Главная » 2013 » Դեկտեմբեր » 16 » «Ամեն» բառ, որ մոռանում եմ:
17:21
«Ամեն» բառ, որ մոռանում եմ:
«Ամեն»
բառ, որ մոռանում եմ:

(1 Պետր.5:7, Հռոմ.8:28, Եփես. 5:20, 1Հովհ.1:7, Մատթ.28:20, Մարկ.9:23, Փիլիպ.4:13,  Հայտն.21:7)
Հեղինակ՝ Հռիփսիմե Մկրտչյան:

Սուրբ  Գրքում կա մի բառ,
Որ մոռանում եմ այնքան հաճախ.
Եթե ամեն ժամանակ այն հիշեի,
Հաղթական կյանքով կապրեի:
Իմ Տերը չի ասել, որ հանձնեմ Իրեն
Հոգսերիս մեծ մասը,

Այլ իմ ամեն հոգսը
Գոհությամբ բերեմ Իր գահի առջև:
Չի ասել, որ Իրեն սիրողներին
Շատ բաներ  գործակից են բարու,
Այլ ամեն բան, որ կատարվում է իմ կյանքում
Ինձ ավելի է Նրան մոտեցնում:
Սուրբ Գիրքը չի պատվիրել,
Որ գոհանամ  Տիրոջից որոշ բաների համար,
Այլ ամեն բանի համար լինեմ շնորհակալ:
Աստծո Խոսքը չի ասում, որ Արյունը Հիսուսի
Շատ մեղքերից ինձ կմաքրի,
Այլ ամեն մեղքից
Ու ձյունից սպիտակ ինձ կդարձնի:
Հիսուսը չի խոստացել ինձ հետ մնալ
Որոշ ժամանակով,
Այլ  ինձ հետ Նա կլինի ամեն օր:
Չի ասել, որ հավատացողի համար
Շատ բաներ են հնարավոր,
Այլ ամեն բան կդառնա իրական
Հավատքով զորավոր:
Աուրբ Գիրքը չի ասում, որ շատ գործեր կանեմ,
Այլ ինձ զորացնող Քրիստոսով ամեն բան կարող եմ:
Չի ասել, որ հաղթողը մի քանի բան կժառանգի,
Այլ Տիրոջ պատրաստած ամեն բան իրենը կլինի:
Ուրեմն ուզում եմ  «ամեն»  ասել Նրա ամեն Խոսքին,
Ամեն բանով ծառայել իմ Տիրոջ փառքին:
Просмотров: 765 | Добавил: Admin | Рейтинг: 4.6/7
Всего комментариев: 1
avatar
1
Ամեն:
avatar