«Ամեն»
բառ, որ մոռանում եմ:

(1 Պետր.5:7, Հռոմ.8:28, Եփես. 5:20, 1Հովհ.1:7, Մատթ.28:20, Մարկ.9:23, Փիլիպ.4:13,  Հայտն.21:7)
Հեղինակ՝ Հռիփսիմե Մկրտչյան:

Սուրբ  Գրքում կա մի բառ,
Որ մոռանում եմ այնքան հաճախ.
Եթե ամեն ժամանակ այն հիշեի,
Հաղթական կյանքով կապրեի:
Իմ Տերը չի ասել, որ հանձնեմ Իրեն
Հոգսերիս մեծ մասը,
... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 983 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 16.12.2013 | Մեկնաբանություն (1)

Գիտեմ, թե ում եմ հավատացել
(2 Տիմ. 1:12)

Հեղինակ՝ Հռիփսիմե Մկրտչյան

Այնքան շատ բան կա, որ չգիտեմ և կուզեի իմանալ.
Չգիտեմ, թե Տերս երբ է վերադառնալու,
Երբ և ինչպես է վերջին արթնությունը սկսվելու,
Եկեղեցին երբ է կատարյալ դառնալու,
Ինչ  պատասխան են աղոթքներս ստանալու,
... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 914 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 18.09.2013 | Մեկնաբանություն (1)

50-րդ խցի բանտարկյալի վկայությունը
Հայրս հանցավոր աշխարհում օրենքով գող էր, և ես, մանկուց շփվելով հանցավոր աշխարհի անվանի մարդկանց հետ, շատ վաղ բանտ ընկա: Օրենքի համաձայն՝ եթե տասնչորս տարեկան երեխան ծանր հանցագործություն էր կատարում, դատապարտում էին տասը տարի ազատազրկման: Բայց քանի որ իմ տասնչորս տարեկանը դեռ չէր լրացել, իսկ իմ կատարած հանցագործությունը սարսափելի էր, երկար ժամկետով դատապարտել կարողանալու համար հանձնաժողովը և փակ դատը 1975թ. ինձ զրկեցին դեռահասությունից: Ինձնից բարձր դասարանցին ինձնից և ընկերոջիցս 22 կոպեկ էր խլել, և ես գողացված կարճափող հրացանով գնդակահարեցի նրա համարյա բոլոր դասարանցիներին: Հորս՝ որպես ընտանիքի գլխի, իմ հանցագործության համար դատապարտեցին ութ տարվա ազատազրկման՝ հատուկ ռեժիմով: Նա ամբ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 3163 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 03.05.2013 | Մեկնաբանություն (0)

Մուսուլմանի վկայությունը
Ես ծնվել եմ Իրանի հարավային մասում, Աբադան քաղաքում, շիա մահմեդականների ընտանիքում: Պապիկս մուսուլման առաջնորդներից էր, ուներ 19 երեխա և 84 թոռ: Եվ, բնականաբար, նա պետք է րնտրեր մեկին, ով կյանքի և ուսուցումների հոգևոր գործը կշարունակեր հաջորդ սերունդների համար: Ակնհայտորեն որոշ բաներ, որոշ դիպվածներ պատահեցին, երբ ես կարող էի զոհվել, բայց ամեն անգամ, երբ վտանգը մոտենում էր ինձ, ես տեսնում էի մի մարդու կերպարանք, որ միշտ ներկա էր, և ես դա բոլորին բացահայտորեն պատմում էի: Պապս դա ընդունեց որպես նշան այն բանի, որ իսլամի հոգևոր առաջնորդները հետևում են ինձ ու պաշտպանում են: Նա ինձ շատ ուշադիր հետևում էր և իսլամի մասին սովորեցրեց ամեն բան: Ես Հեզբալլահին միացա և բանակում էի մոտ 3 տարի: Ես այն ժամանա ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1900 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 03.05.2013 | Մեկնաբանություն (0)

Մաս 1
Շատ հեշտ է Տիրոջը հավատարիմ մնալ, երբ նա շարժվում է մեծ զորությամբ, բայց հատկապես նրա շարժման մեջ են հայտնաբերվում և պատրաստվում ներկայի առաջնորդները: Ամենամեծ կարիքը բոլորի այս ժամանակներում - Աստծո մշտական փնտրելն ու ջանքի փափագն է:
Աստծո կամքի ճանաչողությունը բոլոր ժամանակներում ավելի արժեքավոր է եղել, քան աշխարհի բոլոր գանձերը: Եթե մենք գիտենք ամեն գաղտնիքները և ամեն մանրամասնությունները վերջին ժամանակների, բայց չենք գտնվում մեր Տիրոջ ձայնին հավատարիմ և հնազանդ, մենք շուտով կհայտնվենք ծայրահեղ վտանգի մեջ: Կլինեն խաղաղության ժամանակներ, և կլինեն ժամանակներ հանգստի՝ փոթորիկների միջև, բայց Տերը ցանկանում է, որ ամեն կոնֆլիկտների ժամանակ մենք ունենանք խաղաղություն և ամեն փոթորիկներում հանգիստ սիրտ:
Մեծ փրկո ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1877 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 03.05.2013 | Մեկնաբանություն (0)

Կյանքի շրջադարձ
1998թ կյանքս փոխվեց, ես ընտրեցի ապրել հոգևոր կյանքով և դարձա հավատացյալ: Մեկ ամիս հետո՝ փետրվար ամսում, ես մկրտվեցի Սուրբ հոգով: Այդ ժամանակ ես 12 տարեկան էի, հաճախում էի պաշտանմունքների, մանկական, հետո՝ պատանեկան: Ապրում էի հոգևոր ընտանիքում, սակայն սատանան իր գործն էր սկսել իմ կյանքում, ես սիրահարվեցի մի անհավատ աղջկա, այնուհետև սկսեցի ծխել: Ճիշտ է, սկզբում ես գիտեի, որ այս բոլորը հաճելի չէ Աստծուն, սակայն այն տարիներ հետո դարձավ սովորական, և ես ուղղակի գերի էի դարձել: Այս ամենին էլ արդեն հաջորդեց չար ընկերակցությունը ու ոգելից խմիչքը: Ես արտաքինից հոգևոր էի, սակայն ներսից իմ պաշտանմունքը ուրիշ էր: Այնպես պատահեց, որ երբ պատրաստվում էի հանձնել 8-րդ դասարանի քննությունները, հանկարծակի ես կորցրեցի աչքե ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 2288 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 03.05.2013 | Մեկնաբանություն (1)

Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Աստծո որդին՝ Հիսուս Քրիստոսը, աշխարհ եկավ, չարչարվեց ու մահացավ իմ, քո և ողջ մարդկության մեղքերի համար, որպեսզի ով սրտով հավատա և լեզվով դավանի, փրկվի: Հիսուսը մահացած մնաց երեք օր և երրորդ օրը հարություն առավ:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Հարության տոնը ցանկացած հավատացյալի սիրված տոներից մեկն է, որովհետև Քրիստոսի հարությամբ ենք արդարացված: Այնպես որ մեր հավատքը պարապ չէ, և իզուր չէ, որ հավատում ենք Քրիստոսի հարությանը, որովհետև եթե մինչև Նրա գալուստը ննջենք, պիտի հ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1779 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 03.05.2013 | Մեկնաբանություն (2)

Կատարելություն

Կատարելություն, կատարյալ մարդ... Կարծես ամբողջ աշխարհում մեկը չկա, որ արժանի լինի նման տիտղոսի: Մտածի՛ր ինքդ, թե կարո՞ղ ես կատարյալ լինել: Մտածում եմ ես ու տեսնում, որ շա՜տ հեռու է ինձնից: Մեղավոր եմ և ունեմ շատ թերություններ, ինչպե՞ս կարող եմ կատարյալ լինել: Չէ՛, դա ինձ համար չէ: Գուցե դու կատարյալ ես, սիրելի՛ ընթերցող, կամ գիտես այն բացառիկ մարդուն, որ կատարյալ է ....
Ի՞նչ եք պատկերացնում՝ կատարյալ մարդ ասելով: Մարդ, որը բարի է, չի նախանձում որևէ մեկի, նրա հետ վիճելն անհնարին է, հոբբին՝ ողորմություն անելն է, ... ու ամենակարևորը հոգևոր մարդ է:
Չէ՜, իսկապես դժվար է կատարյալ մարդ լինել կամ գտնել կատարյալին ու շոշափել նրան :)
Դե ինչ, «Բոլորը խոտորվեցան, մեկտեղ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 2897 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 03.05.2013 | Մեկնաբանություն (4)

Ճակատագիր կամ նախասահմանություն:

Միշտ ինձ հետաքրքրել է այն, թե կա արդյոք մարդու համար նախասահմանված կյանք: Այսինքն՝ այն, որ հիմա ապրում ենք, իրականացնում ենք որոշ նպատակներ, ապրելու ենք և մահանալու, նախասահմանված է Աստծո կողմից: Դժվար հարց է և վիճելի: Այնուամենայնիվ, հավատում եմ, որ կա նախասահմանված կյանք մարդու համար, որ կարելի է անվանել նաև ճակատագիր: Այս բառը, չգիտեմ ինչու, անհանգստացնում է մեզ՝ հավատացյալներիս: Կարծես կռապաշտության կամ սնահավատության պես մի բան լինի: Վախենում եմ: Կամ առաջին հայացքից այսքան իրար նման բառերը այնքան էլ նման չեն ու բոլորովին տարբեր են իրենց իմաստներով: Երբ մեկը հեռանում է այս կյանքից, անհավատ մարդիկ ասում են թե ճակատին գրված էր, ինչ կարող ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 2435 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 03.05.2013 | Մեկնաբանություն (1)

« 1 2 3