Главная » 2014 » Սեպտեմբեր » 23 » Լռելն անիմաստ է:
22:41
Լռելն անիմաստ է:
Լռելն անիմաստ է:
Դուք ընտրվել եք ապրելու ամենա դժվարին ժամանակներում ճիշտ այնպես ինչպես Ղովտը: Ինչպես որ Աբրահամն էր բարեխոսում Սոդոմի համար, նույնպես և դուք պետք է անեք: Ժամանակների հոսքի հետ, երբ երկրի վրա մեծ պղծություններ են վրա հասնում, նաև մեծ հավատքի այրեր ու կանայք են ելնելու: Աբրահամի նման դուք պետք է ձեր հավատքն օգտագործեք՝ բարեխոսելու մեղավորների համար, ու նաև պիտի վկայեք  Աստծո դատաստանի մասին, որը ահա գալիս է երկրի վրա: Տերը չի կարող երկար համբերել մարդկային չարության մեծացմանը: Ղովտը լռեց և շատերը կորսվեցին: Դուք չպիտի նմանվեք  նրան, դուք չպիտի լռեք: Ղովտը մտածում էր թե կզգուշացնի միայն իր վարքով: Այսինքն կտարբերվի իր ապրելակերպով: Բայց տարբերվելը բավական չէ: Սուրբ Հոգու մեղքը դատապարտող զորությունը, խոսքեր արտաբերելով է իրացվում: Կորուստ գնացողներին դուք կարող եք նախազգուշացնել՝ նրանց պատմելով Ղովտի պատմությունը: Հիմա շատ քաղաքներ կան, որոնց չարությունը Նա երկար չի համբերի: Եթե Տիրոջը ճանաչողները չդիմակայեն, շատ շուտով երկրի վրա Սոդոմի մնան տեղեր կլինեն: Դատաստանի օրը մոտենում է: Ողջ արարչությունը այդ ժամանակ կճանաչի Նրա դատաստանների իմաստությունը, Բայց դուք չպետք է սպասեք այդ օրվան: Նրա
դատաստանները դուք պիտի փնտրեք ամեն օր և պիտի հայտնի դարձնեք երկրի վրա: Եթե Նրա ժողովուրդն անցնի Իր դատաստաններով, երկրի վրա շատերը դրանց մասին կիմանան նախքան դատաստանի մեծ օրը: Դրա հետևանքով ավելի շատ փրկվածներ կլինեն: Նրա ցանկությունն է, որ ոչ մի մարդ չկորսվի և որ Իր ժողովրդից ոչ մեկը կորսված չլինի այն օրը: Երկրի մարդիկ կույր են: Նրանք չեն տեսնի  եթե դուք պարզապես վկա լինեք: Դատաստանի ուղերձը պիտի արտահայտվի բառերով: Սուրբ Հոգին բառերը կօծի, բայց օծյալ լինելու համար դրանք պիտի ասվեն Իր հրամանով: Արդարությունն ու արդարադատությունը Նրա աթոռի հիմերն են: Նրա մարդիկ գալիս են որպեսզի ինչ-որ բան իմանան Նրա մասին, բայց քչերն են ճանաչում Նրա արդարադատությունը: Նրա աթոռը Իր տան մեջ է գտնվում, այդ պատճառով դատաստանը Իր սեփական տանից է սկսելու:
Դուք պիտի ապրեք ձեր սովորած ճշմարտություններով: Նրա դատաստանները սկսվում են: Եթե Նրա մարդիկ Իր դատաստանն անցնեն նախքան դատաստանի օրվա հասնելը, ապա այդ օրը փառավոր կլինի նրանց համար: Եթե նրանք չեն ապրում դրանցով, ուրեմն նրանք ևս կճանաչեն այն տառապանքը, որ ստիպված ճանաչելու է աշխարհը: Նրա դատաստանները ճշմարիտ չէին լինի, եթե նույնը չլիներ բոլորի համար:
Աստծո դատաստանը մոտենում է: Նույնիսկ այդ ժամանակ ողորմությունը կպարծենա դատաստանի դիմաց: Դատաստանից առաջ Աստված միշտ երկարաձգում է ողորմությունը: Եթե դուք մարդկանց  զգուշացնեք ,որ Նրա դատաստանը մոտ է,  ապա  Նրա ողորմությունը կփրկի շատերին: Եթե հասկանում եք Աստծո դատաստանները, դուք հասկանում եք Նրա ճանապարհները: Սակայն, նույնիսկ եթե հասկանում եք դրանք, դա չի նշանակում, որ ազատ եք դրանցից: Հասկանալն անհրաժեշտ է բայց  բավարար չէ:
Նա Սուրբ Աստված  է և եթե քայլեք Նրա հետ,  դուք  ևս  սուրբ պիտի  լինեք:
Սակայն քչերն են այսօր  համարձակորեն գալիս Շնորհաց Աթոռի առջև: Նրա ներկայությունը կարոտելը բավական չէ: Դուք պիտի համարձակորեն գնաք Նրա մոտ: Եթե մոտենաք Նրան Նա կմոտենա ձեզ: Մարդիկ գալիս  են Նրան Ճանաչելու և Նրա ճանապարհներով գնալու համար, բայց չեն կենում Նրա մեջ: Շուտով կհասնի այն ժամանակը, երբ նրանք կհեռանան Նրա ճանապարհներից, որովհետև չեն կենում Նրա մեջ:
Րիկ Ջոիներ,  թարգմանեց - Սարգիս Պետրոսյանը
Просмотров: 1346 | Добавил: Admin | Рейтинг: 4.5/8
Всего комментариев: 0
avatar