Главная » 2013 » Սեպտեմբեր » 18 » Գիտեմ, թե ում եմ հավատացել (2 Տիմ. 1:12)
11:36
Գիտեմ, թե ում եմ հավատացել (2 Տիմ. 1:12)
Գիտեմ, թե ում եմ հավատացել
(2 Տիմ. 1:12)

Հեղինակ՝ Հռիփսիմե Մկրտչյան

Այնքան շատ բան կա, որ չգիտեմ և կուզեի իմանալ.
Չգիտեմ, թե Տերս երբ է վերադառնալու,
Երբ և ինչպես է վերջին արթնությունը սկսվելու,
Եկեղեցին երբ է կատարյալ դառնալու,
Ինչ  պատասխան են աղոթքներս ստանալու,

Անլուծելի խնդիրներս ինչպես են լուծվելու:
Բայց կարևոր մի բան անկասկած գիտեմ՝
Գիտեմ, թե ում եմ ես հավատացել՝
Նրան, ում վերադարձի օրը հայտնի չէ,
Բայց գալու է շուտով,
Նրան, ում պաշտում եմ իմ ամբողջ սրտով:
Նրան, ով ուղարկելու է անձրևը վերջին,
Իր առջև կանգնեցնելու է մի Եկեղեցի,
Որն առանց արատի է ու խորշոմության,
Նրան, ում համար չկա անհնարին մի բան,
Ով  աղոթքներիս կտա պատասխան
Իր սուրբ ու կատարյալ կամքի համաձայն
Ու գիտի, թե որն է բարի ինձ համար:
Այո, չգիտեմ շատ բաներ, որ կուզեի իմանալ,
Բայց ամենակարևորը անկասկած գիտեմ՝
Գիտեմ, թե ում եմ ես հավատացել.
Նրան, ով Իր մահով իմ կյանքն է գնել:
Просмотров: 712 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 1
avatar
1
21
avatar