Главная » 2014 » Հունիս » 23 » 6 դեռահասների վկայությունը
14:05
6 դեռահասների վկայությունը
Կոլումբիացի վեց դեռահասների վկայությունը երկրի և երկնքի մասին

1 - ին ականատեսի վկայությունը
Աստված մեզ ճշմարտություն տվեց, ինչը փոխեց մեր կյանքի ընթացքը: Մենք նոր ենք հասկանում և ճանաչում Աստծուն և նրա խոսքը:
Ամեն ինչ սկսեց մոտավորապես ժամը տասին: Մենք աղոթեցինք և պատրաստվեցինք դուրս գալ տնից: Հանկարծ պատուհաններից մեկից ահավոր ուժեղ լույս փայլեց: Բոլորս ապշած էինք, հիանալի լույսը լուսավորել էր ողջ սենյակը և այն արևի լույսից էլ ուժեղ էր: Լույսի մեջ տեսանք սպիտակով պարուրված բազմաթիվ հրեշտակների, որոնք շատ բարձրահասակ էին ու գեղեցիկ: Հանկարծ հրեշտակների մեջ տեսանք մի մարդու, որը բավականին յուրահատուկ տեսք ուներ: Փաթաթված էր շատ ճերմակ կտորով, հագուստները ևս բավականին սպիտակ էին, իսկ մազերը կարծես ոսկյա թելեր լինեին: Մենք չկարողացանք նրա դեմքը տեսնել, որովհետև այն չափազանց լուսաշող էր: Բայց նրա կրծքի շրջանով մի ոսկե գոտի էր անցնում, որտեղ գրված էր. «արքաների Արքա և աստվածների Աստված»: Ոսկյա ոտնամաններ էր հագել, նրա գեղեցկությանը ոչինչ չէր հասնի: Նրան տեսնելով՝ ծնկի իջանք: Եվ այդ ժամանակ էլ լսեցինք նրա ձայնը, որը չափազանց յուրահատուկ էր և բարեհունչ: Նրա արտաբերած յուրաքանչյուր բառը սրի նման խրվում էր մեր սրտերը: Այդ մարդը շատ հասարակ , բայց ազդու խոսքեր էր ասում, որոնք մենք ամբողջությամբ լսեցինք: Ահա թե ինչ ասաց Նա մեզ. «Իմ փոքրիկ երեխաներ, մի' վախեցեք. Ես Հիսուս Քրիստոսն եմ Նազարեթից: Այցելեցի, որ ձեզ գաղտնիք ցույց տամ: Այն, ինչ տեսնեք, պատմեք տարբեր քաղաքներում, երկրներում, եկեղեցիներում և ցանկացած այլ վայրում: Դուք կգնաք այնտեղ, ուր ես ձեզ կուղարկեմ, իսկ որտեղ անհրաժեշտ չլինի դուք չեք գնա»: Սուրբ գիրքն ասում է. «Իմ Հոգուցը կթափեմ ամեն մարմնի վրա և ձեր որդիները, և ձեր աղջիկները կմարգարեանան , և ձեր ծերերը երազներ կտեսնեն»: Գործք առաքելեց 2:17 Սա այն է, ինչ Աստված պատրաստել է յուրաքանչյուրի համար: Հետո տարօրինակ մի բան կատարվեց: Սենյակի մեջտեղում մի լեռ հայտնվեց, և Տերը հրամայեց մեզ մտնել լեռան մեջ: Լեռը ութ դույմ լայնություն ուներ, որի մեջտեղում մի հսկայական ճեղք բացվեց: Դա մի մեծ ու մութ դատարկություն էր կամ քարայր: Եվ մենք գնացինք այդ խավար դատարկության միջով: Ճանապարհը տանում էր դեպի երկրի կենտրոնը: Երբ հայտնվեցինք այդ խավարում, սարսափած դիմեցինք Աստծուն. Մենք չենք ուզում գնալ այնտեղ, Տեր: Դուրս բեր մեզ աստեղից: Նա մեզ պատասխանեց շատ հանգիստ և սփոփող ձայնով. «Այս փորձը անհրաժեշտ է, որ ձեր տեսածն ու լսածը պատմեք այլոց»: Մենք գտնվում էինք կոտոշի նման մի թունելում և տեսնում սատանաների ստվերներ և ֆիգուրներ, որոնք անընդհատ մի տեղից մյուսն էին թռչկոտում: Մենք շարունակում էինք ավելի խորը ու խորը իջնել: Ամեն վայրկյանի հետ մեծանում էր դատարկության զգացողությունը և վախն ավելի էր ահագնանում: Հետո մենք հասանք ինչ-որ քարայրների և սարսափելի դռների, որոնք լաբիրինթոսի էին նման: Զզվելի գարշահոտ առանք և սաստիկ շոգն էլ խեղդում էր: Հենց մտանք այնտեղ, մի անասելի տեսարան բացվեց մեր առջև: Կրակը զավթել էր ամեն ինչ, և այդ կրակում այրվում էին հազարավոր մարդկային մարմիններ: Նրանք տանջվում էին մեծագույն չարչարանքներից: Տեսարանն այնքան հրեշավոր էր, որ չէինք կարողանում նայել: Այդ վայրը բաժանված էր չարչարանքների ու տանջանքների տարբեր սեկցիաների: Սեկցիաներից մեկը, որ Տերը թույլ տվեց տեսնել կաթսաների ճանապարհն էր: Հողին հավասար դրված էին բազամաթիվ մեծ կաթսաներ, որոնցում լավա էր եռում:Դրանցից յուրաքանչյուրում մահից հետո դժոխք ընկած մարդկային հոգիներն էին այրվում: Երբ տեսան Աստծուն, սկսեցին գոռալ ու ձայն տալ. -Աստված, գթա ինձ և հնարավորություն տուր այստեղից դուրս գալու, դուրս բեր ինձ այստեղից, և ես կպատմեմ աշխարհին, որ այս վայրը իրական է և գոյություն ունի: Այդ կաթսաներում միլիոնավոր մարդիկ կային՝ կանայք, տղամարդիկ, երիտասարդներ, որոնց մեջ կային արբեցողներ և համասեռամոլներ: Մեր տեսածից ցնցված էինք, նրանց մարմինները ախտահարված էին ու զզվելի, որդերը նրանց բերաններից մտնում էին աչքերի մեջ և դուրս գալիս ականջներով, թափանցում մաշկի տակ և խորանում մարմնի մեջ: Սա Տիրոջ խոսքի կատարումն է. «Եվ կտեսնեմ իմ կողմից մերժված մարդկանց դիակներ, որոնց վրայի որդերը չեն սատկի, և կրակը երբեք չի հանգչի, և նրանք կլինեն չնչին ու զզվելի բոլոր էակների մեջ»:
Մենք սարսափահար էինք մեր տեսածից: Կրակը մոտ 9-12 ֆունտի էր հասնում, որտեղ այրվում էին դժոխք ընկած մարդկանց մարմինները: Տերը մեզ թույլ տվեց տեսնել մի մարդու, որը կաթսաներից մեկում էր: Նա գլխիվայր էր և երեսի մաշկը, մասնատված կտորների, թափվում էր:
Նա անթարթ հետևում էր Տիրոջը և հանկարծ սկսեց գոռալ. -Տե՛ր խղճա՝, տու՛ր ինձ հնարավորություն, դուրս բեր ինձ այստեղից: Բայց Տերը չէր ուզում նայել նրան: Հիսուսը մեջքը դարձրեց նրան: Եվ երբ Տերը շրջվեց այդ մարդը սկսեց անիծել ու հայհոյել Աստծուն: Դա Ջոն Լենոնն էր՝ սատանայական
երաժշտական խմբի՝ «Բիթլզ» անդամը, որն իր ողջ կյանքի ընթացքում ծաղրում էր Տիրոջը: Լենոնը միշտ ասում էր, որ քրիստոնեությունը շուտով կանհետանա և բոլորը կմոռանան Հիսուս Քրիստոսի մասին:
Այնինչ այդ մարդը հիմա դժողքում է իսկ Հիսուսը կենդանի է, ու քրիստոնեությունն էլ դեռ չի վերացել: Երբ մոտենում էինք այդ վայրի վերջնամասին, հոգիները, ձեռքերը մեզ երկարելով, փրկություն էին աղերսում: Հետո անցանք մյուս բաժիններով: Դրանցից մեկում ականատես եղանք ահավոր տանջանքների, որոնց մասին մարդ չի էլ կարող պատկերացնել: Այդտեղ մարդիկ էին, որոնք ժամանակին ճանաչել էին Աստծուն և Նրա խոսքը, բայց երկակի կյանք վարել: Նրանք գթություն էին խնդրում Տիրոջից, բայց Տիրոջ խոսքը ասում է. « Եթե ստանալով ճշմարտության գիտակցությունը, ճանաչումը, մենք գիտակցաբար մեղք ենք գործում, ապա հետո մի ահավոր դատ և բարկության կրակ է սպասում մեզ»: Եվ այդ հոգիներն այդտեղ էին, որովհետև եկեղեցում աղոթելով ու ապաշխարելով, դրսում դավաճանում, ստում և գողանում էին: Մենք չենք կարող խաբել Տիրոջը: Աստվածաշունչը ասում է, «Ում շատ է տրված եղել, շատ էլ պահանջվելու է նրանից»:
Ավելի ուշ ցույց տվեց երկու կանանց, որոնք երկրային կյանքում քրիստոնյա քույրեր էին, բայց Տիրոջ կողմից մկրտված չէին: Մեկը ասում էր. -անիծյալ ոչնչություն, դու ես մեղավոր, որ ես այստեղ եմ: Դու ինձ չէիր քարոզում Սուրբ գրքի խոսքերը, ինչի պատճառով էլ հիմա ես դժոխքում եմ:
Նրանք այսպես էին խոսում՝ գտնվելով կրակի մեջտեղում, և ատում էին միմյանց, որովհետև այնտեղ չկա ո՛չ սեր, ո՛չ գութ, ո՛չ էլ ներում: Այնտեղ հազարավոր մարդիկ կային, որ չգիտեին Ատծո խոսքը, բայց և կյանքում մաքուր էլ չէին եղել Նրա առաջ: Տերն ասաց. -Դուք չեք կարող խաղալ Աստծո կամ դժոխքի կրակների հետ: Հետո Տերը մեզ ասաց. -Զավակնե՛րս, եթե երկրային կյանքի բոլոր տանջանքները կենտրոնացնենք և մեկտեղենք, դրանք ոչինչ կլինեն դժոխքի «ամենալավ» հատվածի չարչարանքների հետ:
Եթե դա այդքան անտանելի է նրանց համար, ովքեր «ամենալավ» հատվածում են, ապա որքան ահավոր պիտի լինի մյուս հատվածների համար, որտեղի հոգիները մի օր ճանաչել են Աստծո խոսքը, բայց շեղվել են ճանապարհից: Հետո Տերն ասաց, որ եթե երկրի վրա կարողացել ենք խաղալ կրակի հետ, ապա դժողքի հետ խաղալը բացառվում է: Մենք շարունակում էինք քայլել դժոխքով, և Տերը ցույց էր տալիս մեզ շատ տարբեր մարդկանց: Տեսնում էինք բոլոր մարդկանց, այնտեղ կային մոտ վեց տեսակի չարչարանքներ:
Կային հոգիներ, որոնք տնքում էին տարբեր տիպի հրեշների պատիժներից: Մի մարդու պատիժն իր խիղճն էր, որն անընդհատ ասում էր. Հիշիր, երբ քարոզում էին, հիշիր, երբ լսում էիր իր խիղճն էր, որն անընդհատ ասում էր. Հիշիր երբ քեզ քարոզում էին, հիշիր, երբ լսում էիր Ատծո խոսքը, հիշիր, երբ քեզ ասում էին գեհենի մասին, իսկ դու ծիծաղում էիր այդ ամենի վրա: Նրանց սեփական խիղճն էր տանջում, և միաժամանակ կրակի նման որդերն էին սողում նրանց վրայով: Սա է այն նվերը, որն ունի սատանան նրանց համար, ովքեր փնտրում են նրան և գնում այդ ճանապարհով: Տիրոջ խոսքն ասում է. « Իսկ վախկոտներին և անհավատներին, և պիղծերին և մարդասպաններին և պոռնիկներին և կախարդներին և կռապաշտներին և ամեն ստախոսների բաժինը այս լճում կլինի, որ կրակով և ծծմբով վառված է»: Սա է երկրորդ մահը: Հայտնություն 21:8 Հետո Տերը ցույց տվեց մի մարդու, որը սպանել էր 6 հոգու: Այդ 6 մարդիկ շրջապատել էին նրան և բղավում էին:
-Քո մեղքով է, որ մենք այստեղ հայտնվեցինք, քո մեղքով:
Մարդասպանը նրանց չլսելու համար փորձում էր ականջները փակել, բայց չէր կարողանում, քանի որ դժոխքում բոլոր զգայարանները ավելի ակտիվ են գործում: Այդ վայրում հոգիներին տանջում է անհագ ծարավը, իսկ նրանցից յուրաքանչյուրը այրվում է մի կրակի մեջ: Հենց այդ կրակի մեջտեղում մարդիկ բյուրեղյա մաքրությամբ հոսող գետերի տեսիլքներ էին տեսնում և երբ ջանում էին հասնել այդ գետերին, դրանք կրակների էին վերածվում: Այդ ջրերում նրանք նաև պտուղներով բեռնված ծառեր էին տեսնում և ձեռքերը երկարացնելով, փորձում էին քաղել, բայց այրվում էին, իսկ հրեշներն էլ ծաղր ու ծանակի էին ենթարկում նրանց: Այս ամենից հետո Տերը մեզ մի այլ վայր տարավ, որը նախորդից ավելի ահավոր էր: Տեսանք հրե մի լիճ, որի մի կողմում մի այլ փոքրիկ լիճ էր, որտեղ բավականին հոգիներ կային: Նրանք բղավելով աղաչում էին Տիրոջը, -Տեր, խնդրում ենք, վերցրու մեզ այստեղից, խնդրում ենք, հնարավորությու՛ն տուր այստեղից դուրս գալու: Բայց նրանց դատավճիռն արդեն կայացված էր: Եվ հազարավոր հոգիների մեջ Տերը մեր ուշադրությունը բևեռեց մի տղամարդու վրա, որը մարմինը կիսով չափ երևաց լճի միջից: Տերը թույլ տվեց նրա մտքերը իմանալու: Անունը Մարկ էր: Այդ ժամանակ լսելով նրա խոսքերը, հավիտյան դաս քաղեցինք: Մարկն ասում էր. -Ես ամեն ինչ կտայի հիմա ձեր տեղը լինելու և թեկուզ մեկ րոպեով երկիր վերադառնայի: Միաժամանակ կհամաձայնեի ամենադժբախտ, ամենահիվանդ, ամենաանտանելի, ամենաաղքատ մարդը լինել աշխարհում: Ես ամեն ինչ կտայի, միայն թե մեկ րոպեով երկիր վերադառնայի: Տեր Հիսուսը բռնել էր իմ ձեռքը: Նա հարցրեց Մարկին. -Ինչո՞ւ ես ուզում մեկ րոպեով երկիր վերադառնալ:
-Տե՛ր, ես ամեն ինչ կտայի երկիր վերադառնալու համար, որ ապաշխարեի ու գտնեի փրկությունս, -պատասխանեց Մարկը:
Այդ պահին ես տեսա, թե ինչպես Տիրոջ վերքերից սկսեց արյուն գալ, իսկ աչքերը արցունքոտվեցին: Նա ասաց. -Մա՛րկ, քո տակն այժմ որդերն են տեղավորվում, որոնք էլ քո ծածկն են: Երբ Տերն այս ամենը ասաց, նա ընդմիշտ սուզվեց լճի մեջ: Ցավալի է, որ այս հոգիները այլևս փրկություն չունեն: Միայն մենք հնարավորություն ունենք այժմ ապաշխարելու և Հիսուսի հետ երկինք գնալու:

2 - րդ ականատեսի վկայությունը
Տերը բռնեց ձեռքս, և մենք սկսեցինք իջնել թունելով, որում խավարը գնալով ավելի էր թանձրանում, և մի պահ ես անգամ չտեսա Հիսուսի ձեռքը: Հանկարծակի մտանք մի մութ ու կայծկլտացող տեղ, որտեղից աղմուկ էր գալիս: Այնքան մութ էր, որ ձեռքերով շոշափելով անգամ թունելի պատերը չէինք կարողանում գտնել: Մեր վայրէջքը այնքան արագ էր, որ ինձ թվաց, թե հոգիս անջատվել է մարմնիցս: Շուտով շատ զզվելի հոտ զգացի, որը գնալով ուժեղանում էր: Հետո լսեցի միլիոնավոր հոգիների ձայներ: Նրանք անդադար գոռում էին, տնքում ու հառաչում: Ես այնպես վախեցա, որ Տիրոջն ասացի. -Տեր, ո՞ւր ես ինձ տանում, գթա, խնդրում եմ գթա ինձ:
-Սա անհրաժեշտ է, որ տեսնես և պատմես ուրիշներին, - ասաց Հիսուսը:
Մենք շարունակում էինք իջնել թունելով, որը կոտոշի տեսք ուներ, մինչև կատարյալ խավարում հայտնվելու պահը: Հանկարծ ինձ թվաց, թե ինչ-որ մեկը աչքերիս առջևից ետ քաշեց հաստ վարագույրը, և ես տեսա կրակի հազարավոր լեզուները: Ավելին ես լսում էի սարսափազդու ճիչեր, բայց չէի կարողանում որևէ մեկին տեսնել: Ես իրոք, շատ էի վախեցել:
-Տե՛ր, խնդրում եմ, խղճա ինձ և մի տար այնտեղ, ների՛ր ինձ, -վախեցած ասացի Տիրոջը: Ես այդ պահին չէի հասկանում, որ դիտորդ եմ դժոխքում, համոզված էի, որ եկել է հատուցման օրը: Կանգնած Հիսուս Քրիստոսի առջև՝ դողում էի ողջ մարմնով՝ մտածելով, որ կյանքիս հատուցման պահն է: Մենք մոտենում էինք հսկայական կրակին և լսում միլիոնավոր հոգիների միանման աղաղակները: Ես տեսա փայտե սեղան, որ այրված չէր կրակից: Դրա վրա դրված էին գարեջրի շշերի նման տարաներ: Արտաքուստ դրանք իրական էին թվում, սակայն հրով էին լցված: Այն ժամանակ, երբ ես այդ շշերին էի նայում, մի տղամարդ հայտնվեց, որի մարմինն ամբողջությամբ այլանդակված էր, իսկ մազերն էլ այրվում էին: Չնայած աչքեր չուներ, բայց մեզ տեսավ: Ասեմ, որ մարդու հոգին է, որ մտածում ու տեսնում է, և ոչ ֆիզիկական մարմինը: Տղամարդը նիհար ձեռքը մեկնելով Տիրոջը ասաց. -Տե՛ր գթա ինձ, ես ահավոր տանջանքների մեջ եմ, այրվում եմ, խնդրում եմ, խղճա և վերցրու ինձ այստեղից: Աստված ափսոսանքով նրան նայեց: Ես ձեռքիս մեջ տաքություն զգացի, դա Հիսուսի արյունն էր, որը եկավ այն ժամանակ, երբ նա խղճահարությամբ նայում էր այդ մարդուն: Հետո այդ տղամարդը նայեց շշերին և մոտեցավ սեղանին: Նա վերցրեց շիշը, և երբ շրջեց, որ խմի, կրակ ու ծուխ դուրս եկավ շշից: Նա գլուխը կախեց և այնպիսի արտառոց ձայնով ողբաց, որ կյնաքումս չէի տեսել: Նա գոռում էր ահավոր ու թախիծ ապրելով, իսկ հետո սկսեց խմել շշի մեջ եղածը: Իսկ շշի մեջ կիսլատա էր, որն ամբողջությամբ այրեց նրա կոկորդը: Մենք տեսանք նաև, թե ինչպես կիսլատան լցվեց նրա փորն ու այրեց ամեն ինչ: Նրա ճակատին 666 թիվն էր դաջված, իսկ կրծքին մետաղյա ցուցանակ կար, որն անհայտ մետաղից էր պատրաստված, և այն չէր կոտրվում ոչ մի բանով: Տերը մեծ ողորմածությամբ տվեց մեզ այդ ցուցանակի վրա գրված բառերի բացատրությունը. «Ես այստեղ եմ , որովհետև հարբեցող եմ»: Նա գթություն էր խնդրում Տիրոջից, բայց Տիրոջ խոսքը շատ հստակ ասում է. «Ոչ գողերը, ոչ հարբեցողները, ոչ ստախոսները, ոչ չարախոսները, ոչ հափշտակողները, չեն ժառանգելու Աստծո արքայությունը»: Տերը ֆիլմի նման ցույց տվեց ինձ այդ մարդու կյանքի վերջին պահերը: Կարծես մի մեծ հեռուստացույցի էկրանի վրա էի տեսնում այդ ամենը: Նրա անունը Լուիս էր, և նա բարում խմում էր: Ես տեսնում էի նույն սեղանն ու շշերը: Սեղանի մոտ էին նաև նրա ընկերները: Ես ձեզ կասեմ, որ այսօր մեր միակ ընկերը Հիսուս Քրիստոսն է: Լուիսը խմում էր, իսկ նրա ընկերներն արդեն հարբել էին: Նրա մտերիմ ընկերը վերցրեց շիշը, կոտրեց այն և դրանով հարվածեց Լուիսի գլխին: Խփողը փախավ այն պահին, երբ Լուիսը արնաքամ էր լինում: Ամենատխրալի բանն այն էր, որ Լուիսը մահացավ առանց Հիսուսի: Գտնվելով այդ տնքացող հոգիների մեջ՝ ես հարցրի Հիսուսին. -Տեր, խնդրում եմ, ասա, այդ մարդը իմացե՞լ է քո մասին: Նա գիտե՞ր փրկության հնարավորության մասին:
-Այո՛, գիտեր: Նա ընդունել էր ինձ որպես Փրկիչ, բայց երբեք չի ծառայել, -ցավով ասաց Հիսուսը:
Այդ պահին նա ձեռքը մեկնեց Հիսուսին, բայց Տերը բռնեց իմ ձեռքը և մենք հեռացանք նրանից: Կրակի ճանկերը ավելի մեծացան, իսկ նա դեռ շարունակում էր գոռալ և գթություն աղերսել Տիրոջից: Եվ այդպես էլ անհետացավ կրակների մեջ: Մենք շարունակում էինք գնալ այդ ահավոր մեծ ու սարսափելի տեղով: Մոտեցանք մի այլ հրի, և այդ պահին ես ասացի, -Տե՛ր, խնդրում եմ, ես այլևս ոչինչ չեմ ուզում տեսնել, աղաչում եմ, ներիր ինձ, բայց այլևս ոչինչ չեմ ուզում տեսնել:
Ես փակեցի աչքերս, բայց դա որևէ նշանակություն չունեցավ, փակած աչքերով էլ էի տեսնում: Կրակը դանդաղ իջավ, և մի կին տեսանք: Նա կեղտի մեջ կորած էր: Գլխին շատ քիչ մազեր կային, իսկ որդերը լրիվ քրքրել էին նրան: Նա գոռում էր. «Տե՛ր, գթա' ինձ, ների՛ր, տե՛ս, թե ինչ տանջանքների մեջ եմ: Վերցրո՛ւ այս որդերին և դուրս բեր ինձ այստեղից, ամբողջությամբ մարմինս ցավում է»: Տերը նրան նայեց մեծ ափսոսանքով: Մենք բռնել էինք Տիրոջ ձեռքը և զգում էինք այն մեծ ցավը, որ նա ողջ սրտով ապրում էր դժողքում այրվող բոլոր հոգիների համար: Այդ կինը չուներ աչքեր և շուրթեր, բայց տեսնում էր ու զգում: Նրա ձեռքում կիսլատայով մի շիշ էր, բայց նա կարծում էր, որ դա օծանելիք է: Եվ ամեն անգամ, երբ նա քսում էր իր մարմնին, ուժեղ այրվում էր, բայց և շարունակում է քսել: Կինը շարունակ ասում էր, որ դա շատ թանկարժեք օծանելիք է: Նա նաև համոզված էր, որ շատ թանկարժեք ու գեղեցիկ վզնոց է կրում, բայց ես տեսնում էի, որ օձն է փաթաթվել նրա վզին: Նրան թվում էր, որ թանկարժեք ապարանջան բրասլետ է կրում, բայց ես տեսնում էի, որ դրանք որդեր են, որոնք դուրս էին գալիս նրա ոսկորների խորքերից: Կինն ասում էր, որ այդ թանկարժեք իրերն իր ողջ ունեցվածքն են, բայց տեսնում էի կարիճներին ու որդերին, որոնք շրջապատում էին նրան:
Նրա վրա նույնպես մետաղյա ցուցանակ կար, որից կրում էին դժողքի բոլոր բնակիչները: Դրա վրա գրված էր. Ես գողության համար եմ այստեղ: Այդ կինը ոչ մի խղճի խայթ չուներ իր մեղքերի համար: Տերը նրան հարցրեց, թե ինչու է նա այստեղ հայտվել: Եվ նա ասաց, որ միակ բանը, որի մասին ողջ կյանքում մտածել է, թանկարժեք օծանելիքներն ու զարդերն են եղել, և իրեն ընդհանրապես չեն հետաքրքրել, թե դրանք որտեղից և ինչպես ձեռք կբերի: Հիսուսի ձեռքը բռնած տեսնում էի, թե ինչպես են որդերը ուտում այդ կնոջ մարմինը: Մագդալենան «այդպես էր այդ կնոջ անունը» շրջվելով ինչ-որ բան սկսեց փնտրել: Ես հարցրի Տիրոջը. -Տե՛ր, իսկ նա գիտե՞ր քո մասին:
Եվ Տերը դրական նշան արեց: Մագդալենան, շուրջը նայելով, հարցրեց Հիսուսին. -Տե՛ր, ո՞ւր է այն կինը, որ պատմում էր ինձ քո մասին: Ես արդեն 15 տարի է դժողքում եմ: Դժողքում գտնվող մարդիկ հիշում են ամեն ինչ: Նա ջանում էր շրջվել և նայել կրակի մյուս ճանկերին՝ գտնելու համար այն կնոջը, որը պատմում էր իրեն Աստծո մասին: Տերը պատասխանեց. -Ո՛չ Մագդալենա, այդ կինը այստեղ չէ, նա Աստծո արքայության մեջ է: Այս ամենը լսելով նա ավելի խորասուզվեց կրակի մեջ, որն ավելի ու ավելի էր այրում նրան: Տիրոջ հետ շարունակելով ճանապարհը՝ տեսա որդերով լի հսկայական մի ճամփա, որը մի իջվածք ուներ: Այն կարմիր մետաղից էր պատրաստված: Դրա վրա գրված էր. «Բարի գալուստ բոլոր ստախոսներին և բամբասկոտներին»:
Իջվածքի վերջում վառվող մի փոքրիկ լագունա կար: Ես տեսա լիովին մերկ մի մարդու, որն իջնում էր այդտեղով: Այնտեղ էլի մարդիկ կային, որոնք երբ կորչում էին, նրանց մարմնի մաշկը, պոկվում և մնում էր իջվածքի վրա, իսկ երբ ընկնում էին վառվող լագունայի մեջ, լեզուները դուրս էին ընկնում, և որդերը լցվում էին նրանց բերանների մեջ: Այսպես էին սկսվում նրանց տանջանքները: Այս ամենը տեսնելուց հետո մենք եկանք երկիր: Ես ձեզ կասեմ, որ երկինքն ու դժոխքը շատ ավելի իրական են, քան այն աշխարհը, որտեղ ապրում ենք, բայց միայն այստեղ կարող ես որոշել, թե ինչ ճանապարհով գնաս՝ Հիսուսի հետ դեպի հավերժություն, թե վառվող դժոխք: Տերը միշտ ասում է մեզ «Ջանացեք խաղաղություն և սրբություն ունենալ, առանց որի ոչ ոք չի տեսնի Տիրոջը»:

3 - րդ ականատեսի վկայությունը
Տեր Հիսուսը բռնեց ձեռքս և մենք սկսեցինք իջնել շատ խորն ու խավար թունելով, որը տանում էր դեպի երկրի կենտրոնը : Մենք հայտնվեցինք մի վայրում, որտեղ մի քանի դռներ կային, որոնցից մեկը բացվեց, և մենք ներս մտանք: Ես ջանում էի ամուր բռնել Հիսուսի ձեռքը, որովհետև կարծում էի, որ բաց թողնելու դեպքում հավերժ կմնայի դժողքում: Դռան վերևում հսկայական պատ էր, որից հազարավոր մարդիկ էին կախված: Նրանք կապկպված էին շղթաներով և ամրացված էին պատին, իսկ գլուխները հատուկ կեռիկով էր ամրացված պատին: Տեսանք բազմաթիվ մարդկանց, որոնք կանգնած էին հրի մեջտեղում, մենք մոտեցանք կրակին և այն աստիճանաբար նստեց: Շուտով մի մարդու տեսա կրակի մեջտեղում: Երբ խոսեց, հասկացա, որ տղամարդ է: Նա հոգևորականի հագուստ էր կրում, որը լրիվ ցեխոտ էր ու պատառոտված: Որդերն ամբողջովին կերել էին նրան: Նա լրիվ այրված էր ու ծխահարված, իսկ աչքերը չռված էին: Տեսնելով Հիսուսին՝ սկսեց խոսել.
-Տե՛ր, խղճա՛, գթա՛ ինձ: Խնդրում եմ, դո՛ւրս բեր ինձ այստեղից թեկուզ մեկ րոպեով, միայն մեկ րոպեով:
Նրա կրծքի մետաղյա ցուցանակին գրված էր. Գողության համար եմ այստեղ:
Անունդ ին՞չ է. -նրան մոտենալով հարցրեց Հիսուսը:
-Էնդրյու:
-Որքա՞ն ժամանակ է այստեղ ես:
-Վաղուց, շատ վաղուց, -պատասխանեց նա:
Նա պատմեց ողջ ճշմարտությունը: Այդ մարդիկ կաթոլիկ եկեղեցում գումարների հավաքման և այն աղքատներին բաժանելու գործի պատասխանատուն էր: Այնինչ դրա փոխարեն փող էր գողանում կատարված հանգանակություններից: Տիրոջ աչքերը լի էին ցավակցությամբ, և նա հարցրեց.
-Դու որևէ մի քարոզ կամ մի ավետիս լսե՞լ ես:
-Այո, Տեր, մի քրիստոնյա կին կար, որը միշտ գալիս էր եկեղեցի, և մի անգամ ինձ մի առակ պատմեց, բայց ես չուզեցի լսել, չուզեցի հավատալ դրան, բայց հիմա հավատում եմ, հիմա հավատում եմ դրա ճշմարտացիությանը: Խնդրում եմ Տե՛ր, վերցրու ինձ այստեղից գոնե մեկ րոպեով:
Երբ նա խոսում էր, ճիճուները սողում էին նրա աչքերից դեպի բերանը և դուրս գալիս ականջներից: Նա ջանում էր դրանց դուրս բերել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում: Նա գոռում էր ահաբեկված և աղաչում էր մի գթության ճար Աստծուց: Նա շարունակ խնդրում էր Հիսուսին, որ դուրս բերի իրեն այդ տեղից: Ավելի ահավոր էին նրան տանջող հրեշները, որոնք քաշքշում էին նրա մարմինը և ծաղրում էին նրան: Այդ հրեշները ինձ սարսափ տիկնիկներ էին հիշեցնում, որոնք սակայն դժոխքում էին և խաղալիք չէին: Նրանք մոտ մեկ մետր հասակ ունեին, շատ սուր ատամներ, կարմիր աչքեր, և արյուն էր թափվում նրանց բերաններից: Այդ ամենին հետևելով՝ Տիրոջը հարցրեցի, թե ինչպես է հնարավոր, որ երկրային սարսափ  տիկնիկը ճիշտ ու ճիշտ այս հրեշների նման է: Տերն ասաց, որ դրանք թախծի ոգիներն են: Հետո մենք տեսանք հազարավոր տանջվող հոգիներ, որոնք երբ տեսնում էին Հիսուսին, փորձում էին ձեռք տալ նրան: Ես տեսա մի կնոջ, որը Հիսուսին տեսնելով սկսեց բղավել:
-Տե՛ր, խղճա՛ ինձ, գթա՛: Խնդրում եմ, դո՛ւրս բեր ինձ այստեղից:
Այդ կինը մերկ էր ու ցեխոտ , մազերը նույնպես ցեխոտ էին, և որդերն էլ սողում էին մարմնի վրայով: Եվ ինչքան որդ նետում էր վրայից, այնքան դրանք շատանում էին: Ասեմ, որ այդ որդերը մոտ 15 սմ երկարություն ունեին: Սուրբ գրքում ասված է. «Այստեղ նրանց որդերը չեն սատկում, և կրակն էլ երբեք չի մարում»: Շատ ահավոր էր այդ կնոջը այդպես տեսնելը: Այդ կնոջ կրծքին էլ կար մետաղյա մի ցուցանակ, որի վրա գրված էր. «Ես այստեղ եմ պոռնկության պատճառով»: Հին սովորության նման կինը դժոխքում ևս ստիպված էր շարունակել իր պոռնկությունը, բայց այս անգամ զզվելի ու յուղոտ մի օձի հետ: Օձն ուներ 15 սմ երկարությամբ փշեր: Օձը մտնում էր կնոջ ինտիմ մասը և դուրս գալիս բերանով: Երբ նա մտնում էր նրա մարմնի մեջ կինը ահավոր ճչում էր: Նա խնդրում էր Աստծուն ավելի աղաչական ձայնով,
-Տեր ես այստեղ եմ պոռնկության պատճառով: Ես այստեղ եմ 7 տարի և մահացել եմ ՍՊԻԴ - ից :
6 սիրեկան ունեի, և հենց պոռնկության համար եմ այստեղ: Դժոխքում նա պետք է իր մեղքերը անվերջ կրեր: Նա հանգիստ չուներ, տառապում էր օր ու գիշեր: Ջանում էր ձեռքը մեկնել Աստծուն, Տերը ասաց նրան.
-Քո հպարտությունը չկոտրվեց և չապաշխարեցիր, և քո տակը որդն է բույն դնում, որն էլ քո ծածկն է արդեն:
Երբ Տեր այս խոսքերը ասաց, կրակի ճանկերը փակեցին նրան և այլևս չտեսա այդ կնոջը: Մենք շարունակեցինք քայլել ու քայլել հազարավոր մարդկանց միջով, որոնց մեջ կային և երիտասադներ, և ծերեր: Մենք մոտեցանք մի տեղի, որը կրակի ավազան էր հիշեցնում: Այնտեղ նույնպես հազարավոր մարդիկ կային: Նրանցից յուրաքանչյուրի վրա մետաղյա ցուցանակ կար ամրացված, որի վրա գրված էր. «Ես այստեղ եմ, որովհետև չեմ առանձնացրել փողն ու զոհողությունը»: Ես հարցրեցի Տիրոջը. -Մի՞ թե դրա պատճառով մարդիկ կարող են այստեղ հայտնվել:
-Այո՛, որովհետև այդ մարդիկ կարծում էին, որ փողն ու զոհողությունը այնքան էլ կարևոր չեն, բայց իմ խոսքն ասում է, որ դա պատվիրան է, -ասաց Տերը:
Նա ինձ բացատրեց, որ զոհողության ու փող պահելու դեպքում հակասություն է ստեղծվում իր մարդկանց աշխատանքում, և բարի լուրը չի քարոզվում: Դժոխքի այդ մասում մարդիկ ամենաշատն էին տանջվում, որովհետև գիտեին Աստծո խոսքը, բայց չէին ենթարկվում դրան: Հետո Տերը ցույց տվեց մի տղամարդու, ես տեսիլքի մեջ տեսա, թե ինչպես է նա մահացել: Նրա անունը Ռոջելիո էր, և մահացել էր մեքենայի մեջ: Մի մարդ մոտեցավ նրան, Աստվածաշունչը տվեց և սկսեց քարոզել Աստծո խոսքը, բայց նա չլսեց նախազգուշացումը : Նա չգիտեր, որ մի քանի րոպե հետո նրա մեքենան ընկնելու էր ձորը և նա մահանալու էր: Այն պահին, երբ նա ընկավ Աստվածաշնչի այս էջն էր բացված. «Վախկոտներին ու անհավատներին, պոռնիկներին և մարդասպաններին, շնացողներին և չարախոսներին, ստախոսներին և սուտ հավատացյալներին կրակե վառվող լիճն է սպասվում: Սա է երկրորդ մահը»: Երբ Ռոջելիոն կարդաց այս տողերը, մահացավ և ընկավ դժոխք: Նա մեկ ամիս էր, որ դժոխքում էր, դեռ կաշի կար նրա երեսին, բայց բոլորի նման տառապում էր: Սկզբում չգիտեր, թե ինչու է դժոխք ընկել: Ես կարծում եմ, որ երբ քրիստոնյա մարդը մոտեցել է նրան, դա նրա վերջին հնարավորությունն է եղել Հիսուսին ընդունելու համար: Այսօր կոչ եմ անում բացել ձեր սրտերը Հիսուսի առջև, Նա է հենց Ճշմարիտը, ճանապարհը և կյանքը: Տերը պատվիրում է իրեն հետևել, սրբության և պատվիրանների մեջ:

4 - րդ ականատեսի վկայությունը
Երբ Տերը բռնեց ձեռքս, ես կարողացա տարբերել, որ կանգնած եմ ժայռի վրա, իսկ մեր հետևում մի հրեշտակ էր: Մենք անասելի արագությամբ սկսեցինք իջնել թունելով: Ես թեքվեցի և տեսա, որ հրեշտակն անհետացել էր, ինչից շատ վախեցա: Հարցրեցի Տիրոջը. -Իսկ ո՞ւր է հրեշտակը, ինչո՞ւ նա մեզ հետ չէ:
-Նա չի կարող գալ այնտեղ, ուր մենք ենք գնում:
Մենք շարունակում էինք իջնել և հանկարծ կանգ առանք այնպես, ինչպես վերելակում: Ես տեսա մի քանի թունելներ, և մենք մտանք դրանցից մեկի մեջ: Այնտեղ հազարավոր մարդիկ տեսա: Այնտեղ հազարավոր մարդիկ շղթայված էին ու ամրացված պատին, իսկ նրանց գլուխները հատուկ կեռիկով խփված էին պատի կենտրոնում: Պատը անվերջանալի էր թվում, իսկ որդերը ուտում էին նրանց մարմինները: Ես առաջ նայեցի և էլի մի պատ տեսա: Հարցրի Հիսուսին.
-Ինչո՞ւ այսքան մարդ կա այստեղ:
-Հատուցումը և Ավադոնը անծայր ու անհագ են, ինչպես մարդկային աչքերը:
Մենք հեռացանք այդտեղից և շուտով հայտնվեցինք մի վայրում, որը կոչվում էր «Կաթսաների ճանապարհ»: Այդ կաթսաները լցված էին եռացող ցեխով: Մենք մոտեցանք դրանցից մեկին: Առաջինը տեսանք մի կնոջ: Նրա մարմինը պատված էր ցեխով և լողում էր հենց ցեխի մեջ, բայց երբ Տերը նայեց նրան, նա քարացավ և մինչև գոտկատեղը մնաց եռացող ցեխի մեջ:
-Ին՞չ է անունդ, -հարցրեց Տերը:
-Ռուբիելլա:
Նրա մազերը ահավոր ցեխոտ էին, իսկ մաշկը կախվել էր այծի նման սև ոսկորներից: Որդերը մտնում էին նրա ակնափոսերից և դուրս էին գալիս բերանով, իսկ երբ դրանք չէին կարողանում ներս մտնել, քրքրում էին արտաքինից և մի անցք բաց անում, ինչը ահավոր ցավ էր պատճառում այդ կնոջը:
-Տե՛ր, գթա՛, խնդրում եմ. էլ չեմ կարողանում դիմանալ:
Տերը հարցրեց, թե ինչու է նա այդտեղ հայտնվել: Սնափառությունն էր պատճառը այդպես էր գրված վրան ամրացված մետաղյա ցուցանակի վրա: Նրա ձեռքին մի կիսլատայով լի շիշ էր, բայց կարծում էր, թե դա թանկարժեք օծանելիք է: Նա շշի կիսլատան անընդհատ պիտի լցներ վրան, որն այրում էր ողջ մարմինը: Նա գոռում էր.
-Տե՛ր, գթա, խնդրում եմ. էլ չեմ կարողանում այլևս այստեղ մնալ թեկուզ մեկ վայրկյան: Ես չեմ ասում, որ օծանելիք գործածելը մեղք է, բայց Տերն ասաց, որ այդ կինն այստեղ է, քանի որ Տիրոջ խոսքն ասում է. «Իմ առջև չեն լինելու ուրիշ աստվածներ»: Ողջ կյանքում այդ կնոջ համար առաջնային էին գեղեցկությունը, օծանելիքը և սնափսռությունը: Այն ինչ Տերն է արքաների Արքան և տիեզերքի Տիրակալը: Նա պիտի լիներ առաջինը կնոջ և յուրաքանչյուրի կյանքում: Տերը ցավով նայեց Ռուբիելլային և ասաց.
-Արդեն ուշ է, որդերն են լինելու քո անկողինը և դրանք էլ կծածկեն քեզ: Նրա մարմինը ամբողջությամբ ընկղմվեց կաթսայի մեջ, ինչից նա ահավոր տառապում էր: Հետո մենք բավականին հեռացանք այդտեղից և հայտնվեցինք հսկայական դռներով մի տեղում: Երբ մոտեցանք, դռները բացվեցին, և մյուս կողմում մի վիթխարի քարանձավ տեսա: Ես վերև նայեցի, և տեսա բազմագույն լույսեր, որոնք միանում և անջատվում էին մշուշում: Ես պարզ լսեցի նաև տարբեր ուղղության երաժշտություններ, որոնք հաճախ հնչում են այժմ ռադիոյով: Դա ռոք էր և էլի ուրիշ բաներ: Տերը ձեռքի մի շարժում արեց, և մենք տեսանք միլիոնավոր մարդկանց, որոնք, շղթաները ձեռքներին, թռվռում էին: Նրանք վայրենու նման թռվռում էին կրակի վրա: Տերը նայեց մեզ և ասաց. -Նայե՛ք, սա պարելու հատուցումն է:
Նրանք ստիպված էին առանց կանգ առնելու երաժշտության տակտի հետ թռվռալ: Ամենաահավորն այն էր, որ նրանց կոշիկների տակ 15 սմ երկարությամբ փշեր էին և երբ նրանք թռչկոտում էին, դրանք մտնում էին ոտքերի մեջ: Նրանք մի վայրկյան անգամ հանգիստ չունեին: Երբ որևէ մեկը կանգ էր առնում, սատանաները նույն րոպեին մոտենում էին, մտրակում և գոռում.
-Գովի՛ր նրան, երկրպագի՛ր սատանային, որովհետև սա է նրա արքայությունը: Դու չես կարող անգամ մեկ վայրկյանով կանգ առնել:
Վատն այն էր, որ նրանցից շատերը Աստծո խոսքն իմացող քրիստոնյաներ էին, բայց նրանք մահացել էին, երբ գիշերային ակումբում էին: Կարող ես ասել, թե Աստվածաշնչի ո՞ր մասում է գրված, թե պարելը մեղք է:
«Շնացողներ, չգիտե՞ք, որ աշխարհքիս սերը թշնամություն է Աստծո դեմ, արդ, ով որ կարողանա աշխարհքին բարեկամ լինել, իր անձն Աստծո թշնամի կանե»: Հակ.4:4 , Հովհ. 2:15-17 , «Մի՛ սիրեք աշխարհը և այն ամենը, ինչ աշխարհում է: Ով սիրում է աշխարհը, նա չի սիրում Հորը, քանի որ այն, ինչ աշխարհին է, մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն և այս կյանքի անբարտավանությունը, Հորից չէ, այլ աշխարհից է: Աշխարհն անցնում է և նրա ցանկություններն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան»: Երբ մենք հեռացանք այդտեղից, կամուրջների նման բաներ տեսանք, որոնք դժոխքը բաժանում էին մի քանի սեկցիաների: Կամրջի վրա շրջող մի ոգու տեսանք: Նա նման էր ճիշտ և ճիշտ երկրային սարսափ-տիկնիկի: Նրա մազերը գունավոր էր, դեմքը՝ մեծահասակի, իսկ մարմինը՝ երեխայի: Աչքերը լի էին չարությամբ: Տերը մեզ ասաց, որ դրանք կորսված ոգիներ էին: Այդ ոգու ձեռքին մտրակ կար, և նա, թագուհու նման փքված, քայլում էր կամրջով: Նա քայլում էր և մտրակում մարդկանց՝ ասելով.
-Հիշո՞ւմ եք, այն օրը, երբ անցնում էիք եկեղեցու մոտով և չէիք ուզում ներս մտնել: Իսկ հիշո՞ւմ եք այն օրը, երբ ձեզ քարոզում էին, բայց դուք չէիք ուզում լսել: Հիշո՞ւմ եք այն օրը, երբ ձեզ Աստվածաշունչ տվեցին, բայց դեն նետեցիք: Այդ մարդիկ փորձում էին փակել ականջները և պատասխանում էին հրեշին.
-Լռի՛ր, լռի՛ր, էլ ոչինչ մի խոսիր, էլ չեմ ուզում ոչինչ իմանալ: Այնինչ չար ոգիները հաճույք էին ստանում նրանց պատճառած ցավի համար: Մենք շարունակում էինք գնալ Տիրոջ հետ: Այդ մարդկանց մեջ մենք տեսանք մեկին, որն ամենաբարձրն էր գոռում և այրվում էր կրակում: Նա բղավում էր.
-Հա՛յր, Հա՛յր, գթա ինձ:
Տերը չէր պատրաստվում կանգ առնել, բայց երբ լսեց Հայր բառը, ցնցվեց և շրջվեց դեպի կանչողը: Տերը նայեց նարն և ասաց.
-Հա՞յր, դու ինձ հա՞յր ես անվանում: Ոչ, ես քո հայրը չեմ, և ոչ էլ դու ես իմ որդին: Եթե դու իմ որդին լինեիր, հիմա ինձ հետ երկնային արքայության մեջ կլինեիր: Դուք ձեր սատանա հոր զավակներն եք:
Այստեղ կրակի քուլան ծածկեց նրա մարմինը: Տերը մեզ պատմեց այդ մարդու կյանքի մասին:
Տղամարդը նրան հայր կանչեց, որովհետև ճանաչում էր: Նա Եկեղեցի էր գնում և լսում էր Աստծո խոսքը, նա Տիրոջից բազմաթիվ անգամ օրհնություն էր ստացել: Իսկ մեր հարցին, թե ինչն է պատճառը, որ նա հայտնվել էր դժոխքում, Տերը ասաց, որ այդ մարդը երկակի կյանք էր վարում: Տանը մի այլ կյանքով էր ապրում, եկեղեցում՝ այլ: Նա մտածում էր իր սրտի մասին: «Եղբայները ինձ մոտ չեն ապրում, և ես կարող եմ անել սրտիս ուզածը», -ասում էր այդ մարդը: Սակայն նա մոռացել էր, որ Տիրոջ աչքերը տեսնում են մեր բոլոր ճանապարհները, և ոչ ոք չի կարող խաբել կամ թաքնվել Աստծուց: Տիրոջ խոսքն ասում է. «Մի ստեք, Աստված անպատիժ չի թողնում, ինչ ցանես, այն էլ կհնձես»: Այդ մարդը հազար անգամ ավելի էր տանջվում, քան մյուսները: Նա երկակի էր հատուցում. Նախ իր մեղքերի, հետո՝ Աստծուն խաբելու համար:
Այսօր մարդիկ փորձում են թեթևացնել իրենց մեղքերի ծանրությունը կարծելով, որ արվամոլները, գողերը և մարդասպանները ավելի մեղսաշատ են քան ստախոսները և բամբասողները:
Այնինչ Տիրոջ աչքի առջև բոլոր մեղքերը պատժելի են և տարբեր հատուցում ունեն: Աստվածաշունչն ասում է. Մեղքի դիմաց մահ, իսկ շնորհի դիմաց՝ հավերժ կյանք Հիսուսի հետ: Եվ կամ. Մեղավորը կմեռնի: Որդին չի հատուցի հոր համար, և հայրը չի հատուցի որդու համար:
Ճշմարիտ մարդու ճշմարտությունն է մնում, և կարգազանց մարդու չարագործությունը: Ես կոչ եմ անում ձեզ Հիսուսին հիմա ընդունել: Նա ողորմածության ձեռք է պարզում ձեզ և սպասում, թե երբ կարձագանքեք: Տիրոջ խոսքն ասում է. «Ով դիմի ապաշխարի, նրան կտրվի ողորմածությունը»: Լավ է հիմա հավատալ, քան սպասել և Տիրոջ մոտ գնալ ավելի ուշ և ավելի դժվար ճանապարհով:

5 - րդ ականատեսի վկայությունը
Երբ մենք իջնում էինք, ես ցավ էի զգում, և ինձ թվում էր, թե մեռել եմ: Տեսածիցս ահավոր վախեցել էի: Ես բացահայտում էի , որ այնտեղ հազարավոր մարդիկ կային, որոնք գոռում ու տնքում էին տառապանքներից: Ամբողջովին խավար էր, բայց երբ Տերը հայտնվեց խավարը ցրվեց: Մենք օգնություն և Փրկություն աղերսող հազարավոր մարդկանց տեսանք: Նրանք ձայն էին տալիս Հիսուսին, որ իրենց վերցնի այդտեղից: Մենք ահավոր ցավ էինք զգում, քանի որ զգում էինք, որ Տերը շատ է տառապում նրանցից յուրաքանչյուրին տեսնելիս: Շատերը Տիրոջից խնդրում էին գոնե մեկ րոպեով կամ մեկ վայրկյանով դուրս բերել իրենց այդտեղից: Տերը հարցնում էր.« Ինչո՞ւ եք ուզում այդքան կարճ ժամանակով երկիր վերադառնալ»: Նրանք ասում էին. «Մենք ուզում ենք փրկվել, ուզում ենք ապաշխարել ու փրկվել»: Բայց շատ ուշ էր: Բոլոր նրանք, ովքեր ինձ այսօր լսում են միայն այստեղ կարող են ընտրել այն վայրը, որտեղ կանցկացնեն հավերժությունը: Դուք կարող եք ընտրել կամ փրկության մշտական տեղը կամ պատժի մշտական վայրը: Մենք ավելի ներքև էինք իջնում: Ես տեսնում էի, որ մեր քայլելու հարթությունը քանդված էր կրակից, հրաբխից և ցեխից: Կրակը շատ խորքից էր բխում, որտեղից նաև անտանելի հոտ էր փչում: Այդ ահավոր ձայներից ու զզվելի հոտից մենք մեզ լրիվ կոտրված էինք զգում: Հեռվում մի տղամարդու տեսանք, որը գոտկատեղով եռացող ցեխի մեջ էր: Երբ ձեռքերը բարձրացրեց, կաշին պոկվեց, ոսկորներից և ընկավ ուղիղ ցեխի մեջ: Մենք ավելի լուրջ սկսեցինք նայել այն ամենին, որոնք արհամարհում էինք երկրի վրա , և որ ամենակարևորն է, մենք հենց երկրի վրա ենք ընտրում մեր հետագա ճանապարհը: Հիսուսի ձեռքը բռնած՝ քայլում էինք և բացահայտում, որ դժոխքում տարբեր վայրեր և տարբեր աստիճանի պատիժներ կան: Մոտեցանք մի վայրի, որտեղ տանջվող հոգիներով լի բազում վանդակներ կային: Տարբեր հրեշներ տանջում էին նրանց: Հրեշներն անիծում էին նրանց՝ ասելով.
-Անիծյալ լինես, անպիտա՛ն, փառաբանի՛ր սատանային և ծառայի՛ր նրան այնպես, ինչպես երկրի վրա էիր ծառայում:
Հոգիներն անդիմադրելի չարչարանքների էին ենթարկվում որդերի կողմից և կիսլատայի նման կրակն էլ վառում էր նրանց մարմինները: Մենք տեսանք երկու մարդու, որոնց ձեռքին դաշույններ կային, և դրանցով իրար էին հարվածում: Նրանք միմյանց ասում էին.
-Դու անիծյալ անպիտանի մեկն ես, քո պատճառով եմ այստեղ: Դու նպաստեցիր, որ ես այստեղ ընկնեմ, դու կուրացրեցիր ինձ, թույլ չտվեցիր ճշմարտությունն իմանալ, թույլ չտվեցիր Տիրոջն ընդունել: Շատ անգամ հնարավորություն ունեցա, բայց թույլ չտվեցիր նրան ընդունել: Ահա թե ինչու եմ տառապում զոր ու գիշեր:
Տեսիլքի միջոցով Աստված ցույց տվեց նրանց երկրային կյանքը: Նրանց միջև վեճ էր ծագել, որը հասել էր ծեծկռտուքի: Նրանք այդ ժամանակ հարբած էին: Նրանցից մեկը վերցրեց կոտրված շիշը, իսկ մյուսը՝ դանակը: Նրանք կռվեցին այնքան ժամանակ, մինչև երկուսն էլ մահացու հարվածներ ստացան, ինչից էլ մահացան: Այդ երկու տղամարդիկ դժոխքում ստիպված էին անընդմեջ կրկնել այդ սցենարը: Դրա հետ միաժամանակ նրանց տանջում էր նաև հիշողությունը. Նրանք շատ մտերիմ ընկերներ էին, համարյա եղբայրներ, անգամ սիրում էին միմյանց: Ես այսօր ձեզ կասեմ, որ իսկական ընկերը Հիսուս Քրիստոսն է Նազարեթից: Նա իսկական և հավատարիմ ընկեր է և միշտ մեզ հետ է: Մենք շարունակեցինք քայլել և տեսանք վանդակում մի կնոջ, որը սողում էր ցեխի միջով: Մազերը ամբողջովին ցեխոտ էին: Այս վանդակում հսկայական օձ կար, որը մոտեցավ կնոջը, փաթաթվեց նրան և մտավ մարմնի մեջ: Այդ կինը ստիպված էր սեռական հարաբերություն ունենալ օձի հետ: Այս վայրում բոլոր կանայք և տղամարդիկ դատապարտված էին հենց այս պատժին: Նրանք պիտի կենակցեին 15 սմ երկարությամբ փշեր ունեցող օձերի հետ, որոնք ամեն անգամ քանդում էին նրանց մարմինները: Այդ կինը, կանչելով Տիրոջը խնդրում էր դադարեցնել այդ: Նա չէր ուզում այլևս տառապել:
-Կանգնեցրու սա, ես այլևս չեմ անի, խնդրում եմ, դադարեցրու , -աղաչում էր նա:
Մենք ջանում էինք փակել մեր ականջները, որ չլսեինք նրա ճիչերը, սակայն անօգուտ: Տիրոջը խնդրեցինք՝ ասելով.
-Տե՛ր, այլևս չենք ուզում տեսնել և լսել այս ամենը: Տերը պատասխանեց.
-Սա անհրաժեշտ է, որ դուք տեսնեք և պատմեք ուրիշներին, քանի որ մարդիկ ազատ չեն. նրանք արհամարհում են իմ փրկությունը և փրկության ճիշտ ճանապարհը: Մի փոքր գնալով՝ տեսանք մի հսկայական լիճ և հազարավոր մարդկանց , որոնք լճի կրակների մեջ էին: Նրանք թափահարում էին ձեռքերը և փրկություն աղերսում: Այնտեղ շատ հրեշներ կային , որոնք թռչում էին լճի վրայով ծաղրում, նրանց և անիծում.
-Դու անիծյալի մեկն ես, և հիմա դու պարտավոր ես երկրպագել սատանային, փառաբանի՛ր նրան, փառաբանի՛ր այնպես, ինչպես երկրի վրա:
Այնտեղ հազարավոր մարդիկ կային , իսկ մենք այնպես էինք վախեցել հնարավոր չէ պատմել: Մենք զգում էինք, որ եթե բաց թողնենք Տիրոջ ձեռքը, կարող էինք հավերժ մնալ այդ վայրում: Մենք վախեցել էինք նաև մեր զգացողություններից:
Շուտով տեսանք մի տղամարդու, որն ահավոր տառապանքի մեջ էր: Երկու հրեշներ տանջում էին նրան: Նրանք մտրակում էին այնպես, որ այն մտնում էր նրա մարմնի մեջ: Տերն ասաց, որ նա այդպես տառապում է նաև երկրի վրա թողած իր ընտանիքի համար: Այդ մարդը չէր ուզում, որ իր ընտանիքը ևս հայտնվի այդտեղ: Նա մտահոգվում էր, որովհետև երբեք նրանց չէր պատմել նրանց փրկության մասին: Խիղճը տանջում էր նրան, որովհետև հիշում էր որ մի անգամ փրկության հնարավորություն է ունեցել: Նա կարող էր պատմել ընտանիքին փրկության մասին, բայց նախընտրել էր արհամահրել այն, իսկ այժմ անհանգստանում էր կնոջ և երեխաների համար: Տանջանքները շարունակվում էին. հրեշները կտրում էին ձեռքերը և գլորում փոսի մեջ, իսկ կաշին տաքությունից անջատվում էր ոսկորներից: Այդ մարդը գալարվում էր որդի նման, դես ու դեն նետվում, հետո օձի նման սողում՝ ջանալով հեռանալ այդտեղից, բայց ամեն անգամ, երբ առաջ էր շարժվում հրեշները նրան էլ ավելի խորն էին գցում:
Հետո մի այլ վայրում տեսանք հրեշների մի ողջ կույտ: Ինչ որ բան գրավեց իմ ուշադրությունը, և նկատեցի , որ հրեշներից մեկը մի թևանի էր: Ես այդ մասին հարցրի Տիրոջը, և նա պատասխանեց.
-Այդ հրեշը երկիր էր ուղարկված հատուկ նպատակով, բայց չկատարեց իր առաջադրանքը: Եվ նա դժոխք քշվեց Տիրոջ ծառաների կողմից: Դրանից հետո եկավ սատանան և նրան պատժելու համար կտրեց մի թևը: Ովքեր լսում են հիմա իմ այս խոսքերը, թող իմանան, որ այս վկայությունը ոչ թե դատելու համար է, այլ փրկության, որ դուք կարողանաք ձեզ ստուգել և տեսնել ձեր սրտերի վիճակը Տիրոջ առջև: Հենց հիմա բացե՛ք ձեր սրտերը նրա առջև և ապաշխարեցեք ձեր մեղքերի համար, որ եթե Աստված հենց հիմա գալու լինի, կարողանաք գնալ Նրա հետ և ոչ թե ընկնեք հավերժ տանջանքի, մտրակի և սուր ատամների ձեռքերը: Այնտեղ դուք, իրոք, կհասկանաք, թե ինչու Հիսուսը այդքան թանկ վճարեց, երբ մահացավ խաչի վրա: Մենք դժոխքում հազարավոր մարդկանց տեսանք: Երկրի վրա նրանց կյանքը լի էր մեղքերով, բայց երբեք չէին մտածում, որ իրենք մեղավոր են: Սիրելիներս, փորձեք ձեզ: Մի մտածեք, որ գողությունը, սուտը և սնափառությունը մեղքեր չեն: Աստծո առջև դրանք բոլորը մահացու մեղքեր են:

6 - րդ ականատեսի վկայությունը
Առավոտյան Տերը այցելեց մեր սենյակ, բռնեց մեր ձեռքից, և մենք սկսեցինք իջնել: Չեմ կարող նկարագրել, թե որքան էի վախենում: Միակ բանը, որ գիտեի, չէի կարող բաց թողնել Փրկչի ձեռքը: Ես զգում էի, որ Հիսուսն է իմ կյանքը, իմ լույսը, և իմ ողջ հույսերը Նրա հետ են կապված: Ես երբեք չէի մտածում, որ կարող եմ հայտնվել այդտեղ: Ես անգամ չէի հավատում, որ այդպիսի վայր գոյություն ունի: Անգամ քրիստոնյա լինելով միշտ մտածում էի, որ դժոխքը հնարովի է, բայց Տերը ինձ ցույց տվեց իսկական դժոխքը: Երբ մենք մտանք այնտեղ, ես զգացի, որ ամեն ինչ ցնցվեց, իսկ հրեշները փախան թաքնվեցին, որովհետև նրանցից ոչ մեկը չէր կարող դիմանալ Տիրոջ ներկայությանը: Լսեցինք, թե ինչպես գերված հոգիները սկսեցին բարձր բղավել: Նրանք իմացան, որ իրենց մոտ է Հիսուսը Նազարեթից: Նրանք գիտեին, որ իրենց փրկող միակ անհատը Նա է: Նրանք դեռ փրկության հույս ունեին:
Հիսուսի ձեռքը բռնած՝ հայտնվեցինք պոռնկության համար դժոխք ընկածների բաժին ընկած հատվածում: Հիսուսը շրջվեց և նայեց ամբողջությամբ կրակով ծածկված կնոջը: Երբ Տերը նայեց նրան, կրակը աստիճանաբար ետ քաշվեց, սակայն նրա տանջանքները շարունակվում էին: Այդ կինը լրիվ մերկ էր: Մարմինն ահավոր կեղտոտ էր և գարշահոտ էր գալիս նրանից: Նրա վրա դեղնականաչ կեղտ էր, իսկ մազերը գզգզված էին: Նա աչքեր չուներ, շուրթերը կտրտված էին, ականջների ծոռոչներն էին միայն: Ձեռքերով, որոնց տեղ մոխրագույն ոսկորներ էին միայն, նա վերցնում էր երեսից կախված կաշին և փորձում էր տեղը գցել, ինչը նրան ահավոր ցավ էր պատճառում: Նա ցնցվում էր և ավելի բարձր բղավում, իսկ նրա ճիչերը երբեք չէին դադարում: Նրա վրայով սողում էին որդերը և երկար փշերով մի հաստ օձ: Այդ մարմնին դաջված էր 666 թիվը՝ սատանայի թիվը, որի մասին գրված է հայտնության գրքում: Նրա վրա կար նաև մետաղյա ցուցանակ, որի վրա գրված էր. Ես պոռնկության համար եմ այստեղ: Նրան տեսնելով՝ Հիսուսն ասաց.
-Ելենա՛, ինչո՞ւ ես այստեղ:
Խոսելու ընթացքում այդ կնոջ դեմքը կծկվում էր ցավից: Նա պատասխանեց Տիրոջը, որ պոռնկության անբարոյականության համար է այստեղ ընկել, և հիմա Տիրոջից անընդհատ ներողություն էր խնդրում: Հետո տեսիլքի միջոցով տեսանք, թե ինչպես է նա մահացել: Այդ պահին սեռական հարաբերություն էր ունեցել իր սիրեկաններից մեկի հետ, քանի որ համոզված էր, որ ամուսինը հեռու է տնից: Սակայն ամուսինը վերադարձել է նախատեսվածից շուտ և բռնացրել էր կնոջը այլ տղամարդու հետ: Նա մտել էր խոհանոց վերցրել դանակը և խրել կնոջ մեջքը: Կինը մահացել էր և դժոխք ընկել հենց այդպիսի մերկ վիճակում: Դժոխքում ամեն ինչ առարկայացել էր. նրա մեջքում խրված էր սուր դանակը, որը անասելի ցավ էր պատճառում նրան, և անընդհատ իր կյանքն էր հիշում ողջ մանրամասնությամբ: Նա նաև հիշում էր մի մարդու, ում միջոցով կարող էր փրկվել, բայց այսօր շատ ուշ էր նրա և դժոխքում գտնվողների համար: Տիրոջ խոսքում շատ պարզ ասվում է պոռնկության մասին:
Պոռնկությունն այն է, երբ որևէ մեկը սեռական կապեր է ունենում ամուսնությունից դուրս: «Մարմինը պոռնկության համար չէ, այլ Աստծո, և Աստված էլ մարմնի համար է », -ասում է Աստվածաշունչը: «Փախե՛ք պոռնկությունից, բոլոր մեղքերը, որ մարդը գործում է, մարմնից դուրս է, իսկ պոռնկությունը մարմնի մեջ է կատարվում», -ասում է Տերը: Երբ Հիսուսը վերջացրեց նրա հետ խոսելը կինը ծածկվեց կրակի հսկայական քուլաներով և մենք այլևս չկարողացանք նրան տեսնել: Մենք ահավոր վախեցել էինք: Այդ պահին մի բան էինք ուզում՝ որքան հնարավոր է շուտ դուրս գալ այդտեղից: Տերը մեզ ցույց տվեց այնտեղ գտնվող հազարավոր մարդկանց՝ չարագործների, խաբեբաների, դավաճանների, արվամոլների: Հիսուսը մեզ ասաց, որ մեր տեսածն ու լսածը պետք է պատմենք բոլորին: Տիրոջ ձեռքը պինդ բռնած՝ մենք շարունակում էինք քայլել դժոխքով: Մոտեցանք մի բաժնի, որն ինձ վրա շատ տպավորվեց: Մենք տեսանք մոտ 23 տարեկան երիտասարդի, որը մինչև գոտկատեղը հրի մեջ էր: Նրա վրա նույնպես դաջված էր 666 թիվը, իսկ կրծքից կախված մետաղյա ցուցանակի վրա գրված էր. «Այստեղ եմ, որովհետև նորմալ եմ»: Երբ տեսավ Հիսուսին, ձեռքը մեկնեց նրան, ողորմածություն խնդրելու: Տիրոջ խոսքն ասում է. «Կան ճանապարհներ, որոնք ուղիղ են թվում, բայց դրա վերջը մահն է»: Երբ կարդացինք ցուցանակի վրա գրվածը հարցրեցինք Տիրոջը.
-Ինչպե՞ս է հնարավոր, որ կարգին մարդը հայտնվի այստեղ: Հիսուսը հարցրեց այդ մարդուն.
-էնդրյո՛ւ ինչո՞ւ ես այստեղ:
-Հիսո՛ւս , երբ երկրի վրա էի, մտածում էի, որ միայն գողությունն ու սպանությունն է մեղք, ինչի համար ես երբեք չէի փորձում մոտենալ քեզ, -պատասխանեց նա:
Նա փաստորեն մեծ հանցանք էր գործել, մեղքերը այնպես դասակարգելով, ինչպես հիմա են անում: Ըստ Աստվածաշնչի՝ մեղքերը մնում են մեղքեր: Էնդրյուն ունեցել էր հնարավորություն ընդունել Աստծուն, բայց նա չէր ուզել ճանաչել նրան: Հեռվում մենք ընկնող բաներ նշմարեցինք, երբ մոտեցանք, տեսանք դժոխք ընկնող մարդկանց: Դրանք այն մարդիկ էին , ովքեր նոր էին մահացել և չէին ընդունել Տիրոջն իրենց սրտերում: Մենք տեսանք մի երիտասարդի, որին շրջապատել էին հրեշները և քանդում էին մարմինը: Վայրկենապես նրա մարմինը լցվեց որդերով: Նա գոռում էր. «Ոչ՛, այս ի՞նչ է դադարեցրե՛ք: Ես չեմ ուզում այստեղ մնալ, սա երազ է, դուրս բերեք ինձ այստեղից»: Նա չգիտեր, որ մահացել է առանց Հիսուսին իր սրտում ընդունելու: Հրեշները ծաղր ու ծանակի էին ենթարկում նրան: Հետո 666 թիվը հայտնվեց նրա ճակատին, իսկ կրծքին մետաղյա ցուցանակը: Տերն ասաց, որ այս մարդկանց չարչարանքները էլ ավելի են ահագնանալու դատաստանի օրը: Ես չեմ կարող պատկերացնել, թե դրանից ավել էլ ինչ չարչարանք կարող էր լինել: Դժոխքում մենք միայն երեխաների չտեսանք: Հազարավոր մարդկանց տեսանք, և դժոխքում չկա ազգային և սոցիալական պատկանելիություն, այստեղ բոլորը պատժվում են գործած մեղքերի համար: Եվ բոլորին դժոխքում միավորում է մի բան. դուրս գալ այնտեղից թեկուզ մեկ վայրկյանով: Ինչպես նաև բոլորը մի կաթիլ ջուր էին ուզում բերանը թրջելու համար, բայց դա հնարավոր չէ արդեն: Նրանք ընտրել են հավերժությունն առանց Տիրոջ: Տերը ոչ մեկի չի ուղարկում դժոխք, այնտեղ մարդիկ գնում են սեփական կամքով:
Просмотров: 2606 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
avatar