Главная » 2016 » Փետրվար » 22 » Արթուրի կյանքի վկայությունը
17:49
Արթուրի կյանքի վկայությունը
Արթուրի կյանքի վկայությունը

2005 թ. նոյեմբերի 1-ին 31-ամյա եղբայրս` Արթուրը, հանկարծակի վատացավ: Նրան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխեցինք հիվանդանոց: Հետազոտությունները ցույց տվեցին, որ Արթուրի մոտ կայծակնային մինինգիտ է, որը շատ վտանգավոր է: Բժիշկները որոշեցին շտապ գլխի վիրահատում կատարել: Վիրահատումը տևեց բավականին երկար:
Սարսափելի էր, երբ բժիշկը վիրահատարանից դուրս եկավ և հայտնեց եղբորս անհույս վիճակի մասին: Մենք ահավոր վիճակում էինք և չգիտեինք ինչ անել:
Ամբողջ ընթացքում մեր եկեղեցու բոլոր անդամները, ծանոթ, բարեկամ աղոթում էին Արթուրի համար: Տասը օր եղբայրս կոմայի մեջ էր և շնչում էր ապարատների օգնությամբ: Կյանքի համար ոչ մի հույս, բայց երիտասարդ օրգանիզմը պայքարում էր: Արթուրի ապաքինումը հրաշք էր թվում, իսկ նրա` իր ոտքով, տուն գալը երազ էր մեզ համար:
Եվ հրաշքր Աստված չուշացրեց: Շուտով եղբայրս սկսեց ինքնուրույն շնչել, դժվարությամբ խոսել,բայց շարժվել չէր կարողանում: Բժիշկները եզրակացրեցին, որ եթե ապրի էլ, շարժասայլակին գամված է լինելու:
Իսկ մենք շարունակում էինք աղոթել ու աղոթել ...
Ի՜նչ հզոր ու բարեգութ Աստված ունենք, ահավոր մեծ ու հրաշալի են նրա գործերը...
Մեր երազն էլ իրականություն դարձավ. Արթուրը իր ոտքով վերադարձավ ծնողների, կնոջ (որը 6 ամսեկան հղի էր) և 5-ամյա որդու` Հայկի մոտ:
Փառք ամենակարող Աստծուն:
Մեր ուրախությանը չափ ու սահման չկար: Արցունքն աչքներիս գոհանում էինք Աստծուց ու փառաբանում նրան:
Երբ Արթուրին տեսակցության եկան մեր եկեղեցու հովիվը`Էդիկ եղբայրն ու իր կինը` Անահիտ քույրը, Արթուրը հանկարծակիի եկավ և համոզիչ ասաց. - Էդիկ եղբայր էն որ եկար աջ պոչկաս սրսկեցիր, այ էդ պահից ես ինձ շատ լավ զգացի ու առողջացա:
Փաստորեն, դա Աստծուց տեսիլք էր Արթուրին իր բժշկության վերաբերյալ և բոլորիս աղոթքի պատասխանը:
Փառք ամենակարող Աստծուն

Անուշ Ավետիսյան
Просмотров: 738 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/14
Всего комментариев: 0
avatar