Главная » 2013 » Մայիս » 3 » Կատարելություն
20:06
Կատարելություն
Կատարելություն

Կատարելություն, կատարյալ մարդ... Կարծես ամբողջ աշխարհում մեկը չկա, որ արժանի լինի նման տիտղոսի: Մտածի՛ր ինքդ, թե կարո՞ղ ես կատարյալ լինել: Մտածում եմ ես ու տեսնում, որ շա՜տ հեռու է ինձնից: Մեղավոր եմ և ունեմ շատ թերություններ, ինչպե՞ս կարող եմ կատարյալ լինել: Չէ՛, դա ինձ համար չէ: Գուցե դու կատարյալ ես, սիրելի՛ ընթերցող, կամ գիտես այն բացառիկ մարդուն, որ կատարյալ է ....
Ի՞նչ եք պատկերացնում՝ կատարյալ մարդ ասելով: Մարդ, որը բարի է, չի նախանձում որևէ մեկի, նրա հետ վիճելն անհնարին է, հոբբին՝ ողորմություն անելն է, ... ու ամենակարևորը հոգևոր մարդ է:
Չէ՜, իսկապես դժվար է կատարյալ մարդ լինել կամ գտնել կատարյալին ու շոշափել նրան :)
Դե ինչ, «Բոլորը խոտորվեցան, մեկտեղ անպիտան եղան, արդար մը չկա, մեկ մըն ալ չկա»: Բայց ի՞նչ է ասում Սուրբ գիրքը կատարելության մասին: Հակոբոս առաքյալը գրում է «... վասն զի ամենքս ալ շատ հանցանքներ կանենք. եթե մեկը խոսքով հանցանք չանի՝ անիկա կատարյալ մարդ է, որ կարող է բոլոր մարմինն ալ սանձել»: ( Հակոբու 3:2 ) Հիանալի՜ է, ուրեմն խոսքով հանցանք չանել, լեզուն սանձել և կատարյալ մա՞րդ կլինես: Ա՜յ քեզ բան, սրանից էլ հեշտ պահա՞նջ, լեզուն սանձելն ի՞նչ է որ: Ուրեմն կատարյալ մարդ լինելը հեշտ բան է ու մենք բոլորով կարող ենք կատայալ մարդ լինել: Բայց հավատացեք՝ ձիուն սանձելն ավելի հեշտ է, քան թե մարդկային լեզուն: Հիշե՛ք, ինչքա՜ն հանցանքներ ենք գործել խոսքի միջոցով՝ բամբասել, ստել, հայհոյել, անիծել, վիրավորել, հեգնել, ծաղրել, և այս ամենը խոսքի միջոցով:
Չէ՛, ես ուզում եմ կատարյալ մարդ լինել: Ուրեմն պետք է լեզուս սանձեմ ու եթե կարողանամ դա անել, կարող եմ նաև սանձել բոլոր մարմինս ....
Ի՞նչ եք կարծում, կատարյալ մարդ լինել հնարավո՞ր է:
Просмотров: 2144 | Добавил: Admin | Рейтинг: 4.2/12
Всего комментариев: 4
avatar
3
Իմ կարծիքով քանի վոր այս մարմնի մեջ էնք ապրւոմ չենք կարող կատարյալ մարդ լինել: Միակ կատարյալ մարդը Քրիստոսն էր:Հռովմեացիս 7 րդ գլխւոմ Պողոս առաքյալը հետեւյալ խոսքերն է գրւոմ խնդրւոմ էմ կարդացեք այս համարները 13 ից 25 համարները:Իսկ ինչ մնւոմ է կատարյալ մարդ դառնալւոն պետք է Քրիստոսի լման հասակ ւոնենանք: եւ վորից հետո խնդրւեմ էմ կարդաք Եսայի 57 րդ գլւոխը 1 ից 2 րդ համարները:
avatar
2
INCHPES VOR VOSKIN E HALOCKOV MAQRVUM AYNPES EL MARD@ PORCUTYUNNERI MEJ ETE @NTIR GTNVI KHASNI KATARELUTYAN .AYO HNARAVOR E YETE QRISTOS@ QO MEJE DU KATARYAL MARD ES HAMARVUM .MOTECIR ASTCUN YEV NA KMOTENA QEZ 16 13
avatar
4
Ամեն:
Երբ թույլ տանք Քրիստոսին՝ լինելու մեր սրտի Տերը, Իշխանն ու Թագավորը, այդ դեպքում, իմ կարծիքով հնարավոր է, որ մարդ համարվի կատարյալ:
Քննենք մեզ՝ ո՞վ է այսօր մեր տան տերը՝ ե՞ս, թե՞ Հիսուսը...
Տերունական աղոթքի մեջ  հաճախ խնդրում ենք՝ Գա Քո թագավորությունը... այսուհետ թող այդ խոսքերն անգիր արված խոսքեր չլինեն, այլ հավատքով և մեծ փափագով  արտասանենք այն...
avatar
1
Իմ կարծիքով Աստծո զավակը կատարելության հասնում է փորձությունների միջոցով: Ուզում եմ իմ ներկա կյանքի փորձից ասել, որ  հիմա մեծ փորձության մեջ եմ, և մինչև այս փորձությունը, ինձ թվում էր, որ ինձ մոտ խոնարհությունը կատարյալ է: Բայց այս փորձության ժամանակ ես համոզվեցի, որ խոնարհության մեջ դեռ կատարյալ չեմ: Եվ ես գոհանում եմ Աստծուց այս ահավոր փոթորիկների մեջ, որ ինձ չարչարում է, որպեսզի հասցնի կատարելության:
Եթե ուզում ենք Աստվածապաշտությամբ ապրել ի Քրիստոս Հիսուս, փորձությունների մեջ պիտի լինենք, որի միջոցով պիտի հասնենք կատարելության:
avatar