Главная » 2016 » Հունիս » 4 » Փոքրիկ պատմություններ
18:57
Փոքրիկ պատմություններ
Որն է հավիտենական կյանքը
Ծեր ռեֆորմիստ Ջոն Նոքսը մահամերձ էր: Խնդրեց կնոջը, որ Աստվածաշնչից կարդա այն հատվածը, երբ առաջին անգամ լսել էր և խարիսխ ձգել Հիսուսի նավում: Կինը կարդում էր Հովհ. 17:3 համարը. «Ինչպես որ ամեն մարմնի վրա նրան իշխանություն տվեցիր, որ հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որ իրեն տվեցիր: Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր»: Հավիտենական կյանք և հիվանդի ծանր շնչառություն: Առաջինը՝ կյանք, երկրորդը՝ մահ: Բայց հիվանդն ահա վեհությամբ ասաց. «հավիտենական կյանք, այնտեղ կհանգստանամ» և մահացավ:
Այո՛, այդպես են մահանում հավատացյալները: Շատերն ապրում են այն հույսով, որ մահից հետո իրենց սպասվում է հավիտենական կյանք: Միայն Հիսուս Քրիստոսն է հավատացյալի սրտի հույսը: Նա է հավիտենական կյանքը: Երջանիկ է նա, ով կարող է ուրախությամբ Հիսուսին տեր և փրկիչ անվանել (Եբր. 6:18,19)

Հնչեցնել զանգը
Պատմվում է, որ մի թագավոր արծաթից պատրաստված զանգակ էր ամրացնել տվել իր պալատի աշտարակի վրա, և հայտարարեց, որ այդ զանգակը կհնչի այն ժամանակ, երբ որ թագավորը որևէ առիթով իրեն ուրախ զգար, և նա փափագում էր, որ իր հպատակներն իմանան իր ուրախ լինելու մասին: Ժողովուդը անհամբեր սպասեց այդ զանգակի հնչելուն, բայց այն երկար ժամանակ լուռ մնաց: Օրեր ու շաբաթներ անցան, ամիսներ ու տարիներ անցան, բայց զանգակը երբեք չհնչեց:
Թագավորը հասավ ծերության, նրա մազերը սպիտակեցին, և վերջում ընկավ իր մահվան անկողնու մեջ: Այս լուրը իմանալով, նրա հպատակներից շատերը բոլորեցին իր շուրջը և սկսեցին լացել: Նրանց լացը տեսնելով թագավորը անդրադարձավ թէ ինքը սիրված էր ժողովրդից և ուրախ զգաց: Հոգին ավանդելուց առաջ, թագավորը իր ձեռքը երկարացրեց և քաշեց պարանը` հնչեցնելով արծաթե զանգակը:
Տխուր չէ՞ր այս թագավորի վիճակը իր ամբողջ տարիներում: Նա ապրեց իր կյանքը առանց իմանալու, որ ժողովուդը սիրում է իրեն: Նա ակնկալությունով սպասեց այն օրվան երբ ուրախ զգալով պիտի հնչեցներ արծաթե զանգը, բայց այդ պահը հասավ մահվան անկողնու մեջ: Մեծ է թիվը մարդկանց, որոնք ապրում են առանց վայելելու այն ուրախությունը, որ բխում է ուրիշների կողմից սիրված լինելու գիտակցությունը: Հավանաբար դու կճանաչես անձեր, որ կարիքը ունեն իմանալու, որ սիրված են: Հայտնիր քո սերը նրանց, և մանավանդ հայտնի դարձրու Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի միջոցով:
Քաջալերական խոսքը կարող է հուսադրել տխուր հոգին:

Մահից հետո կյանք
Մահվան մասին մեր պատկերացումները պետք է հստակ ու ճիշտ լինեն, որքան էլ խուսափենք դրանից, փաստը մի օր մեր առջև է կանգնելու: Իհարկե ֆիզիկական մահը դեռևս վերջը չէ, սակայն միայն Հիսուսին հավատացողների համար: Հիսուսն ասել է. «Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծո բարկությունը» (Հովհաննես 3:36): Իսկ Ա.Հովհաննես 5:12-ում նշվում է. «Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը, և ով չի ընդունում Աստծո Որդուն չի ընդունում նաև կյանքը»:
Որքան հրաշալի խոստում տվեց տերը ոճրագործին, որը չգիտես ինչու սրտի ինչ-որ մեծ թրթիռ զգաց ու հավատաց իր կողքին խաչվող վեհ մարդուն, նա զգաց աստվածայինը կյանքի վերջին պահերին ու հիրավի ստացավ հավիտենականության իրավունք:

Հրաժարվել մեղքերից
Որոշակի խնդիրնե՞ր … : Անձրևից թրջվում են ապակիները և բոլորովին անտեսանելի դարձնում ճանապարհը, ամռանը շատ հաճախ միջատների բազմությունն է գրոհում նրանց վրա, ձմռանը դրանք սառչում են և, ամեն դեպքում, անհրաժեշտ է անընդհատ մաքրել, այլապես, ինչպես նշեցիք արդեն, չենք տեսնի ճանապարհը: Այդպես է նաև մեղքերի և Աստծո հետ կապված հարցերը քննելիս:
Մեղքը բլոկադայի է ենթարկել մեզ՝ մարդկային էակներիս: Առանց նոր ծննդի անկարող ենք տեսնել Աստծուն, ավելիի կարիք ունենք, կարիք ունենք նոր աչքերի … : Դու վերստին ծնվելու անհրաժեշտությունն ունես, այդպես է ասում Հիսուսը: Եթե խորը մտածես, կհասկանաս, որ ինքդ էլ զգում ես դրա անհրաժեշտությունը … : Չէ՞ որ այնքան ես զզվել աշխարհային ցածրություններից … : Մեղքերը խանգարում են մեզ ճիշտ հասկանալ Աստծուն: Բայց կա մաքրության գաղափար: Ու հիշ՛ր, սիրելիս, որ ինչպիսին էլ լինեն մեր մեղքերը, եթե կարծում ենք փոքր են կամ աննշան, ինքներս մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե գիտակցենք դրանց գոյությունն ու ստորությունը, եթե խոստովանենք, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու ամեն անիրավությունից (Ա.Հովհաննես 1:9)

Մակեդոնացու հույսը
Պատմում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին, նախքան իր արշավանքը դեպի Պարսակստան, ողջ ունեցվածքը բաժանել է իր հավատարիմ մարդկանց ու ընկերներին: Մտերիմներից մեկը հարցնում է նրան, թե որևէ բան պահե՞լ է իր համար:
Արքայի պատասխանը հետևյալն էր. «Ինձ համար թողել եմ հույսը»: Հաստատ ասել չենք կարող, թե ինչպիսի հույս նկատի ուներ Մակեդոնացին: Թերևս մտածել էր անվտանգ ու առողջ տուն դառնալու մասի՞ն: Անկասկած, հույսը մեծ ուժ է, որ օգնում է հաղթահարել մեծ դժվարություններ: Շատ տխուր է, երբ հույսը չի գտնում իր մարմնավորումը: Հուսախաբվում են նրանք, ովքեր սպասում էին հույսով ինչ-որ բանի:
Երևում է` իրականցավ Մակեդոնացու փայփայած հույսը. նա մեծ անուն թողեց պատմության մեջ: Սակայն կա ամենագլխավոր հույսը, որը ամոթով չի թողնում: Այդ հույսը ունի միայն նա, ով Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով խաղաղություն ունի Աստծո հետ:
Այդ հույսը բխում է Աստծո խոսքից` Աստվածաշնչից: Այն ցանկացած իրավիճակում տալիս է մեծ ուժ և սփոփանք: Ալեքսանդր Մակեդոնացին չուներ այդ հույսը:
Իսկ դու, ընթերցո՛ղ, ունե՞ս այն:

Փրկությունը խնդրել և վերցնել
Մի կին քարոզչին ասում է. «Շատ եմ աղոթել մեղքերիս թողության համար, բայց մնացել եմ անպատասխան»: Քարոզիչը պատասխանում է. «Երևի հարցը նրանում է, որ դուք խնդրում եք, բայց չեք ընդունում»: Կինն այդպես չեր կարծում: Նա քարոզչին հրավիրում է ճոխ հացկերույթի: Նախապես աղոթում են և սկսում են ճաշել: Քարոզիչը կրկնում էր անընդհատ՝ քաղցած եմ, բայց ոչնչի ձեռք չէր տալիս: Կինն այլևս չդիմացավ, նրան թվաց, թե քարոզիչը ծիծաղում է իր վրա և ասաց. «Դուք ինձ վշտացնում եք»:
Քարոզիչն ասում է.
-Իսկ դուք մի՞թե չեք վշտացնում Աստծուն, երբ խնդրում եք փրկությունը, բայց չեք վերցնում:
Վերջապես կինը հասկանում է իսկությունը և աղոթում է ու ապաշխարում:
Նա ընդունում է Հիսուս Քրիստոսին՝ որպես իր անձնական Փրկիչ:

Քաջալերական խոսքեր
Մայրը հասել էր իր համբերության բաժակը հորդած զգալու աստիճանին, իր երկու տարեկան դստեր չափազանց շարժուն լինելու պատճառով: Ամբողջ շաբաթ մայրը փորձել էր նրան հասկացնել, թե իր վարվելակերպը փոխելու էր, ինչը կպահանջեր հարատևություն և հաստատակամություն:
Եկավ կիրակին, և նրանք իրենց սովորության համաձայն երեկոյան պաշտամունքին ներկա գտնվեցին: Այնտեղ էլ աղջիկը ցույց տվեց իր սովորական եռանդը` փսփսալով, շարժվելով, առջև-ետև նայելով: Նույնիսկ ինքը, նրա մայրը լինելով, չէր հանդուրժում նրա վարվելակերպին, և ի՞նչ պիտի մտածեյին մոտակա նստարանների վրա նսող տղամարդիկ և կանայք:
Հաջորդ շաբաթ նրանք դարձյալ եկեղեցի գնացին: Նրանց դիմավորեց տարեց մի մարդ, ինչը մղեց որ մայրը մտածի թէ անհաճո բան պետք է ասի իրեն: Բայց նա անակընկալի եկավ, երբ լսեց այս խոսքը. «Ի՜նչ լավ փոքրիկ աղջիկ ունես: Այն Աստծուց տրված պարգև է քեզ»: Այս խոսքերը արտահայտեցին այդ մարդու դրական զգացմունքները, ինչը քաջալերեց աղջկա մորը` կատարելու իր մայրական պարտականությունները և թեթևացնելու նրա ծանր բեռը:
Մենք եկեղեցի ենք գնում տարբեր նպատակներով, որոնցից մեկը լինելու է քաջալերել միմիանց: Այս պարտականությունը լուրջ առնենք և հավատարիմ մնանք նրան:
Մի քանի խոսքերը շատ բան կարող են ասել և անել:

Վշտի արդյունքը
Բանակի ծառայության կանչված երիտասարդների հատուկ մարզանքների պատասխանատու զինվորականի առջև մի հարց էր դրված: Նոր զորակոչվածների մարզանքը բաղկացած էր տարբեր տեսակի շարժումներից` որոշ արգելքներ հաղթահարելով նպատակակետին հասնելու համար, մարզանքի վերջի հանգրվանին, զինվորագրվածները պետք է կախվեին պարանից և բավականին լայն ավազանի վրայով անցնելով մյուս ափը հասնեին:
Զանազան մարզանքներ կատարող և արևի ջերմությունից քրտնած այդ երիտասարդների համար գրավիչ էր ավազանի ջուրը, դրա համար նրանցից շատերը ավազանի մյուս կողմը չհասած ընկնում էին նրա մեջ: Պատասխանատու զինվորականը, գիտակցելով նրանց փորձությունը, ջանում էր միջոց գտնել արգելելու նրանց ավազանի մեջ ընկնելը: Եվ նա գտավ այդ միջոցը: Կոկորդիլոս դնել տվեց ավազանի մեջ: Այդ կերպով, ավազանի մեջ ընկնող զինվորներ չեղան:
Հավատացյալի կյանքի մեջ անշուշտ սրբագրվելու երևույթներ կան, և Աստված իր անսահման իմաստությամբ գործում է իր զավակների կյանքի մեջ` ապահովելու նրանց աճումը: Իմանում ենք, որ Աստված երբեմն իրավունք է տալիս կյանքի դժվար պարագաներ, որպեսզի այդ միջոցով դաստիարակի և աճեցնի նրանց:
Կյանքի դժվար պայմանները կարող են մեզ ավելի մոտեցնել Աստծուն:
Просмотров: 855 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
avatar