Главная » 2016 » Հունիս » 6 » Պայման, որում աղոթքը կլսվի:
10:19
Պայման, որում աղոթքը կլսվի:
Պայման, որում աղոթքը կլսվի:

1. Խնդրեցեք ըստ Աստծո կամքի։
«Ինչ էլ որ խնդրենք ըստ Նրա կամքի, Նա մեզ կը լսի.» (1 Հովհ.5։14)։
Ինչպե՞ս պիտի իմանանք, թե որն է Աստծո կամքը։ Դա կլինի աղոթքի միջոցով և սերտելով Աստծո Խոսքը։ Մեր աղոթքները անշահախնդիր պիտի լինեն՝ հակառակ դեպքում դրանք Աստծուն չեն հասնի։ «Խնդրում էք և չէք ստանում, որովհետև չարամտորեն էք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին»։ (Հակոբոս 4։3)։
Սուրբ Հոգին ճշմարտապես ընտրում է մեր կարիքները և այն ներկայցնում Աստծուն։ «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք և չգիտենք, թե ինչպես արժան է աղոթել. բայց Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ անմռունչ հառաչանքով»։ (Հռոմ.8։26)։

2. Հավատքով աղոթեք.
Մենք պիտի ունենանք խոր հավատք Նրա հանդեպ, ում դիմում ենք, Սուրբ Գրությունը պարտավորեցնում է։ «Բայց առանց հավատքի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն»։ (Եբր. 11։6). Հավատքը, դա կարևորագույն պայմանն է, որպեսզի աղոթքը լինի լսելի։ Թույլ հավատքի դեպքում ցանկալի է դիմել Աստծուն հետևյալ խոսքերով։ «Հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը»։ (Մարկոս 9։23)

3. Զգացեք Աստծո կարիքը։
«Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»։ (Մատթ. 5։6). Ինքնահավան սրտերը հազվադեպ են զգում Աստծո կարիքը, Նա ուղարկում է Իր օրհնությունները նրան, ով գիտակցում է անհրաժեշտությունը Նրա ուժի մեջ, և աղոթում է Նրան դրա համար։

4. Հրաժարվեք մեղքից։
«Ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծո միջև, ձեր անօրենությունների պատճառով է Նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա»։ (Եսայի 59։2)
Երբեք մեր աղոթքները չեն լսվի, եթե մենք կանխամտածված խախտում ենք Աստծո օրենքը, և հեշտությամբ ընկնում թշնամու թակարդը։ Բայց Արարիչը չի թողել մեզ տխուր իրավիճակում։ Այդ վիճակից ելք կա, Աստվածաշունչը սովորեցնում է։
«Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի գտնի, բայց զանոնք խոստովանողն ու մեկդի ձգողը ողորմություն կգտնե»։ (Առակաց 28։13)

Հեղինակ՝ Լեռնիկ Ավանեսյան
Просмотров: 2816 | Добавил: Admin | Рейтинг: 4.7/14
Всего комментариев: 0
avatar