Главная » 2016 » Հոկտեմբեր » 2 » Երբ Աստված է մաքրում տունը …
16:39
Երբ Աստված է մաքրում տունը …
Երբ Աստված է մաքրում տունը…

Աստված այս շաբաթ տան ընդհանուր մաքրություն արեց: Նա ուղարկեց մի ուժեղ քամի, որ շարժեց մեր բակի ծառերը, և տկար տերևներն ու ճյուղերը գետնին թափվեցին: Երբ քամին դադարեց, ահագին աղբ կուտակվեց, որը պետք է մաքրեի: Աստված հաճախ այդպես է վարվում նաև իմ կյանքում: Նա թույլ է տալիս, որ կյանքումս փոթորիկներ լինեն՝ շարժելով «անկենդան ճյուղերը», որոնք ես չէի ցանկացել, որ թափվեն վրայիցս, բաներ, որոնք մի ժամանակ լավ էին, ինչպես ծառայության շրջանը: Բայց որոշ ժամանակ է՝ դրանք անպտուղ են դարձել: Հաճախ դրանք բաներ են, որ այլևս լավ չեն, ինչպես վատ բնավորությունը կամ պահվածքը, որից չէի ուզում հրաժարվել, և որոնք արգելք էին իմ հոգևոր աճին:
Հին Կտակարանում Հովնան մարգարեն ցոյց տվեց, թե ինչ կարող է պատահել, երբ մեկը հրաժարվում է իր կամակոր պահվածքից ձերբազատվելուց:
Աստված մեծ փոթորիկ ուղարկեց՝ խորտակելով նավը, որի մեջ Հովնանը փախչում էր: Հովնանն ինքն իրեն գտավ ձկան փորում (Հովնան 1:4,17): Աստված պատժեց մարգարեին՝ նրան դնելով այդ անհավանական վայրում, որպեսզի նրան դարձի գալով հնազանդվելու ևս մի հնարավորություն տա (2.10, 3.1-3):
Մեր բակի անկենդան ոստերը պատճառ դարձան, որ մտածեմ Աստծու՝ մեզնից ակնկալած պահվածքի մասին: Երբ Աստված որոշ բաներ ցնցում է, պետք է համաձայնենք դրանցից հրաժարվել:

«Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերցվի ձեզանից ամեն չարության հետ»: Եփես. 4:31

Զհաց մեր հանապազորդ
Просмотров: 941 | Добавил: 777 | Рейтинг: 3.9/7
Всего комментариев: 1
avatar
1
TER@ ORHNI , XORHELU TEGI TVEC 1
avatar