Главная » 2016 » Հուլիս » 15 » Օկուլտային մանկություն
22:12
Օկուլտային մանկություն
Օկուլտային մանկություն կամ զգուշացեք «Հարրի Փոթերից»

«Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մարդ մը, որ իր տղան կամ աղջիկը կրակէ անցընէ կամ բաղդ նայի կամ գուշակութիւն կամ հմայութիւն և կամ դիւթութիւն ընէ. նաև կախարդ կամ վհուկ կամ նշանագէտ կամ մեռելահմայ թող չգտնուի: Վասն զի ով որ այս բաները ընէ, Տէրոջը առջև
գարշելի կ՚ըլլայ» II Օրինաց 18:10-12:
Հիմա շատ են գրում և խոսում փոքրիկ Հարրի Փոթերի մասին: Դպրոցներում ուսուցիչները նախազգուշացնում են երեխաների մտքի վրա Ջ.Ռոուլինգի ստեղծագործությունների բացասական ազդեցության մասին: Բոլորին շատ զարմացրեց 2002թ. դեկտեմբերի 22-ին եթեր դուրս եկած (Կենտրոնական հեռուստատեսությամբ) հաղորդումը: Այդ վավերագրական ֆիլմի հեղինակները բացահայտորեն խոստովանեցին համաշխարհային հանրության մտահոգությունը, տարբեր (10-ից ավելի) երկրների մարդկանց կարծիքները, բայց կադրի հետեում գտնվողի ձայնը բացահայտ սարկազմով մեկնաբանեց կարծիքներից յուրաքանչյուրը: Հենարանն այն էր, որ միջնադարում կախարդներին այրում էին խարույկի վրա, իսկ այժմ, ահա, զբաղվում են «գեղարվեստական ֆիլմերը հալածելով»: Ընդ որում հիշեցին և՝ Մոխրոտիկին, և՝ կախարդական թզուկներին: Իբր, յուրաքանչյուր նորույթ դժվար է ընկալվում. ընտելացաք թզուկներին՝ ընտելացեք նաև Փոթերին: Մուսուլմանական երկրներում Հարրի Փոթերին կոչել են շեյթան, իսկ այդ ապրանքանիշով գրքերը և ֆիլմերը արգելված են կառավարության կողմից: Մեր՝ իրապես քրիստոնեական երկրում, այդ ստեղծագործությունը լայն ճանաչում է վայելում: Իսկ ահա քաղվածք «Ակցենտ» թերթի նյութից. «Ուսումնասիրելով Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի անգլերեն հրատարակությունները՝ Սանկտ-Պետերբուրգից Պավել Սաննիկովը ապացուցեց, որ գրքային պատանի հերոսները զբաղվում են ոչ թե ուղղակի մոգությամբ, այլև սատանայապաշտությամբ և կախարդությամբ՝
-Ծիսակատարության համար կտրվում է կենդանի մարդու ձեռքը.
-սաղմի կամ նորածնի նման ինչ-որ արարած ողջ-ողջ եփվում է կճուճում.
-չար մոգը արյունահեղության հետեանքով կյանքի է կոչվում.
-կիրառվում է օկուլտային «Փառքի ձեռք» տարրը՝ կախված մարդասպանի չորացած ձեռքը.
-Հարրի Փոթերի ճակատին պատկերված է սպի՝ կայծակի կամ Տ տառի տեսքով: Այդ նշանը խորհրդանշում է կայծակի ուժը և նշանակում է «կործանիչ»: Սատանայապաշտներն այն օգտագործում են այլ մարդկանց վրա իշխանություն ձեռք բերելու համար: Այդ նշանը հայտնի էր նացիստական Գերմանիայում, որովհետև Հիտլերի գաղափարախոսությունը ներծծված էր օկուլտիզմով:
Հարց ընթերցողին. «Ի՞նչ եք դուք ցույց տալիս ձեր երեխաներին: Ի՞նչ եք թույլատրում նրանց կարդալ: Գիտե՞ք արդյոք, թե ինչը և ինչպես է ազդում նրանց վրա»:
Հնարավոր է՝ դուք արդեն լսել եք այն մասին, որ ամբողջ աշխարհի քրիստոնյաներն արտահայտել են իրենց անհանգստությունը «Հարրի Փոթեր» ապրանքանիշով արտադրանքի վերաբերյալ: Ինչի՞ հետ է դա կապված, ի՞նչն է պատճառը: Հավատացնում եմ, որ դա կրոնական ֆանատիզմ չէ, ինչպես ջանացին առարկության ալիք բարձրացնել զանգվածային լրատվամիջոցները: Եթե փորձեք խորանալ այնպիսի երևույթի մեջ, ինչպիսին է «Հարրի Փոթերը», ապա դուք ինքներդ կկարողանաք կատարել որոշակի հետևություններ: Ինչ վերաբերում է գործի գրական կողմին, ապա ոմանք փորձում են Ջոան Ռոուլինգի գրքերը դնել մանկական հայտնի ստեղծագործությունների հետ միևնույն շարքում, ինչին դեմ են շատ գրաքննադատներ՝ իբր գիրքը ոչ մի գրական արժեք չի ներկայացնում, այն նույնիսկ չի դասվում գրական հեքիաթի ժանրին: Իհարկե, սոսկ միջնակարգ դպրոցի գրականության կուրս անցած շարքային ընթերցողի համար այդ մասին դատելը դժվար է:
Մեզ բոլորիս մանկության տարիներին հեքիաթներ պատմել են: Սոցիոլոգները և հոգեբանները պնդում են, որ մանկության շրջանում մարդու մեջ դրվում են բարոյական հիմքերը, փոխանցվում է մեր քաղաքակրթության հոգևոր և մշակութային փորձը: Գործնական-առօրեական մակարդակում այդ կարևոր գործառույթները կատարում են հեքիաթները: Մանկական հեքիաթները ոչ միայն ուղղակի մտացածին բաներ են. դրանք պատկերավոր միջոցներ են, որոնցով կարելի է փոքր մարդուն բացատրել որ կա բարի ու չար, և որ բարիով պետք է հաղթել չարին: Ընդ որում, միշտ «բարին» և «չարը» նշանակելու համար օգտագործվել են որոշակի կերպարներ: Մենք հաստատ գիտենք, որ Բաբա-Յագան, Կաշչեյը չարի խորհրդանիշներ են: Եվ ոչ ոքի մտքով անգամ չի անցնի այդ հերոսներին դրական հատկանիշներ վերագրել: Միջնադարյան Եվրոպայում երեխաներին վախեցնում էին միջնադարյան էպոսի ավանդական կերպարների՝ գոբլինների, թզուկների, դևերի մասին պատումներով: Ուշադրություն դարձրեք այն բանին, որ բոլոր այդ կերպարները չարություն էին մարմնավորում: Այսօր էլ հաճախ կարելի է տեսնել ինչ-որ մեկի երեխային, որը քնքշորեն կրծքին է սեղմում խաղալիք վամպիրիկին կամ խաղի ժամանակ անառողջ մոլուցքով ձեռք է բերում հերթական դևիկ-պոկեմոնը: Ի՞նչ է դա: Ի՞նչ է պատահել մարդկանց հետ: Գուցե ժամանակակից մարդիկ, մոլորվելով իրենց մեծության և մարդկային բանականության հզորության կեղծ գիտակցման մեջ, չե՞ն նկատել, թե ինչպես են սկսել սևն անվանել սպիտակ, չարը համարել ոչ այնքան չար, իսկ բարին՝ ոչ ավելի, քան ուտոպիա: Մի խոսքով, «...իմաստուն ենք ըսին ու հիմարացան» (Հռոմ. 1:22) Մարդկանց այդպիսով գայթակղեցնելով՝ դևը, որը «...ստախոս է և ստության հայրը» (Հովհ.8:44), այսօր ճարպկությամբ կեղծում է հեղինակությունները, հատկապես երեխաների վերաբերմամբ: Եվ դա լիովին օրինաչափ է, որովհետև այսօրվա փոքրիկների մեջ կան ապագա քաղաքագետներ, նախագահներ, ղեկավարներ, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր կորոշեն նոր պատմության ընթացքը, նրանք, ովքեր կկառուցեն ապագան:
Պետք է ասել, որ Ջոան Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին գրքի հեղինակի ստեղծագործությունը բացահայտ մարտահրավեր է ոչ միայն մարդկային հասարակության բարոյական սկզբունքներին, այլև ընդհանուր առմամբ համաշխարհային գրականության հոգևոր ավանդույթներին: Բանն այն է, որ հենց առաջին էջից հեղինակը նկարագրում է շրջապատող իրականությունը որպես գորշ, կեղտոտ, տաղտկալի ու մռայլ ինչ-որ բան: Ընդ որում մարդիկ իրենցից ներկայացնում են բացառապես բացասական կերպարներ՝ նախանձոտ, չար, նույնիսկ ստոր: Բայց դրա փոխարեն կախարդները, գոբլինները և ինքը՝ Հարրի Փոթերը, կարծես թե ամենահետաքրքիրն ու լուսավորն են, ինչ կա աշխարհում: Ի՞նչ եզրակացություն կարող է անել այդ ամենից փոքրիկ մարդը: Երեխան, որի մոտ դեռ նոր են սկսում ձևավորվել արժեքային կողմնորոշիչները, կարող է գրքային աշխարհի տպավորությունները «տեղափոխել» իրական աշխարհ, և այդ դեպքում չարժե զարմանալ այն բանի համար, որ երեխաները դառնում են չշփվող, մեծերի և հասակակիցների նկատմամբ ագրեսիվ:
Գրքի գլխավոր հերոսը՝ Հարրի Փոթերը, ապագա կախարդ է: Եվ սա ձեզ համար Մոխրոտիկի մասին հեքիաթի բարեհոգի փերին չէ, սա ամենաիսկական մոգի կերպարն է, որն օգտագործում է կախարդություն, մոգական ծիսակատարություններ և հմայախոտեր, ընդ որում իսկական: Ամենից առաջ մեծերը պետք է հասկանան, որ մոգությունը, ինչպես էլ որ այն անվանեն՝ դյութություն, գուշակություն, սպիտակ կամ սև, չարություն է, իսկ նրանք, ովքեր զբաղվում են դրանով, ծառայում են սատանային: Տերը պարզ ասում է. «..մի՛ հմայեք և գուշակություն մի՛ ըրեք», նաև՝ «Վհուկներուն մի նայիք և հմայողներուն բան մի՛ հարցնէք, որպէս զի անոնցմով չպղծվիք» «Ղևտ. 19:26,31»: Նրանք, ովքեր իրենց անվանում են հեքիմներ, էքստրասենսներ, ըստ էության հիմարներ են: Սա Տիրոջ խոսքերն են, որ «...և գուշակողները կը հիմարացնեմ» (Եսայի 44:25): Դրանց բաժինը «կրակե լճում» է, «Բայց վախկոտներուն ու անհավատներուն և պիղծերուն ու մարդասպաններուն ու պոռնիկներուն և կախարդներուն ու կռապաշտներուն և բոլոր ստախոսներուն բաժինը կրակով ու ծծումբով վառած լճին մեջ պիտի ըլլայ» (Հայտ.21:8): Բոլորը պետք է գիտակցեն, թե որքան վտանգավոր է հաղորդակցումը ցանկացած օկուլտային իրի հետ՝ լինի դա գիրք, ֆիլմ կամ «Հարրի Փոթեր» ապրանքանիշով ցանկացած արտադրանք: Վտանգի մի՛ ենթարկեք ձեր երեխաների կյանքը: Դուք, որպես ծնող, պարտավոր եք պաշտպանել ձեր երեխային խավարի մահացու կապանքներից, այլապես ձեր երեխան Աստծու առջև ամբարիշտ կսեպվի: «Ամբարիշտները խաղաղություն պիտի չունենան, կըսէ իմ Տեր Աստուածս» (Ես.57:21):
«Ուստի Իմ բարկությունս անոնց վրա թափեցի, զանոնք Իմ սրտմտությանս կրակովը սպառեցի, անոնց ճամփաները իրենց գլուխը տվի» (Եզ.22:31): Ձեր ծնողական պարտքն է տոկունություն դրսևորել և ձեր երեխային պաշտպանել «Հարրի Փոթեր» ապրանքատեսակի ազդեցությունից:
Բացի դրանից, նույնիսկ գիտնականներն են հաստատում «Հարրի Փոթերի» հետ կապված ամեն ինչի վտանգավորության իրականությունը: Հատուկ հետազոտությունները ցույց տվեցին, որ գրքում նշված բույսերը այնտեղ նկարագրված եղանակով պատրաստելիս դառնում են առողջության համար շատ վտանգավոր: Արդեն հայտնի են երեխաների թունավորման դեպքեր հենց նրանց կողմից պատրաստված «կախարդական դեղերից»: Նրանցից ոմանց չհաջողվեց փրկել: Իսկ եթե մոգական ծեսերն էլ են իրակա՞ն: Ամեն դեպքում, եթե երեխան կրկնի թեկուզ որևէ բան գրքում նկարագրվածներից, դա մութ ուժերի համար կծառայի որպես ազդանշան, այնպես, ինչպես եթե երեխան իր վրա տախտակ փակցներ՝ «Եկ ինձ մոտ, ես պատրաստ եմ ծառայելու քեզ» մակագրությամբ: Եվ չար ոգին բաց չի թողնի նման հրավերը:
Հետաքրքիր է, որ հեղինակը չգիտես ինչու իր գրքում օգտագործել է «հին բարի Անգլիայի» վայրերի, քաղաքների ու փողոցների միանգամայն իրական անուններ՝ ասես խոսքի մեջ ասելով. «Իսկ ի՞նչ կլինի, եթե փնտրես. անցիր այդ վայրերով, գուցե գտնես կախարդական մի բան»: Եվ, այնուամենայնիվ, հիմարացած երեխաների ամբոխներն արդեն թափառում են Լոնդոնի փողոցներում՝ փնտրելով կախարդական նրբանցքները, իսկ ոմանք ընդհանրապես մեկնում են անգլիական Գլոստեր վայրը հատուկ և ընդ որում միանգամայն իրական գնացքով: Եվս մեկ հետաքրքրական մանրամասն. այդ հինավուրց անգլիական քաղաքում կա անգլիական տաճար, որը հիշում է մի քանի անգլիացի միապետի: Այդ տաճարն էլ հենց ընկավ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմը ստեղծողների աչքին. այն շատ էր հիշեցնում գրքում նկարագրված կախարդների դպրոցը:
Այդ անհավանական (և հազիվ թե պատահական) զուգադիպությունն էլ հենց ֆիլմը ստեղծողներին դրդեց դիմելու քաղաքային իշխանությունը՝ այնտեղ մի քանի դրվագ նկարահանելու համար: Անգլիական հանրությունը վրդովված էր այն փաստից, որ Աստծու տունը, թեկուզ միայն էկրանի վրա, ուզում են դարձնել կախարդության միջնաբերդ: Գլոստերի քրիստոնյաները փորձեցին թույլ չտալ նման հայհոյությունը: Ըստ երևույթին, այդ մարդիկ կարդում են Աստվածաշունչ և գիտեն, որ Աստված ասում է. «Ու երբ ձեզի ըսեն թե ՝ «շշնջող ու քրթմնջող վհուկներուն և նշանագէտներուն հարցուցեք»: Այն ատեն ըսէք թէ ժողովուրդը իր Աստծոյն պիտի չհարցնէ՞ կենդանիներուն համար մեռածներո՞ւն պիտի հարցնէ: Օրէնքին ու վկայությանը թող հարցնեն» (Ես.8:19-20): Իսկ օրենքն ասում է. «Եթե մեկը վհուկներուն և հմայողներուն դառնայ ՝ անոր դէմ ալ պիտի ըլլամ ու զանիկա իր ժողովրդին մեջէն պիտի կորսնցնեմ» (Ղետ.20:6) Եվ հավանաբար նրանք կարդացել են նաև այս խոսքերը. «վհուկ կամ հմայող եղողը, թե' այր ըլլայ թէ' կին, անշուշտ պէտք է մեռցուի. քարերով թող քարկոծեն զանոնք: Անոնց արիւնը իրենց վրա ըլլայ» (Ղետ.20:27): Բայց անհայտ պատճառով անգլիական եկեղեցին՝ տաճարի տերը, թույլ տվեց Աստծու տունը վերածել մոգերի դպրոցի: Ընդ որում, Հարրի Փոթերի երկրպագուները Գլոստեր չեն գնում ոչ տաճարի հսկայական և արժեքավոր ապակե նկարները դիտելու, և ոչ էլ աղոթելու մի վայրում, որտեղ ժամանակին թագադրել են մի քանի անգլիացի միապետի:
Այցելությունների եկամուտները և հանգանակությունները նկատելիորեն աճեցին այն ժամանակից, երբ այդ անգլիական քաղաքը դարձավ ամբողջ աշխարհի փոթերամոլների ուխտագնացության յուրահատուկ վայր:
Այստեղ տեղին է հիշել ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր և շատ տագնապալի դետալ: Ջոան Ռոուլինգի գիրքը շատ բարձր գնահատեց ոմն պարոն Ալիստեր Կրոուլին, որը քաղաքակրթության տարեգրության մեջ կմնա որպես սատանայապաշտության համաշխարհային առաջնորդ:
Միստր Կրոուլին միանգամայն գոհ է այն արդյունքից, որը երեխաների և պատանիների վրա թողնում է «Հարրի Փոթերը», և դրա հետ կապված՝ Ռոուլինգի ստեղծագործությանը բարձր գնահատական է տվել, քանի որ առաջին գրքի լույս տեսնելու պահից սկսած սատանայապաշտների շարքերը համալրեցին նշանակալիորեն մեծ թվով տղաներ և աղջիկներ, ընդ որում ցածր և միջին դպրոցական տարիքի: Ի՞նչ առնչություն ունի Ջոան Ռոուլինգը սատանայապաշտների հետ: Դժվար հարց է, բայց որոշ զանգվածային լրատվամիջոցներ տիկին Ռոուլինգին բացահայտորեն անվանեցին սատանայապաշտ: Նրա կողմից հերքումներ չհետեևցին:
Այսօր շատերն են ընկնում ոգեհարցության ազդեցության տակ: Հիշողության մեջ դեռ թարմ են արյունալի իրադարձությունները ԱՄՆ-ում, երբ անհայտ սնայպերը սպանեց տասից ավելի մարդու: Հանցանքի վայրում նա թողել էր մի միստիկական քարտեզ՝ Տարո, որի հակառակ կողմում գրել էր, թե իրեն աստված է համարում: Տվյալ դեպքում ոգեհարցության հետ կապն ակներև է, դա խոստովանեցին նույնիսկ ՀՖԲ-ի քննիչները և հոգեբանները:
«Անոր համար, քու վրադ ձախողություն մը պիտի գա, որուն ուրկէ ծագիլը պիտի չգիտնաս: Քու վրադ թշուառութիւն մը պիտի իյնայ, որը ետ դարձնելու կարող պիտի չըլլաս: Քու վրադ հանկարծ աւերում մը պիտի գայ, բայց դուն պիտի չգիտնաս: Հիմա քու կախարդութիւններուդ եւ շատ դիւթանքներուդ մեջ կեցիր, որոնցմով քու մանկութենէդ ի վեր աշխատեր ես, թերեւս օգուտ մը գտնելու կարող ըլլաս, թերեւս կարենաս յաղթել ... Հիմա երկինքը զննողները, աստղագէտները, նոր ամիսներով գուշակութիւն ընողները թող ելլեն եւ քու վրադ գալիք չարիքէն քեզ ազատեն: Ահա անոնք մղեղի պես պիտի ըլլան ու զանոնք կրակը պիտի այրէ: Իրենց հոգին բոցին զորութենէն պիտի չկրնան ազատել» (Ես.47:11-14):
Մտածելու բան կա, այնպես չէ՞: Իսկ եթե ձեզ թվում է, թե այս ամենն անհեթեթություն է, ապա դուք ունեք քարեղեն սիրտ՝ մարդկային քաղաքակրթության դառը ժառանգություն: Ձեր մասին Աստված ասում է. «Բայց նրանք լսել չուզեցին, այլ հիմարաբար իրենց թիկունքը շրջեցին եւ ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար: Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին՝ չլսելու համար: Իմ օրենքներն ու խօսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տերն Իր Հոգով՝ նախորդ մարգարէների միջոցով, ուստի մեծ բարկութիւն եղավ Ամենակալ Տիրոջ կողմից»: (Զաքարիա 7:11-12):
Հնչում է դատավճռի նման, և դա այդպես էլ կա. «Ես քու արդարութիւնդ ու գործերդ պիտի հրատարակեմ, որոնք քեզի օգուտ պիտի չընեն»: (Ես.57:12):
Բայց երկու հազար տարի առաջ Աստված, երկնքի և երկրի Ստեղծողը, Ամենակարող Արարիչը և Սիրող Հայրը, որոշեց Ինքը վճարել մեր ողջ նողկալիության, Կայենի և Աբելի ժամանակներից սկսած բոլոր արյունահեղության, մեր չարության, մեր նմանի հանդեպ ունեցած ատելության համար, Նրա համար, որ մենք՝ Աստծու ստեղծագործություններս, ավելի շատ սիրեցինք մեղքի հետևից գնալը, նրա համար, որ մենք, փակելով մեր ականջները և կարծրացնելով սիրտը՝ ասում էինք. «Աստված չկա»: Հիսուսն այդ ամենի համար վճարեց... Մենք մահվան ենք արժանի. իսկ Նա մեզ կյանք է տվել: Այժմ Նա ասում է. «Ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ ու պիտի մաքրվիք: Ձեր բոլոր պղծություններեն ու ձեր բոլոր կուռքերեն ձեզ պիտի մաքրեմ: Ձեզի նոր սիրտ պիտի տամ ու ձեր ներսիդին նոր հոգի պիտի դնեմ և ձեր մարմիններեն քարեղեն սիրտը պիտի հանեմ ու ձեզի մարմնեղեն սիրտ պիտի տամ: ... Եւ պիտի բնակիք այն երկրներուն մեջ, որ ձեր հայրերուն տվի ու դուք Ինծի ժողովուրդ պիտի ըլլաք, Ես ալ ձեզի Աստված պիտի ըլլամ» (Եզեկիել 36:25-26,28):

"Свет и жизнь" ամսագրից
Просмотров: 2056 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 1
avatar
1
YES SHAAAAAAAAAAAAT KUZENAI VOR ES JSHMARTUTYUN@ BOLOR CNOGNERNU MANUK PATANI YERITASARDNER@ KARTAIN , INCHQAN VOR INDZNIC E KAXVAC MISHT ASEL EM U KASEM U KVKAYEV , TOG TER@ VOGORMUTYAMB IR ARAT KPNI BOLORI SRTERIN  .ASTVAC ORHNI 5
avatar