Главная » 2016 » Մայիս » 4 » Մարտիկ Պապանյանի կյանքի վկայությունը
10:35
Մարտիկ Պապանյանի կյանքի վկայությունը
Ո՜վ Աստուծոյ մեծության եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. Ինչպե՜ս անքննելի են Նորա դատաստանները, եւ անհասկանալի են Նորա ճանապարհները:
Հռովմ. 11:33


Նախ ուզում եմ գրել, որ իմ իսկական ծնողներին այդպես էլ չտեսա…
Ծնվել եմ Կիրովաբադում: Հայրս հայ է եղել, մայրս՝ ռուս: 1968թ-ին զույգ ծնվեցինք՝ ես և քույրս: 9 օր հետո, մի ընտանիք ինձ որդեգրում է և բերում Հայաստան:
Չնայած ծնողներս ինձ թողեցին որբ, բայց Հիսուսն ասում է՝ Ես ձեզ որբ չեմ թողնի ...
Երկրորդ ծնողներս, որոնք ինձ որդեգրեցին, վերաբերվել են ինձ հետ հարազատ որդու պես, ջանք չեն խնայել ոչ մի բանում:
Բայց ես մեծացել եմ անառակ կյանքով՝ օգտվելով աշխարհի բոլոր հաճույքներից: Մանավանդ զբաղվել եմ արբեցողությամբ:
Ամուսնացել եմ, ունեցել եմ 3 որդի, բայց երեխաներս գրեթե չէին տեսնում ինձ, որովհետև տուն էի գալիս այն ժամանակ, երբ նրանք քնած էին լինում՝ գիշերվա 2-ին, կամ 3-ին: Եվ քանի որ երեխաներս ինձ գրեթե չէին տեսնում, փոքր տղաս ինձ չճանաչելով «дядя» էր ասում:
Բայց Աստված, Իր մեծ ողորմությամբ փոխեց իմ կյանքը, երբ որ մեռած էի մեղքերի և հանցանքների մեջ:
Եվ ահա, եկավ մի օր և խմիչքի ազդեցությունից մարմինս սկսեց տկարանալ: Մարմինս ամբողջությամբ թուլացել էր, սրտի ծակոցներ ունեի, շնչառությունս կտրվում էր, չէի կարողանում շնչել: Արդեն զգում էի, որ շուտով մահանալու եմ: Միշտ խնդրում էի Աստծուն (չնայած չգիտեի, որ դա աղոթք է), որ ինձ ազատի խմիչքից: Եվ մի օր խոստացա, որ այլևս չեմ խմելու: Տիրոջ օգնությամբ խոստումս կատարեցի, որովհետև ես ինձանով ոչինչ չեմ կարող անել: Այդ օրվանից այլևս չխմեցի:
Աստծո Խոսքն ասում է. «Եվ այդ ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է ... »:
Սկսեցի հաճախել Եկեղեցի, լսեցի Աստծո Խոսքը և Աստված խոսեց սրտիս հետ: Իմ կյանքը փոխվեց լիովին: Աստծո Խոսքն ասում է. «Ոչ թէ մենք սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն ի քավություն մեր մեղքերի համար»:
Աստված ինձ պարգևեց ևս 2 զավակ, որոնք արդեն ինձ «պապա» են ասում: :)
Ինչպես առաջ աշխարհի ցանկություններն էի վայելում, հիմա նույն ջերմությամբ Աստծո քաղցրությունն եմ վայելում:
Ուզում եմ ավելացնել Սաղմոս 119:67-ը. «Դեռ որ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա Քո Խոսքը պահում եմ»:
Տա Աստված, որ մինչև կյանքիս վերջը պահեմ Նրա Խոսքերը…
Փառք Տիրոջը, որ հիմա Աստծո Խոսքի մեջ եմ:

Մարտիկ Պապանյան
Просмотров: 865 | Добавил: Admin | Рейтинг: 4.8/21
Всего комментариев: 0
avatar