Главная » 2016 » Փետրվար » 18 » Հիսուսը քեզ է սպասում ամեն վայրկյան …
18:07
Հիսուսը քեզ է սպասում ամեն վայրկյան …
Պատմեցէք հեթանոսների մէջ Նորա փառքը, ամեն ազգերի մէջ Նորա հրաշքները:
Սաղմոս 96:3


Իմ Ամենակարող Հայրն այս հրաշքը գործեց 2014թ.-ի հունիսի 8-ին:
Կիրակի երեկո էր: Մեր երիտասարդներից մեկը, որի հայրն արդեն 7 ամիս տառապում էր կոկորդի քաղցկեղով, զանգահարեց ինձ և խնդրեց աղոթք անել իր հոր համար, որովհետև տանում էին վիրահատման: Շատ զարմացա, թե ինչու են ուզում վիրահատել, այն էլ այդ ուշ ժամին, որովհետև մինչ այդ ասում էին, որ դա անիմաստ է և բացասական ազդեցություն կունենա հիվանդի վրա…
Զանգահարեցի մեր եղբայրներից և քույրերից ոմանց և խնդրեցի, որ իրենք էլ աղոթք անեն: Միաբանված խնդրեցինք, որպեսզի մեր Տիրոջ հավիտենական ողորմությունը հասնի այդ հիվանդի վրա ԻՐ ԿԱՄՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ:
Իսկ հիմա մեր Տիրոջ փառքի համար գրեմ, թե ինչ էր կատարվել այնտեղ:
Կիրակի առավոտյան այդ անձնավորությունը վատանում է, և ընդհանրապես չի կարողանում շնչել: Նրան արհեստական շնչառություն են տալիս մի քանի ժամ, որից հետո, երեկոյան տեղափոխում են հիվանդանոց, բայց այստեղի բժիշկներն ասում են, որ սա մեր հիվանդը չէ, տարեք Երևան: Հիվանդին մի կերպ տեղափոխում են Երևանի հիվանդանոց, բայց բժիշկն ասում է, որ սա վիրահատության ենթակա չէ, եթե սրան դանակ կպավ, տեղում կմնա…
Բայց ամեն դեպքում, հարազատները պահանջում են վիրահատել (կոկորդը պետք է ծակեին և ինչ-որ խողովակ դնեին, որ կարողանար այդ խողովակի միջոցով շնչել), որովհետև այլ ելք չկար ...
Հիվանդին տանում են վիրահատարան, իսկ այդ ժամանակ Քրիստոսի զավակներն աղոթքով Աստծուց խնդրում էին այդ հիվանդի համար:
Վիրահատությունն անցնում է շատ հաջող և հիվանդն այդ գիշեր հանգիստ քնում է: Առավոտյան արթնանում է և գրում (քանի որ չի կարողանում խոսել). «Յոթ ժամ քնեցի՝ հանգի՜ստ, խաղա՜ղ ... »: Մինչ այդ, 7 ամիս նա հանգիստ քուն չէր ունեցել, որովհետև քաղցկեղն ամբողջությամբ տարածվել էր կոկորդում և շատ դժվարությամբ էր շնչում:
Սա դեռ ամենը չէ. քանի որ հիվանդանոցում է, պետք է ամբողջությամբ ստուգվի հիվանդը: Սկզբում թոքերն են ստուգում, և պատասխանը գալիս է, որ ամբողջությամբ մաքուր է: Իսկ հիմա հերթը կոկորդինն է… սրտի բաբախում, անհանգստություն, թե պատասխանն ինչպիսին պետք է լինի: Կոկորդի պատասխանը մի փոքր ուշ եկավ, մոտ մեկ շաբաթ անց:
Պատասխանը դրական էր՝ Կոկորդն ամբողջությամբ մաքրված էր… Մեր հրաշագործ Տերն ամբողջությամբ մաքրել էր հիվանդին այդ հիվանդությունից: ՓԱՌՔ ԻՄ ՏԻՐՈՋԸ
Մեր քույրը պատմեց, որ երբ հայրը պատասխանն իմացել է, պառկել է անկողնում և ուրախությունից, փոքրիկ երեխայի պես սկսել է լաց լինել…
Սիրելի՛ ընթերցող, այս հրաշքը և նման հրաշքները մեր Տերը գործում է միայն մեկ բանի համար՝ որ դու հավատաս Նրա սուրբ Խոսքին և ունենաս հավիտենական կյանք՝ երկնքում:
Գնահատի՛ր Նրա կատարած մեծ և սքանչելի գործը քեզ համար: Նա տառապեց և խաչի վրա մահացավ քեզ համար: Բայց Նա մահացած չմնաց: Նա կենդանի է ու հիմա քո կողքին է, և մե՜ծ համբերությամբ սպասում է քո հրավերին:
Սրտումդ ունես շատ-շատերին, որոնք երբեք մինչև վերջ չեն կարող հավատարմություն ցույց տալ քեզ: Միակ հավատարիմը Նա է՝ Հիսուս Քրիստոսը: Բացի՛ր Նրա առջև սրտիդ դուռը և ներս հրավիրիր:
Հիսուսը քեզ է սպասում ամեն վայրկյան ...

Գայանե Թադևոսյան
Просмотров: 615 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/14
Всего комментариев: 0
avatar