Главная » 2016 » Հունվար » 30 » Դատաստան
18:26
Դատաստան
Դատաստան
Սուրբ Հոգին ուղարկված է, որպեսզի հանդիմանի մեզ մեղքի համար, առաջնորդի դեպի ճշմարտությունը և վկայի Հիսուսի մասին : Դուք պետք է ավելի լավ ճանաչեք Սուրբ Հոգուն: Շատերն են հավատում Սուրբ Հոգուն, բայց քչերն են իրենց կյանքի մեջ տեղ պատրաստում Նրա համար: Ինչքան շատ մտերմանաք Սուրբ Հոգու հետ, այնքան ձեր մեջ հավատք կծնվի: Երբ Աստծո մարդիկ ճանաչեն Իրեն, ինչպես որ Նա կա, այդ ժամանակ Աստված նրանց կօգտագործի, որպեսզի նրանք վկայեն Հիսուսի մասին: Սակայն նրանք ովքեր, կխուսափեն Աստծո կամքը կատարելուց, պարտավոր կլինեն պատասխան տալու: Քրիստոս դատավոր է, բայց ձեզ համար ավելի լավ կլինի, եթե դուք ինքդ դատեք ձեզ, որպեսզի Նա ստիպված չլինի այդ անել այն օրը: Շատերը մտածում են, թե դատաստանը, ամենից սարսափելի և սոսկալի բանն է, և դա պատճառ է դառնում խուսափել Աստծուց: Բայց քչերը գիտեն, որ եթե մտնեն դատաստանի մեջ, ապա այդտեղից հեռանալ նրանք չեն ցանկանա, թեև քո սեփական սրտի չարությունն է մերկացվում: Դա ցավագին գործողություն է, սակայն կարող է այնպես ազատագրվել, որ չես ուզի այն ընդհատվի:
Շատերը, տեսնելով Աստծո ամբողջ փառքի ինչ-որ մի մասը, նրանք սկսում են նայել իրենք իրենց և զգում են ավելի փոքր ու աննշան, և դա էլ ինքնստինքյան շեղում է մարդուն կենտրոնացված լինելուց: Դուք նայում եք ձեզ և տեսնում ձեր թերությունները: Դա միշտ կստեղծի խառնաշփոթություն, ձեզ համար, կդժվարացնի Հիսուսին ականջ դնել: Դուք պիտի սովորեք Նրա ներկայության մեջ կենալ՝ չդառնալով ամոթխած, դա ամոթխածությունն է ստիպում նայել ինքդ քեզ շեղում է ճշմարտությունից, որն Հիսուսի մեջ է գտնվում, և շրջվել դեպի խաբեությունը, որը ձեր հին բնության մեջ է: Շատ մարդիկ, երբ Սուրբ Հոգին դպչում է նրանց, վայր են ընկնում: Վայր ընկնելու ժամանակն անցել է: Դուք պիտի սովորեք կանգուն մնալ Սուրբ Հոգու շարժվելու ժամանակ: Նրա Հոգին չի կարող գործածել ձեզ, եթե Նրա շարժվելու ընթացքում դուք չկարողանաք կանգուն մնալ: Հեթանոսները պիտի վայր ընկնեն Նրա առջև, բայց Նրան անհրաժեշտ է, որ Իր ժողովուրդը կանգնի այնպես, որ կարողանա գործածել նրանց:
Կեղծ խոնարության հպարտություն
Դուք չպետք է նայեք ձեր թերություններին, այլ պիտի նայեք Նրա առավելություններին: Դուք պիտի դադարեք նայել ձեր սեփական անարժանությանը և շրջվեք Նրա արդարության կողմը: Երբ դուք օգտագործվում եք, ապա դրա պատճառն այն չէ, թե ով ես դու այլ Ով է ՆԱ: Այս միակ բանը, որի հետևանքով դուք ավելի շատ ձեզ եք նայում քան Նրան, դա գլխավոր պատճառն է, թե ինչու Նրա մարդկանցից այդքան քչերը կարող են գործածվել այն գործի մեջ, որ կուզենար անել Նա: Դա կեղծ խոնարհությունն է: Այդ Կեղծ խոնարհությունը հպարտության ձև է, որն անկում է ծնում: Ադամն ու Եվան սկսեցին զգալ թերություններ, զգում էին, որ իրենք կարիք ունեն լինելու ավելին, քան Աստված իրենց ստեղծել է: Նրանք ինքնուրյուն որոշեցին իրենց դարձնել այնպիսին, ինչպիսին որ պիտի լինեին:
Դուք երբեք չեք կարող ձեզ այնպիսին դարձնել ինչպիսին որ պիտի լինեք, այլ պիտի հավատաք Նրան, որպեսզի դառնաք այն, ինչ պիտի լինեք:

Րիկ Ջոիներ «Վերջին Արշավ»
Թարգմանեց՝ Սարգիս Պետրոսյանը
Просмотров: 1546 | Добавил: Admin | Рейтинг: 4.9/10
Всего комментариев: 0
avatar