Главная » 2014 » Հունիս » 19 » Ի՞նչ է խոնարհությունը ....
13:59
Ի՞նչ է խոնարհությունը ....
Ի՞նչ է խոնարհությունը

Գայանե Թադևոսյան - Սիրելի քույրեր և եղբայրներ, շատ կուզեի իմանալ յուրաքանչյուրիդ կարծիքը այս հարցի վերաբերյալ՝ Ի՞նչ է խոնարհությունը և ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ արդյոք խոնարհություն ունենք, թե՞ ոչ...

Հռիփսիմե Մկրտչյան - Մի քանի տարի առաջ «Հպարտություն և խոնարհություն» թեմայով անձնական սերտողություն արեցի և հիմա կարճ կամփոփեմ, թե ինչ գտա Աստծո Խոսքում:  Խոնարհը իր մասին բարձր համարում չունի, պատրաստ է սովորելու, հոժար է ուղղվելու, իրեն իմաստուն չի կարծում, ընդունում է հանդիմանությունը, սնափառությամբ չի վարվում, մյուսներին իրենից բարձր է դասում, իր օգուտը չի փնտրում, այլ ուրիշների, ամեն բան անում է Աստծո փառքի համար: Ինչ վերաբերում է այս հարցին՝ ինչպես կարող ենք իմանալ՝ խոնարհություն ունենք, թե ոչ, իմ կարծիքով հնարավոր չէ իմանալ, եթե խոսքը մեր մասին է: Ուրիշների մեջ խոնարհությունը կարող ենք տեսնել, բայց ոչ մեր մեջ: Որովհետև հենց մտածում ենք, որ խոնարհ ենք, դա ապացույց է, որ խոնարհ չենք: Այնուամենայնիվ կարող ենք ինքներս մեզ քննել և տեսնել, թե ինչքանով ենք ազատվել հպարտությունից: Ահա քննական մի քանի հարց, որ յուրաքանչյուրս կարող ենք տալ ինքներս մեզ.

  1. Ինչպե՞ս եմ արձագանքում հանդիմանությանը: Եթե ասում եմ. «Դա քո գործը չի, դա իմ կյանքն է, դու աչքի գերանը հանիր, նոր ինձ ասա: Ես միշտ էդպես էմ իմացել, ուրեմն էդպես ա ճիշտը, քո բացատրությունների կարիքը չունեմ», դա հպարտության ստույգ նշան է:
  2. Ինչպե՞ս եմ վարվում, երբ համաձայն չեն ինձ հետ: Փորձու՞մ եմ հասկանալ նրանց տեսակետը, թե կարծում եմ, որ միակ իրավացին ես եմ:
  3. Սուրբ Գիրքը կարդալիս հարմարվու՞մ եմ Սուրբ Գրքին, թե այնպես եմ անում, որ Սուրբ Գիրքն իմ ուզածը ասի:
  4. Իմ կյանքում եղած իշխանություններին (ծնողներ, ամուսին, ղեկավար) հնազանդվու՞մ եմ:
  5. Վախենու՞մ եմ մարդկանց կարծիքից:
  6. Աստծո բոլոր զավակներին ինձանից բարձր դասու՞մ եմ:
  7. Կարողանու՞մ եմ ներել և առաջինը ներողություն խնդրել:
  8. Խորհուրդ հարցնու՞մ եմ թե կարծում եմ դրա կարիքը չունեմ:
  9. Ավելի շատ ի՞մ հոգսերի համար եմ աղոթում թե՞ ուրիշների:
  10. Պատրա՞ստ եմ ծառայի աշխատանք կատարել:
  11. Հոժա՞ր եմ ստվերում մնալ:
  12. Ուրիշների աշխատանքը, տաղանդները, ընդունակությունները գնահատել գիտե՞մ:
  13. Ունեցածովս գոհանում եմ, թե՞ կարծում եմ, որ ավելիին եմ արժանի:
  14. Ինքս ինձ համեմատու՞մ եմ ուրիշների հետ:
  15. Տառապու՞մ եմ պերֆեկսիոնիզմով (ամեն բանում, նույնիսկ մանրուքներում կատարյալ լինելու ձգտումով): 
Կարող եք ավելի շատ քննական հարցեր գտնել, բայց կարծում եմ, որ այս հարցերին պատասխանելը որոշ չափով կօգնի հայտնաբերել հպարտության որոշ դրսևորումներ, որոնք տարբեր են յուրաքանչյուրիս համար: Օրինակ, եթե պատրաստ եմ խրատ կամ հանդիմանություն ընդունել, ներողություն խնդրել, ներել, ուրիշներին գնահատել, դեռ չի նշանակում, որ խոնարհ եմ, որովհետև մյուս կետերում եմ թերանում: Իմ կարծիքով խոնարհության համար կարող ենք աղոթել ողջ կյանքում ու երբեք չի լինի մի օր, որ կարողանանք ասել. «Գոհանում եմ, Տեր, որ ինձ խոնարհ ես դարձրել»:
Երկրի վրա երբեք չենք կարող իմանալ՝ խոնարհ ենք թե ոչ:
Просмотров: 595 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 1
avatar
1
Սա միայն Հռիփսիմեի կարծիքն է, որ երբեք չի լինի մի օր, որ կարողանանք ասել. «Գոհանում եմ, Տեր, որ ինձ խոնարհ ես դարձրել»:Երկրի վրա երբեք չենք կարող իմանալ՝ խոնարհ ենք թե ոչ:Ոչ մի պարգև, ոչ մի շնորհ մեզանից չի, որ մենք պարծենանք, թե մենք ինչ-որ բան ենք: Եթե Տերն է տալիս, պետք է պարծենանք Տիրոջ շնորհքով: Իմ կարծիքով, եթե Տիրոջ ողորմությամբ ունենանք կատարյալ խոնարհություն, մենք համարձակ կարող ենք ասել. «Գոհանում եմ, Տե՛ր, որ ինձ խոնարհ ես դարձրել»:
Այս ասպարեզում վազենք՝ մեր մարմինը ճնշելով և հնազանդեցնելով, և Տիրոջ ողորմությամբ կսովորենք խոնարհության դասը:
avatar