր քրիստոնեական շնորքն է՝ ներում: Եթե չսովորենք ներել, ապա շատ պիտի չարչարվենք:
Մենք բժշկված ենք Տիրոջ վերքերով: Նա ոչ միայն ֆիզիկական հարվածներ կրեց, այլ այդ ամենը կրեց, փոխարենը չհատուցանելով: Նա այդ ամենը կուլ տվեց: Այդ անարդար հարվածների չարությունը Նա կոտրեց, որովհետև ընդունեց իր վրա առանց փոխարենը վերադարձնելու և դրանց համար զղջալու: Նրա պատասխանը այս էր. «Հայր ներիր սրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» Ղուկ. 23:34
Ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք անարդարություն փոխարենը չհատուցանելով և առանց վշտանալու, մենք նույնպես քանդում ենք չարի զորությունը երկրի վրա: Ահա թե ինչու Պողոսը ասաց. «Հիմա ուրախ եմ ձեզ համար կրած չարչարանքներիս համար ու Քրիստոսի կրած նեղությունների պակասությունը իմ մարմնիս մեջ կլցնեմ նրա մարմնի համար, որ եկեղեցին է» Կող. 1:24 : Այս հատվածը չի նշանակում, որ Հիսուսը թերի բան է թողել մեր փրկության հարցում, բայց սա նշանակում է, որ չարչարանքների մեջ նպատակ կա, որը որ կրում է իր եկեղեցին այս երկրի վրա: Մենք ունենք բժշկություն իր վերքերով, մենք նույնպես կարող ենք հասնել բժշկության զորությանը այն վերքերով, որոնք մենք ընդունում ենք: Այն վերքերը, որոնք մենք ստացել ենք անտեղի, կարող են դյուրազգաց մնալ նույնիսկ բժշկությունից հետո: Այդ զգացողությունը կարող է ստիպել մեզ կամ շեղվել հետագա հաղորդակցություններից, կամ էլ նա կարող է դարձնել ցավակից ուրիշներին, որոնք գտնվում են վշտերի մեջ, նրանց տալով բժշկություն: Երբ մենք կրում ենք վերքեր, մնալով նրանում, ապա մենք ձեռք ենք բերում իշխանություն և զորություն Իր վերքերով բժշկելու:
Բոլոր մեր կրած հոգևոր վերքերը նախատեսված են նրա համար, որպեսզի դառնան մեր հոգևոր հեղինակության բազմացման հիմքը: Նրանք, ովքեր բժշկվել են իրենց վերքերից, կստանան զորություն բժշկելու նրանց, ովքեր վիրավորված են նույն վերքերով:
Երկրի վրա կիջնի մեծ քաոս: Քաղաքներով կսկսեն թափառել մեծ բանդաները, հեթանոսական ուսմունքները, մոլորությունները և կախարդությունները կտարածվեն շատ արագ, ինչպես չուման: Վախը և խոր խավարը կծածկեն երկիրը, բայց դա միայն կպատրաստի մեծ փառքը, որը կտրվի սուրբերին: Որոշ տեղերում մարդկանց մեծ ամբոխներ կընթանան դեպի Տերը, և այնպիսի հոսքով, որ շատ երիտասարդ քրիստոնյաներ կդառնան հովիվներ բազում հավատացյալների: Եվ շատ մարդիկ կտեսնեն Սուրբ Հոգու մեծամեծ գործերը: Մեծ հրաշքները կդառնան սովորական: Նրանք, ովքեր համարվում են շատ մեծ, այն ժամանակ կլինեն աննշան հավատացյալներ: Հրեշտակների հայտնվելը սուրբերի համար կդառնա սովորական:
Այն ժամանակ առաջնորդները կլինեն ամենախոնարհները, որոնք կլինեն ճշմարիտ ծառաներ, ոչ թե փառք կամ դիրք փնտռողներ: Իրենց խոնարհությունը կբացի իրենց և կլինեն որպես խողովակ, որոնցից կհոսեն կենդանի ջրերը: Այս հունձքը կլինի այնքան մեծ և փառավոր, որ այլևս ոչ ոք չի նայի նախկին եկեղեցուն, և կասեն, որ Տերը լավագույն գինին պաhել էր մինչև hիմա:
Այս Աստծո մարդիկ ավելի քիչ ուշադրություն պիտի դարձնեն իրենց անձնական նվաճումներին շնորհիվ այն բոցավառ սիրու, որ ունեն Տիրոջ վրա, որը գործում է իրենց միջոցով: Ինչպես Հիսուսը, այս մարդիկ նույնպես պիտի փախչեն լեռները, երբ մարդիկ ուզեն իրենց թագավոր օծել կամ ինչ որ ձևով բարձրացնել: Իրենց բարձրանալը և իշխանությունը պիտի գա ոչ թե մարդկանցից, այլ վերևից:
Նրանք, ովքեր հիմա ունեն ինչ-որ մի իշխանություն, պիտի զգուշանան: Իշխանությունը, որը կկանգնեցնի Տերը, շատ ավելի կտարբերվի նրանից, որը որ հիմա հասկանում է նույնիսկ իր սեփական ժողովուրդը: Մենք չպիտի փորձենք ղեկավարել, մենք պետք է ծառայենք: Սրա միջոցով Ւր իշխանությունը կսկսի հոսել և բերել կարգ ու կանոն և խաղաղություն: Քաղաքական իշխանությունով Աստծո թագավորությունը չի կառուցվի: Եթե քրիստոնեության առաջնորդները չմնան կենտրոնացած հոգևոր հեղինակության վրա, ապա նրանք կկորցնեն այն հեղինակությունն ու իշխանությունը, որը որ հիմա ունեն:
Մաս 2
Մխիթարության խոսքեր դուրս կգան հենց անմիջապես Աստծո աթոռից, և կտան շատ մեծ զորություն, որպեսզի պատրաստի Նրա եկեղեցին գալիք օրերի համար: Այդ հորդորների մեջից մենք կլսենք ձայնը Իր մարգարեների և ուսուցիչների, որոնք կշեշտեն հետևյալը.
1. Մենք պետք է կառուցենք միակ հիմքի վրա, որը որ դրված է: Միայն ու միայն Հիսուսի վրա:
Գործերը, որոնք կառուցված են « ճշմարտությունների » վրա և ոչ թե Ճշմարտության, չեն կարող կանգնել այդ օրը: Շատ համայնքներ և ծառայություններ այսօր քանդվում են շատ չնչին տատանումներից: Գործերն էլ, որոնք պատշաճ ձևով կառուցված են Հիսուսի վրա, կդիմանան ամենաուժեղ փորձություններին և գրոհներին:
Գալիք օրերին հիմնական ուշադրությունը պիտի կենտրոնացվի ուղղակի Տեր Հիսուսի վրա: Նրա աճող հայտնությունը կծածկի շատ բաներ, ինչի վրա անցյալում հառված է եղել շատերի ուշադրությունը, ինչպես որ ծագող արևն է ծածկում լուսինը: « ճշմարտությունները» որոնք ներկայանում են շատ կարևոր, կերևան շատ անարժեք, երբ որ եկեղեցին կսկսի տեսնել Նրան, «որի մեջ թաքնված են իմաստության և գիտության բոլոր գանձերը» Կող. 2:3
2. Մենք պետք է հեռացնենք ամեն մի արգելք և պատնեշ, որը բաժանում է մեզ Տիրոջից և մեկը մյուսից:
Մենք պետք է ավելի մոտենանք Տիրոջը, իսկ նրա միջոցով՝ մեկս մյուսին: Հոգևոր հպարտությունը, մարդկային փափագների իրագործումը, անհատական ճշմարտությունները և կատարվող գործերը կընկնեն Տիրոջ անաչառ դատաստաններից և կդիտվեն որպես « օտար կրակ»: Ովքեր կշարունակեն այդ, կմեռնեն և կվտարվեն ծառայությունից Սուրբ Հոգու այնպիսի շոշափելի գործողությամբ, որ Տիրոջ մաքուր և սուրբ վախը կլցնի Քրիստոսի ամբողջ մարմինը: Դա կօգնի եկեղեցիներին մտնել ճշմարիտ հոգևոր երկրպագության և միաբանության մեջ, որը հիմնված է այդ երկրպագության վրա:
3. Մենք պետք է հարատևենք Տիրոջ հանգստի մեջ:
Դա ավելի շատ ու շատ կընդգծվի ուսուցման մեջ և իրական կյանքում, երբ որ Տերը կմտնի իր տաճարը՝ եկեղեցին: Մեր աճող մտերմությունը Նրա հետ կբերի խաղաղություն, որը կհանդարտեցնի այն փոթորիկը, որը բարձրանում է մարդկային ծովում:
4. Մենք պետք է շատ ուշադրությամբ հետևենք հոգևոր պատրաստվածությանը, որը կարող է արտացոլվել նյութական բնագավառում:
Օրինակ, շատերը իրենց կարողությունը ներ են դնում թանկարժեք մետաղներում կամ հողատարծքներ գնելով: Դա կարող է օգնել, բայց ավելի լավ է ստանալ Հոգևոր հիմք և հավաքել հոգևոր գանձեր երկնքում: Տերը ման է գալիս տվողների, որոնք կդառնան իր մատակարարման քարոզիչները: Նրանք, ովքեր զբաղված են կուտակելով, և չեն սովորում ողորմություն տալը, կարող են տառապել աճող ճգնաժամից իրենց երկրավոր գործերում: Դա կլինի Տիրոջ խրատը, որպեսզի ազատի նրանց: Նրանցից մի քանիսը, որոնք եղել են առատ և հավատարիմ տվողներ, նույնպես իրենց վրա կարող են զգալ աճող ճգնաժամը, բայց դա նրանց համար կլինի փորձություն նախապատրաստման այն բանի, որպեսզի դառնան քարոզիչներ մատակարարելու համար շատ մարդկանց: Հիշեցեք Հովսեփին:
5. «Արդարը հավատքով պիտի ապրի և ոչ թե վախով»
Աշխարհում ավելի կշատանա վախը: Գործողությունները, որոնք կնախաձեռնի եկեղեցին վախի ազդեցության տակ, գրեթե կլինի քանդվող: Որոշ « հավատամքներ» այնքան են պխտորել ջուրր, որ կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն ուզում լսել « հավատք» բառը: Այդպիսի բան պատահում է հաճախ Տիրոջ մեծ գործերի նախաշեմին: Մոտենում են հզոր հայտնություններ իսկական հավատքի մասին, դրանք մեզ համար կլինեն հիմնավոր, որպեսզի ծառայենք այդ օրերին:
Մի քանիսները կկանչվեն քայլելու այնտեղ, որտեղ հրեշտակները վախենում են մտնել: Իմացեք որ Նա ով մեր մեջ է ավելի մեծ է, քան նա, որ աշխարհում է: Այն անոթները որոնց նա պատրաստում է, կքայլեն վճռականությամբ և վստահությամբ և կզարմացնեն աշխարհին, որը բռնված է վախով: Մեր հավատքը կսկսի աճել այնքանով, ինչքանով կաճի Տիրոջ ներկայությունը: Ճշմարիտ հավատքը. դա ճանաչումն է Նրան, որին հավատում ենք: Եթե մենք ճշմարտապես և արդարությամբ վախենում ենք Տիրոջից, մենք ընդհանրապես չենք վախենա ոչ մեկից:
Շուտով շատերը կապրեն մշտական հրաշքների պայմաններում: Դա նրանց համար կդառնա այնքան սովորական, ինչպես մանանայի հավաքելը Իսրայել ժողովրդի համար: Տիրոջ շատ գործերը իր ժողովրդի համար կլինեն ապշեցուցիչ, որոնք կգերազանցեն Աստվածաշնչյան հրաշքներին: Դա կթվա գրեթե նորմալ, որովհետև Տիրոջ ներկայությունը ավելի շատ զարմանք կպատճառի, քան Նրա գործերը: Այդ օրերին Նա ավելի մոտիկ կլինի իր ժողովրդին:
6. Տերը շուտով մեր հասկացողությունը կհասցնի իր խոսքի և նպատակների խորությանը այն աստիճան, որին չենք հասել մինջև հիմա:
«Գրքերին» դեռ սպասվում է «բացվել» և դա կկատարվի: Երբ որ նրանք կբացվեն, մեր հասկացողությունը ավելի կաճի նույնիսկ այնպիսի հիմնավոր դրույթների մասին, ինչպիսին են վերստին ծնունդը, փրկությունը և այլն: Դա կտա ավելի շատ գիտակցություն նպատակների խորության ամբողջ Քրիստոսի մարմնի համար: Պարգևների և ծառայությունների դերը մեծ իշխանություն կստանա և զորություն նրա ճանաչողության վստահության աճման չափով: Երբ որ եկեղեցում ճշմարիտ հիմք ունենանք (մեր միությունը և վստահությունը Հիսուսին), Սուրբ Հոգին կլցնի հայտնությամբ այնպես, ինչպիսին չի եղել երբեք:
Խարիզմատիկական և դրա նման նոր նորոգման շարժումները եղել են Սուրբ Հոգու կարևոր գործը, բայց նրանցից շատ շատերից մնացել են շատ քչերի, հարատև գործող պտուղը: Նա պատրաստվում է վերականգնել նրանց, ովքեր նվիրվել են Իրեն, բայց ընկել են: Հենց այդ ժամանակ շատերը, որ կանչվել են թագավորություն, չեն ընկել և աճել են հավատքի մեջ: Հիմա նա ունի այն հիմքը, որի վրա պիտի կառուցի:
Վերջին տարիների նեղությունների և զորության պայմաններում նա նրբորեն պատրաստել է պարաններ, որոնք հիմա սկսում է միացնել: Նա պատրաստում է ցանց, բավականին ուժեղ, որպեսզի կարողանա պահել որսը, որ նա որոշել է վերջին ժամանակների համար: Տեղական եկեղեցիները ապրեցին շատ ծայրահեղություններ և հիմա դարձել են բավականին չափահաս որպեսզի դառնան հիմք շինարարության համար: Քաղաքներում համայնքները կսկսեն միավորվել՝ շրջանցելով նախկին արգելքները:
Եկեղեցին ուղղակի չի կարող կատարել իր առաջադրանքը առանց միաբանության: Երբ որ մի համայնք գալիս է միաբանության, իրեն տրվում է իշխանություն այդ մակարդակի վրա: Երբ մի եկեղեցի քաղաքում գալիս է միաբանության, քաղաքի մասշտաբով իրեն տրվում է ավելի մեծ իշխանություն՝ իշխանության  կտրուկ փոփոխությամբ նախկին մակարդակի հանդեպ: Երբ եկեղեցին ինչ-որ տարածքում կամ ինչ-որ երկրում գալիս է միաբանության, իրեն տրվում է հնարավորություն վերցնելու հոգևոր իշխանություն այդ տարածքի կամ երկրի վրա:
Ճշմարիտ միաբանությունը ուղղակի չափահասության աստիճան է և իր մեջ կրում է էգոիստական շահերի մահ, ցուցադրելով մեր կարողությունը՝ հաստատ կանգնել հոգևոր իշխանության ավելի բարձր մակարդակում առանց պղծվելու: Բայց և այնպես միաբանությունը չի գալիս ուղղակի նրան փնտրելուց: Դա կարող է հոգևոր տեսողության իրական օծությամբ և Տիրոջ ճշմարիտ նպատակներին նվիրմամբ՝ մերժելով անբնական էգոիստական շահերը:
Մի խոչընդոտեք Տիրոջը Իր միաբանության գործում, միևնույն է դա պիտի կատարվի: Փնտրեք ավելի մտերմություն Տիրոջ հետ և բացեք ձեզ Քրիստոսի մարմնում ձեր եղբայրների առջև: Հասեք նրանց և քանդեք արգելքները, և ամբողջ մարմինը կզորանա: Միշտ կլինեն ծայրահեղներ, որոնք կարգելեն ամեն շարժում միաբանության: Կա կեղծ շարժում միաբանության, որի նպատակն է քանդել և մոլորեցնել, բայց դա կարելի է հեշտ ճանաչել և արգելել: Ճշմարիտ եկեղեցին պիտի կառուցվի ոչ մի երկրավոր ղեկավարի և ոչ կազմակերպության, նա կդառնա միավորված կենդանի օրգանիզմ:
Ծայրահեղության մեջ ընկնողները նորից կբերվեն ճշմարիտ ճանապարհի, որպեսզի այլևս չհեռանան կյանքի գետից իրենց ուշադրությունը գրավող ինչ-որ մանրուքներից: Օծությունը շուտով կքանդի ամեն արգելք: Բարեփոխումները մեզ ցույց տվեցին ճանապարհը: Ավելի ուշ առաջացած շարժումները մեզ հասցրին ճշմարտությանը: Գալիք արթնության միջոցով մենք կճանաչենք Հիսուսին որպես կյանք:
Երեքպատիկ պարանը դժվար է կտրվում:
Այս ուղերձը նախապատրաստություն է նրանց համար, որոնց Տերը ցանկանում է օգտագործել:Եկեղեցիների և ծառայողների միջև, որոնք անցյալում վախենում և մերժում էին իրար, կհաստատեն նոր հարաբերություններ: Տերը դա կանի շատերի մեջ, չփոխելով իրենց նախասիրությունները և ուսմունքը: Նա ուղղակի կստիպի Իր ժողովրդին բարձրանալ այդ տարբերություններից, որպեսզի Իրեն երկրպագեն բոլորը միասին:
Խոնարհեցրեք ձեր անձերը Նրա հզոր ձեռքի տակ, որպեսզի դառնաք մեծ փառքի փոքր մասնիկը: Նրանք, ովքեր հրաժարվում են իրենցից, ովքեր մերժում են անձնական նախասիրությունները, բոլոր սեփական մղումները, ով համբերությամբ տանում է ուրացումը և անհասկանալին, շուտով կցնցեն ամբողջ աշխարհը Թագավորի առաքումով:
ԱՄԵՆ
Ռուսերենից թարգմանեց՝ Սեյրան Հարությունյանը
Просмотров: 1530 | Добавил: Admin | Рейтинг: 4.0/4
Всего комментариев: 0
avatar