Главная » 2016 » Փետրվար » 10 » Նունե Դոլմազյանի վկայությունը
11:24
Նունե Դոլմազյանի վկայությունը
Նունե Դոլմազյանի վկայությունը
Արդեն 10-15 տարի էր, տառապում էի սրտի ցավերից, որոնք ավելի սաստկացան վերջին 3-4 տարում: Տարին 2-3 անգամ պառկում էի հիվանդանոցում, իսկ բժիշկներն ախտորոշում էին սրտի աորտալ և միտրալ փականների սթենոզ անբավարարությամբ, շողացող առիթմիաի մշտական տախիսիստոլիկ ձև: Բոլորն ասում էին, որ միակ ճանապարհը անհապաղ վիրահատությունն է: Երկու տարի առաջ ստացա հայտնություն. «Ես պիտի բժշկեմ քեզ»: Որից հետո աշխատում էի մասնակցել մեծ հավաքույթների և միշտ ստանում էի նույն պատասխանը՝ սպասիր: Հոկտեմբետի 24-ին եշա Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: Բժշկուհին երբ իմացավ, որ ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա, զարմացավ, քանի որ ի տարբերություն մյուս մարդկանց, սիրտս ունի ոչ թե երեք, այլ երկու փական, որը բնածին արատ է: Սակայն այդ երկուսն էլ լավ չեն աշխատում և պետք է վիրահատություն: Սրտիս ռիթմը կարգավորելու նպատակով դեղորայք նշանակեցին: Շուտով ստացա պատգամ եղբայրների միջոցով. «Մեր և Աստծո ժամանակները տարբեր են, եթե ուզում ես, որ Աստված քո կյանքի հետ գործ անի, ապա պետք է մտնես Աստծո ժամանակի մեջ և հավատքով վերցնես այն, ինչը քեզ համար է նախատեսված»: Ապա վերցրի «Բարի լուր» ամսագրի սեպտեմբերի համարը: Տանը սկսեցի կարդալ էջ 12-ում գրված վկայությունը, ապա սկսեցի արցունքներով աղոթել. «Տե՛ր, Դու նույն Աստվածն ես, եթե եղբորը բժշկել ես, ինձ էլ կբժշկես: Ես այսօր պատրաստ եմ քեզանից ընդունելու քո տված բժշկությունը»: Ինձ միացավ նաև քույրս և աղոթքի ժամանակ բարձրաձայն ասաց՝ Հիսուսն այստեղ է: Երբ վերջացրեցինք, քույրս շրջվեց ինձ ու ասաց.
- Գիտե՞ս, որ Հիսուսը բժշկել է քեզ:
Եվ նա վկայեց այն, ինչ տեսել էր: «Հիսուսը եկել էր, ամբողջը լույսի մեջ, այնքան քնքուշ, նուրբ և խոնարհ: Նա մոտեցավ քեզ և ձեռքը դրեց քո սրտի վրա: Հանկարծ տեսա սրտիդ վրա արյան մի քանի կաթիլ, իսկ սրտիդ չորս կողմը ոչ մի արյուն չկար: Երբ գլուխս բարձրացրի, Հիսուսի ճակատից քրտինքի տեղ արյան կաթիլներ էին թափվում քո սրտի վրա: Եվ նա քնքշորեն այդ արյունը քսեց սրտիդ վրա, հետո մատներով տարածեց սրտիցդ դուրս եկող արյունատար անոթների վրա: Երբ վերջացրեց, մի կողմ կանգնեց, սիրով և հեզությամբ ժպտաց և գնաց»:
Ես հիմա լավ եմ ինձ զգում: Փառք Հիսուսին իր արած ողորմության ու բժշկության համար: Աստված ամեն բան իր ժամանակին է անում: Մտեք Աստծո ժամանակի մեջ և վերցրեք ձեր բաժինը:

Լոռու մարզ Ստեփանավանի շրջան գ. Պուշկինո
Նունե Դոլմազյան
Просмотров: 1594 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 0
avatar