Главная » 2013 » Մայիս » 3 » Քրիստոս հարյավ ի մեռելոց
20:10
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Աստծո որդին՝ Հիսուս Քրիստոսը, աշխարհ եկավ, չարչարվեց ու մահացավ իմ, քո և ողջ մարդկության մեղքերի համար, որպեսզի ով սրտով հավատա և լեզվով դավանի, փրկվի: Հիսուսը մահացած մնաց երեք օր և երրորդ օրը հարություն առավ:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Հարության տոնը ցանկացած հավատացյալի սիրված տոներից մեկն է, որովհետև Քրիստոսի հարությամբ ենք արդարացված: Այնպես որ մեր հավատքը պարապ չէ, և իզուր չէ, որ հավատում ենք Քրիստոսի հարությանը, որովհետև եթե մինչև Նրա գալուստը ննջենք, պիտի հարություն առնենք Նրա հայտնվելուն պես: Իսկ եթե ողջ մնանք, բնավ ննջեցյալներից առաջ չենք ընկնելու, այլ սկզբում Քրիստոսով մեռածները պիտի հարություն առնեն, և հետո մենք նրանց հետ պիտի հափշտակվենք ամպերով՝ Տիրոջը առջև ելելու օդին մեջ և այդպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք:
Եվ ես, այս հույսն ունենալով, սրտի խորքից բացականչում եմ.
- Օրհնյա՜լ է հարությունը Քրիստոսի:
Սիրելի՛ եղբայրս, քույրս, մի՛ զսպիր քեզ ու պատասխանիր հետևյալ կոչին. «Քրիստոս հարյա՛վ ի մեռելոց»:
Просмотров: 1404 | Добавил: Admin | Рейтинг: 4.2/6
Всего комментариев: 2
avatar
2
ORHNYAAAAAAAAAAAAAAAAAAL EEEEEEEEEE HAAAAAAARUTYUN@ IM MIAK TER U PRKCHIIIIIIIIIIIIIII 9
avatar
1
Օրհնյա՜լ է հարությունը Քրիստոսի:
avatar